Թվեր 1։1-54

1  Եվ Եհովան Սինա+ անապատում շարունակեց խոսել Մովսեսի հետ հանդիպման վրանի+ մեջ Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա երկրորդ ամսվա առաջին օրը+։ Նա ասաց.  «Հաշվեք+ Իսրայելի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց հայրական տների, բոլոր տղամարդկանց իրենց անուններով, բոլորին մեկ առ մեկ,  քսան տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց+, բոլոր նրանց, ովքեր պիտանի են Իսրայելի բանակում ծառայելու+։ Դու և Ահարոնը նրանց հաշվառման վերցրեք՝ ըստ իրենց զորքերի։  Ձեզ հետ պետք է լինի մի քանի մարդ՝ ամեն ցեղից մեկ մարդ։ Նրանցից յուրաքանչյուրն ազգատոհմի գլուխ պետք է լինի+։  Սրանք են այն մարդկանց անունները, ովքեր կօգնեն ձեզ. Ելիսուր+՝ Ռուբենի+ ցեղից Սեդիուրի որդին,  Սալամիել+՝ Շմավոնի+ ցեղից Սուրիսադայի որդին,  Նաասոն+՝ Հուդայի+ ցեղից Ամինադաբի որդին,  Նաթանայել+՝ Իսաքարի+ ցեղից Սոգարի որդին,  Եղիաբ+՝ Զաբուղոնի+ ցեղից Քելոնի որդին, 10  Հովսեփի+ որդիներից. Ելիսամա՝ Եփրեմի+ ցեղից Ամիուդի որդին, Գամաղիել՝ Մանասեի+ ցեղից Փադասուրի որդին, 11  Աբիդան+՝ Բենիամինի+ ցեղից Գեդեոնիի որդին, 12  Աքիեզեր+՝ Դանի+ ցեղից Ամիսադայի որդին, 13  Փագիել+՝ Ասերի+ ցեղից Եքրանի որդին, 14  Ելիասաֆ+՝ Գադի+ ցեղից Դագուելի+ որդին, 15  Աքիրե+՝ Նեփթաղիմի+ ցեղից Ենանի որդին։ 16  Սրանք են ժողովի միջից կանչվածները՝ իրենց հայրական ցեղերի տոհմապետները+։ Նրանք Իսրայելի հազարավորների գլուխներն են»+։ 17  Մովսեսն ու Ահարոնը վերցրին այս մարդկանց, ովքեր անուն առ անուն հիշատակվել էին։ 18  Երկրորդ ամսվա առաջին օրը նրանք ժողովեցին բոլոր իսրայելացիներին, որպեսզի գրանցեն նրանց տոհմաբանությունը+՝ ըստ իրենց հայրական տների և տոհմերի։ Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի+ բոլոր տղամարդկանց անխտիր անուն առ անուն հաշվեցին, 19  ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսին։ Սինա անապատում նա նրանց հաշվառման վերցրեց+։ 20  Իսրայելի առաջնեկ+ Ռուբենի որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, որոնք պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները, բոլորը միասին 21  քառասունվեց հազար հինգ հարյուր հոգի էին+։ Սրանք էին Ռուբենի ցեղից հաշվառման վերցվածները։ 22  Շմավոնի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, որոնք պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն հաշվառվածները, բոլորը միասին 23  հիսունինը հազար երեք հարյուր հոգի էին+։ Սրանք էին Շմավոնի ցեղից հաշվառման վերցվածները։ 24  Գադի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 25  քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն հոգի էին+։ Սրանք էին Գադի ցեղից հաշվառման վերցվածները+։ 26  Հուդայի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 27  յոթանասունչորս հազար վեց հարյուր հոգի էին+։ Սրանք էին Հուդայի ցեղից հաշվառման վերցվածները։ 28  Իսաքարի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 29  հիսունչորս հազար չորս հարյուր հոգի էին+։ Սրանք էին Իսաքարի ցեղից հաշվառման վերցվածները։ 30  Զաբուղոնի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 31  հիսունյոթ հազար չորս հարյուր հոգի էին+։ Սրանք էին Զաբուղոնի ցեղից հաշվառման վերցվածները։ 32  Հովսեփի որդիներից Եփրեմի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 33  քառասուն հազար հինգ հարյուր հոգի էին+։ Սրանք էին Եփրեմի+ ցեղից հաշվառման վերցվածները։ 34  Մանասեի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 35  երեսուներկու հազար երկու հարյուր հոգի էին+։ Սրանք էին Մանասեի ցեղից հաշվառման վերցվածները։ 36  Բենիամինի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 37  երեսունհինգ հազար չորս հարյուր հոգի էին+։ Սրանք էին Բենիամինի ցեղից հաշվառման վերցվածները։ 38  Դանի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 39  վաթսուներկու հազար յոթ հարյուր հոգի էին+։ Սրանք էին Դանի ցեղից հաշվառման վերցվածները։ 40  Ասերի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 41  քառասունմեկ հազար հինգ հարյուր հոգի էին+։ Սրանք էին Ասերի ցեղից հաշվառման վերցվածները։ 42  Նեփթաղիմի+ որդիները իրենց սերունդներով՝ ըստ իրենց տոհմերի և հայրական տների, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին բանակում ծառայելու, անուն առ անուն թվարկվածները 43  հիսուներեք հազար չորս հարյուր հոգի էին+։ Սրանք էին Նեփթաղիմի ցեղից հաշվառման վերցվածները։ 44  Սրանք են այն հաշվառվածները, որոնց Մովսեսը Ահարոնի և Իսրայելի տասներկու տոհմապետների հետ միասին հաշվառման վերցրեց։ Նրանցից ամեն մեկը ներկայացնում էր իր ազգատոհմը։ 45  Իսրայելի որդիներից բոլոր հաշվառվածները՝ ըստ իրենց ազգատոհմերի, քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր պիտանի էին Իսրայելի բանակում ծառայելու, 46  բոլոր հաշվառվածների թիվը կազմում էր վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն+։ 47  Սակայն ղևտացիներին+՝ իրենց հայրական ցեղերով, նրանց մեջ չհաշվառեցին+։ 48  Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 49  «Միայն Ղևիի ցեղը հաշվառման չվերցնես ու նրանց թիվը Իսրայելի որդիների թվին չավելացնես+։ 50  Ղևտացիներին նշանակիր, որ հոգ տանեն վկայության+ խորանի, դրա բոլոր պատկանելիքների և այն բոլոր բաների մասին, որոնք առնչվում են դրան+։ Խորանն ու դրա բոլոր պատկանելիքները+ նրանք պետք է տեղափոխեն ու ծառայություն մատուցեն+ դրա մոտ։ Իրենց վրանները նրանք պետք է խորանի շուրջբոլորը կանգնեցնեն+։ 51  Ամեն անգամ, երբ հարկ լինի խորանը տեղափոխելու+, ղևտացիները պետք է քանդեն այն, ու երբ հարկ լինի խորանը կանգնեցնելու, ղևտացիները պետք է հավաքեն այն։ Եթե որևէ կողմնակի մարդ մոտենա դրան, մահվան պետք է մատնվի+։ 52  Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր վրանը պետք է կանգնեցնի իր ճամբարի համեմատ, յուրաքանչյուրն իր եռցեղ ստորաբաժանման+ համեմատ՝ իրենց զորքերով։ 53  Ղևտացիներն իրենց վրանները պետք է կանգնեցնեն վկայության խորանի շուրջբոլորը, որպեսզի Իսրայելի որդիների դեմ բարկություն չբորբոքվի+։ Ղևտացիները պետք է ծառայություն մատուցեն վկայության խորանի մոտ»+։ 54  Իսրայելի որդիները ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Նրանք հենց այդպես արեցին+։

Ծանոթագրություններ