Թվեր 26։1-65

26  Կոտորածից+ հետո Եհովան Մովսեսին ու Ահարոն քահանայի որդի Եղիազարին ասաց.  «Իսրայելի բոլոր որդիների միջից ըստ իրենց ազգատոհմերի ՝ հաշվեք քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանց, ովքեր պիտանի են Իսրայելի բանակում ծառայելու»+։  Մովսեսն ու Եղիազարը+ Մովաբի անապատային հարթավայրերում+՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի+ մոտակայքում, խոսեցին նրանց հետ ու ասացին.  «Հաշվեք քսան տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել է»+։ Սրանք էին Իսրայելի որդիները, ովքեր դուրս եկան Եգիպտոսի երկրից.  Իսրայելի առաջնեկ Ռուբենը+. Ռուբենի որդիները՝ Հանոքից+ Հանոքյանների տոհմն էր, Փալլուսից+ Փալլուսյանների տոհմն էր,  Եսրոնից+ Եսրոնյանների տոհմն էր, Քարմիից+ Քարմիյանների տոհմն էր։  Սրանք էին Ռուբենյանների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները քառասուներեք հազար յոթ հարյուր երեսուն հոգի էին+։  Փալլուսի որդին Եղիաբն էր։  Եղիաբի որդիներն էին՝ Նամուելը, Դաթանն ու Աբիրոնը։ Այս Դաթանն+ ու Աբիրոնը+ ժողովի կանչվողներից էին։ Կորխի համախոհների հետ միասին նրանք դուրս եկան Մովսեսի ու Ահարոնի դեմ+ և այդպիսով ապստամբեցին Եհովայի դեմ։ 10  Այդ ժամանակ երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց նրանց+։ Իսկ Կորխը մահացավ, երբ կրակը կլանեց հավաքված երկու հարյուր հիսուն մարդկանց+։ Եվ նրանք նախազգուշական օրինակ եղան+։ 11  Սակայն Կորխի որդիները չմահացան+։ 12  Շմավոնի+ որդիներն իրենց տոհմերով. Նամուելից*+ Նամուելյանների տոհմն էր, Համինից+ Համինյանների տոհմն էր, Հաքինից+ Հաքինյանների տոհմն էր, 13  Զարայից* Զարայանների տոհմն էր, Շաուլից+ Շաուլյանների տոհմն էր։ 14  Սրանք էին Շմավոնյանների տոհմերը՝ քսաներկու հազար երկու հարյուր հոգի+։ 15  Գադի+ որդիներն իրենց տոհմերով. Սեֆոնից* Սեֆոնյանների տոհմն էր, Անգիից Անգիյանների տոհմն էր, Սունիից Սունիյանների տոհմն էր, 16  Ազենիից* Ազենիյանների տոհմն էր, Էրիից Էրիյանների տոհմն էր, 17  Արոդից* Արոդյանների տոհմն էր, Արելիից+ Արելիյանների տոհմն էր։ 18  Սրանք էին Գադի որդիների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները քառասուն հազար հինգ հարյուր հոգի էին+։ 19  Հուդայի+ որդիներն էին Էրն+ ու Օնանը+։ Սակայն Էրն ու Օնանը Քանանի երկրում մահացան+։ 20  Սրանք էին Հուդայի որդիներն իրենց տոհմերով. Շելայից+ Շելայանների տոհմն էր, Փարեսից+ Փարեսյանների տոհմն էր, Զարայից+ Զարայանների տոհմն էր։ 21  Փարեսի որդիները. Եսրոնից+ Եսրոնյանների տոհմն էր, Համուլից+ Համուլյանների տոհմն էր։ 22  Սրանք էին Հուդայի+ տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները յոթանասունվեց հազար հինգ հարյուր հոգի էին+։ 23  Իսաքարի+ որդիներն իրենց տոհմերով. Թոլայից+ Թոլայանների տոհմն էր, Փուվայից Փուվայանների տոհմն էր, 24  Հասուբից* Հասուբյանների տոհմն էր, Սամրոնից+ Սամրոնյանների տոհմն էր։ 25  Սրանք էին Իսաքարի տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները վաթսունչորս հազար երեք հարյուր հոգի էին+։ 26  Զաբուղոնի+ որդիներն իրենց տոհմերով. Սարեդից Սարեդյանների տոհմն էր, Ելոնից Ելոնյանների տոհմն էր, Հալելից+ Հալելյանների տոհմն էր։ 27  Սրանք էին Զաբուղոնյանների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները վաթսուն հազար հինգ հարյուր հոգի էին+։ 28  Հովսեփի+ որդիներն իրենց տոհմերով Մանասեն ու Եփրեմն+ էին։ 29  Մանասեի+ որդիները. Մաքիրից+ Մաքիրյանների տոհմն էր (Մաքիրը ունեցավ Գաղաադին)+, Գաղաադից Գաղաադյանների տոհմն էր։ 30  Սրանք էին Գաղաադի որդիները. Իեզերից+ Իեզերյանների տոհմն էր, Քելեգից Քելեգյանների տոհմն էր, 31  Ասրիելից Ասրիելյանների տոհմն էր, Սյուքեմից Սյուքեմյանների տոհմն էր, 32  Սեմիդայից+ Սեմիդայանների տոհմն էր, Օֆերից+ Օֆերյանների տոհմն էր։ 33  Օֆերի որդի Սալպաադը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ+ ուներ։ Նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա+։ 34  Սրանք էին Մանասեի տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները հիսուներկու հազար յոթ հարյուր հոգի էին+։ 35  Եփրեմի+ որդիներն իրենց տոհմերով. Սուտալայից+ Սուտալայանների տոհմն էր, Բոքորից Բոքորյանների տոհմն էր, Թաանից+ Թաանյանների տոհմն էր։ 36  Սրանք էին Սուտալայի որդիները. Էրանից՝ Էրանյանների տոհմը։ 37  Սրանք էին Եփրեմի+ որդիների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները երեսուներկու հազար հինգ հարյուր հոգի էին։ Սրանք էին Հովսեփի որդիներն իրենց տոհմերով+։ 38  Բենիամինի+ որդիներն իրենց տոհմերով. Բաղայից+ Բաղայանների տոհմն էր, Ասբելից+ Ասբելյանների տոհմն էր, Աքիրամից* Աքիրամյանների տոհմն էր, 39  Սուֆամից* Սուֆամյանների տոհմն էր, Օֆիմից*+ Օֆիմյանների տոհմն էր։ 40  Բաղայի որդիներն էին Արեդն ու Նեեմանը+. Արեդից Արեդյանների տոհմն էր, Նեեմանից Նեեմանյանների տոհմն էր։ 41  Սրանք էին Բենիամինի+ որդիներն իրենց տոհմերով. նրանցից հաշվառման վերցվածները քառասունհինգ հազար վեց հարյուր հոգի էին+։ 42  Դանի+ որդիներն իրենց տոհմերով. Սուհամից* Սուհամյանների տոհմն էր։ Սրանք էին Դանի+ տոհմերն իրենց տոհմերով։ 43  Սրանք էին Սուհամյանների բոլոր տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները վաթսունչորս հազար չորս հարյուր հոգի էին+։ 44  Ասերի+ որդիներն իրենց տոհմերով. Եմնայից+ Եմնայանների տոհմն էր, Եսվիից+ Եսվիյանների տոհմն էր, Բերիայից Բերիայանների տոհմն էր, 45  Բերիայի որդիներից՝ Քաբերից Քաբերյանների տոհմն էր, Մելքիելից+ Մելքիելյանների տոհմն էր։ 46  Ասերի դստեր անունը Սերա+ էր։ 47  Սրանք էին Ասերի+ որդիների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները հիսուներեք հազար չորս հարյուր հոգի էին+։ 48  Նեփթաղիմի+ որդիներն իրենց տոհմերով. Հասեելից+ Հասեելյանների տոհմն էր, Գունիից+ Գունիյանների տոհմն էր, 49  Հասիրից+ Հասիրյանների տոհմն էր, Սիլլեմից+ Սիլլեմյանների տոհմն էր։ 50  Սրանք էին Նեփթաղիմի+ տոհմերն իրենց տոհմերով. նրանցից հաշվառման վերցվածները քառասունհինգ հազար չորս հարյուր հոգի էին+։ 51  Սրանք էին Իսրայելի որդիներից հաշվառման վերցվածները՝ վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսուն հոգի+։ 52  Դրանից հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 53  «Երկիրը հարկավոր է նրանց մեջ բաշխել՝ իրենց անունների թվի համեմատ+։ 54  Ովքեր շատ են, նրանց ժառանգությունը ավելացրու, իսկ ովքեր քիչ են, նրանց ժառանգությունը պակասեցրու+։ Յուրաքանչյուրին ժառանգություն պետք է տրվի՝ հաշվառման վերցվածների թվի համեմատ։ 55  Երկիրը հարկավոր է բաժանել միայն վիճակ գցելով+։ Նրանք ժառանգություն պետք է ստանան՝ ըստ իրենց հայրերի ցեղերի անունների։ 56  Ինչպես որ վիճակն ընկնի, այնպես պետք է բաժանվի ժառանգությունը թե՛ շատ և թե՛ քիչ լինողների միջև»։ 57  Սրանք էին ղևտացիներից+ հաշվառման վերցվածներն իրենց տոհմերով. Գերսոնից+ Գերսոնյանների տոհմն էր, Կահաթից+ Կահաթյանների տոհմն էր, Մերարիից+ Մերարիյանների տոհմն էր։ 58  Սրանք էին ղևտացիների տոհմերը. Լոբենյանների տոհմը+, Քեբրոնյանների տոհմը+, Մոողիյանների տոհմը+, Մուսիյանների տոհմը+, Կորխյանների տոհմը+։ Կահաթը+ ունեցավ Ամրամին+։ 59  Ամրամի կնոջ անունը Հոքաբեթ էր+։ Նա Ղևիի դուստրն էր, որին Եգիպտոսում Ղևիի կինը ծնել էր նրա համար։ Հոքաբեթը Ամրամի համար ծնեց Ահարոնին, Մովսեսին և նրանց քույր Մարիամին+։ 60  Ահարոնը ունեցավ Նադաբին ու Աբիուին+, Եղիազարին ու Իթամարին+։ 61  Սակայն Նադաբն ու Աբիուն Եհովայի առաջ ապօրինի կրակ մատուցելու պատճառով մեռան+։ 62  Նրանցից հաշվառման վերցված մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արուների թիվը կազմում էր քսաներեք հազար+։ Նրանք Իսրայելի որդիների հետ հաշվառման չվերցվեցին+, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց ժառանգություն չպետք է տրվեր+։ 63  Սրանք էին Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից հաշվառման վերցվածները, երբ նրանք Իսրայելի որդիներին հաշվառման վերցրին Մովաբի անապատային հարթավայրերում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի+ մոտակայքում։ 64  Բայց նրանց թվում ոչ մեկը չկար այն մարդկանցից, ում Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառման էին վերցրել, երբ Սինա անապատում Իսրայելի որդիներին հաշվառման վերցրին+, 65  որովհետև նրանց մասին Եհովան ասել էր. «Նրանք անպատճառ պետք է մեռնեն անապատում»+։ Ուստի նրանցից մի մարդ անգամ չմնաց, բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից+։

Ծանոթագրություններ

Ծն 46։10 և Ելք 6։15-ում՝ «Համուել»։
Ծն 46։10 և Ելք 6։15-ում՝ «Սահառ»։
Ծն 46։16-ում՝ «Սիֆոն»։
Ծն 46։16-ում՝ «Եսբոն»։
Ծն 46։16-ում՝ «Արոդի»։
Ծն 46։13-ում՝ «Եոբ»։
Ծն 46։21-ում՝ «Էհի»։
Ծն 46։21-ում՝ «Մուփիմ», 1Տգ 7։12-ում՝ «Սուփիմ»։
Ծն 46։21-ում՝ «Օփիմ»։
Ծն 46։23-ում՝ «Հուսիմ»։