Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
Ձեր կարծիքով՝
-
սրտի վիճա՞կ է
-
երկնային երանությո՞ւն է
-
երկնային կառավարությո՞ւն է
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44)։
«Մեզ համար մի երեխա ծնվեց.... Իշխանությունը նրա ուսերին կլինի» (Եսայիա 9։6)։
ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ ՁԵԶ ՀԱՄԱՐ
-
Կհաստատվի արդար կառավարություն, որը օգուտներ կբերի անձամբ ձեզ (Եսայիա 48։17, 18)։
-
Կլինի նոր աշխարհ, որտեղ մարդիկ կունենան կատարյալ առողջություն և իսկական երջանկություն (Հայտնություն 21։3, 4)։
ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ
Այո՛, և դրա համար կա առնվազն երկու պատճառ.
-
Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է իրագործելու Աստծու Թագավորությունը։ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել, որ Աստծու Թագավորությունը գա, և Աստծու կամքը կատարվի երկրի վրա (Մատթեոս 6։9, 10)։ Նա ցույց տվեց, թե ինչպես է Աստված պատասխանելու այդ աղոթքին։
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը կերակրեց սոված մարդկանց, բուժեց հիվանդներին և հարություն տվեց մահացածներին (Մատթեոս 15։29–38; Հովհաննես 11։38–44)։ Այդ հրաշքներն անելով՝ նա՝ որպես Աստծու Թագավորության ապագա Թագավոր, ցույց տվեց, թե ինչ է իրագործելու իր հպատակների համար այդ Թագավորության ներքո (Հայտնություն 11։15)։
-
Աշխարհի իրավիճակը փաստում է, որ Աստծու Թագավորությունը շուտով գալու է։ Հիսուսը կանխագուշակեց, որ մինչ այդ Թագավորությունը խաղաղություն կհաստատի երկրի վրա, կլինեն պատերազմներ, սովեր, երկրաշարժեր (Մատթեոս 24։3, 7)։
Մենք այդ ամենը տեսնում ենք այսօր։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Աստծու Թագավորությունը շուտով վերջ կդնի բոլոր խնդիրներին։
ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ
Ինչպիսի՞ն է լինելու կյանքը Աստծու Թագավորության ներքո։
Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ՍԱՂՄՈՍ 37։29; ԵՍԱՅԻԱ 65։21–23
Ձեզ գուցե հետաքրքրեն
Աստվածաշնչյան հիմնական ուսմունքներ
Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
Հիսուսը իր ծառայության ընթացքում ամենից շատ խոսում էր Աստծու Թագավորության մասին։ Դարերի ընթացքում նրա հետևորդները աղոթել են, որ այդ Թագավորությունը գա։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը
Աստվածաշունչն արդեն օգնել է ողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդկանց գտնելու ամենակարևոր հարցերի պատասխանները։ Կցանկանա՞ք դուք էլ իմանալ այդ հարցերի պատասխանները։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ
Փորձեք Աստվածաշնչի ուսումնասիրության մեր դասընթացը
Սկսեք Աստվածաշնչի անվճար, ինտերակտիվ դասընթաց անհատական ուսուցչի օգնությամբ։
ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ