Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Հոնդուրաս

Այցելություն Հոնդուրաս

ԻՍՊԱՆԵՐԵՆ «հոնդուրաս» բառը նշանակում է խորություններ։ Հավանաբար, այս բառը Քրիստափոր Կոլումբոսը օգտագործել է այդ երկրի արևելյան մերձափնյա ջրերի խորությունը նկարագրելու համար։ Ոմանց կարծիքով՝ Հոնդուրասը հենց այդպես է ստացել իր անվանումը։

Հոնդուրասցիները շատ են կարևորում նվիրվածությունն ու համագործակցությունը ընտանիքում։ Օրինակ՝ ամուսինն ու կինը սովորաբար միասին են կայացնում լուրջ որոշումները, որոնք կապված են ընտանեկան ծախսերի, երեխաների կրթության և այլ հարցերի հետ։

Հոնդուրասցիների մեծ մասը մետիսներ են՝ բնիկ ցեղերի ու եվրոպացիների խառնածիններ։ Երկրում մինչ օրս ապրում են նաև որոշ բնիկ ցեղեր, օրինակ՝ չորտի ցեղախումբը։ Իսկ այլ ցեղեր, ինչպես օրինակ՝ գարիֆունա ցեղը, եկել են ուրիշ վայրերից։

Գարիֆունա երաժիշտը նվագում է կարծր փայտից պատրաստված թմբուկի վրա

Գարիֆունաները սերել են աֆրիկացիներից ու կարիբյան հնդկացիներից, որոնք բնակվում էին Սենտ Վինսենտ կղզում։ Մոտավորապես 1797թ.-ին գարիֆունաները եկան Իսլաս դե լա Բաիա կղզիներ։ Հետագայում նրանք բնակություն հաստատեցին Կենտրոնական Ամերիկայի՝ Կարիբյան ծովին հարող ափամերձ տարածքներում։ Այնտեղից էլ հետագայում սփռվեցին Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայի այլ տարածքներում։

Գարիֆունաները սիրում են պարել աշխույժ պարեր թմբուկների ռիթմի տակ։ Նրանց մշակույթում ընդունված են զանազան պատմություններ պատմելը, վառ գույներով ավանդական հագուստներ կրելը և տարբեր ավանդական ուտելիքներ պատրաստելը, ինչպիսին է օրինակ՝ էրեբան (մեծ, բարակ բլիթ՝ պատրաստված մանիոկա բույսի արմատից)։

Հոնդուրասում կան Եհովայի վկաների մոտ 400 ժողովներ։ Հանդիպումներն անցկացվում են իսպաներենով, ինչպես նաև անգլերենով, գարիֆունա լեզվով, հոնդուրասյան ժեստերի լեզվով, մանդարինյան չինարենով և միսկիտո լեզվով։

Էրեբան մեծ, բարակ բլիթ է, որը պատրաստում են մանիոկայի արմատից