Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմաստուն խորհուրդներ, որոնք հասանելի են ձեզ

Իմաստուն խորհուրդներ, որոնք հասանելի են ձեզ

«Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված» (2 Տիմոթեոս 3։16)։ Այս խոսքերում գրված «ներշնչմամբ» բառը ցույց է տալիս, որ Ամենազոր Աստված իր մտքերը փոխանցել է Աստվածաշունչը գրողներին։

Աստված հրավիրում է ձեզ սովորել իր իմաստությունից

«Ես՝ Եհովաս.... օգտակար բաներ եմ սովորեցնում քեզ, տանում եմ այն ճանապարհով, որով դու պիտի գնաս։ Երանի՜ թե ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (ԵՍԱՅԻԱ 48։17, 18

Այս խոսքերը կարող եք համարել Աստծու հրավերը՝ ուղղված անձամբ ձեզ։ Նա ցանկանում է, որ դուք ներքին խաղաղություն ու հարատև երջանկություն ունենաք, և կարող է օգնել ձեզ այդ հարցում։

Աստծու իմաստությունը հասանելի է ձեզ

«Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի» (ՄԱՐԿՈՍ 13։10

«Բարի լուրը» ներառում է Եհովայի խոստումները այն մասին, որ նա վերացնելու է տառապանքը, երկիրը դրախտ է դարձնելու և կենդանացնելու է մեր մահացած հարազատներին։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնում են Աստվածաշնչի վրա հիմնված այդ լուրը։