Ղուկաս 13։1-35
13 Այդ ժամանակ այնտեղ կային մարդիկ, որոնք պատմեցին նրան այն գալիլեացիների+ մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնել էր նրանց զոհաբերությունների հետ։
2 Նա էլ ասաց նրանց. «Մի՞թե կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ կրեցին այս բաները, մյուս գալիլեացիներից ավելի մեղավոր էին+։
3 Ո՛չ, ասում եմ ձեզ, բայց եթե չզղջաք, դուք բոլորդ էլ այդպես կկործանվեք+։
4 Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, մի՞թե կարծում եք, թե նրանք ավելի մեղավոր* էին, քան Երուսաղեմում բնակվող մյուս բոլոր մարդիկ։
5 Ո՛չ, ասում եմ ձեզ, բայց եթե չզղջաք, դուք բոլորդ էլ նույն ձևով կկործանվեք»+։
6 Ապա այս առակը պատմեց. «Մի մարդ իր խաղողի այգում+ թզենի էր տնկել, և նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու+, բայց ոչինչ չգտավ+։
7 Ուստի խաղողագործին ասաց. «Արդեն երեք տարի է+, որ գալիս եմ այս թզենու վրա պտուղ փնտրելու, բայց ոչինչ չեմ գտնում։ Կտրի՛ր այն+։ Ինչո՞ւ զուր տեղը հող զբաղեցնի»։
8 Նա էլ ասաց. «Տե՛ր, թող+ այս տարի էլ մնա, նրա շուրջը փորեմ ու գոմաղբ լցնեմ,
9 և եթե ապագայում պտուղ տա, լա՛վ, իսկ եթե ոչ, կկտրես այն»»+։
10 Մի շաբաթ օր Հիսուսը ժողովարաններից մեկում ուսուցանում էր։
11 Այնտեղ մի կին կար, որ տասնութ տարի հիվանդ էր, որի պատճառը չար ոգին էր+. նա կծկված էր ու չէր կարողանում ուղղվել։
12 Այդ կնոջը տեսնելով՝ Հիսուսը դիմեց նրան՝ ասելով. «Ո՛վ կին, դու ազատված+ ես քո հիվանդությունից»։
13 Եվ իր ձեռքերը նրա վրա դրեց, նա էլ իսկույն ուղղվեց+ ու սկսեց փառաբանել Աստծուն։
14 Բայց ժողովարանի պետը, տեսնելով, որ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, վրդովվեց ու ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում կարելի է գործ անել+, ուստի այդ օրերի՛ն եկեք և բուժվեք, այլ ոչ թե շաբաթ օրը»+։
15 Սակայն Տերն ասաց նրան. «Կեղծավորնե՛ր+, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը չի՞ արձակում իր ցուլը կամ էշը մսուրից և չի՞ տանում ջուր խմեցնելու+։
16 Իսկ այս կինը, որ Աբրահամի դուստրն է+, և որին Սատանան տասնութ տարի է՝ կապված էր պահում, արդյոք արժանի չէ՞ր, որ շաբաթ օրը այդ կապանքից ազատ արձակվեր»։
17 Այս խոսքերից նրա բոլոր հակառակորդներն ամաչեցին+, իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ նա անում էր+։
18 Նա շարունակեց. «Ինչի՞ է նման Աստծու թագավորությունը, և ինչի՞ հետ այն համեմատեմ+։
19 Այն նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց ու ցանեց իր պարտեզում։ Այն աճեց ու ծառ դարձավ, և երկնքի թռչունները+ բնակվեցին նրա ճյուղերի մեջ»+։
20 Նա դարձյալ ասաց. «Ինչի՞ հետ համեմատեմ Աստծու թագավորությունը։
21 Այն նման է թթխմորի, որը մի կին վերցրեց և խառնեց երեք մեծ չափ* ալյուրի մեջ, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց»+։
22 Հիսուսը, շարունակելով իր ճանապարհը դեպի Երուսաղեմ, անցնում էր քաղաքների ու գյուղերի միջով և սովորեցնում էր մարդկանց+։
23 Մի մարդ հարցրեց նրան. «Տե՛ր, քի՞չ են փրկվողները»+։ Նա էլ պատասխանեց.
24 «Ամեն ջանք գործադրեք+, որ նեղ դռնով ներս մտնեք+, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա+։
25 Երբ տանտերը վեր կենա և դուռը փակի, և դուք դրսում կանգնեք ու սկսեք դուռը թակել ու ասել՝ «Տե՛ր, բաց արա»+, նա էլ կասի. «Չգիտեմ, թե որտեղից եք դուք»+։
26 Դուք կասեք. «Մենք կերանք ու խմեցինք քո առաջ, և դու ուսուցանեցիր մեր գլխավոր փողոցներում*»+։
27 Բայց նա կասի ձեզ. «Չգիտեմ, թե որտեղից եք։ Հեռացե՛ք ինձանից, բոլոր անարդարություն գործողնե՛րդ»+։
28 Այնտեղ դուք լաց կլինեք և կկրճտացնեք ձեր ատամները+, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու թագավորության մեջ+, իսկ ձեզ՝ դուրս նետված։
29 Մարդիկ կգան արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից+ և սեղանի շուրջ կթիկնեն Աստծու թագավորության մեջ+։
30 Այսպիսով՝ ոմանք, ովքեր վերջիններ են, առաջիններ կլինեն, իսկ ոմանք, ովքեր առաջիններ են, վերջիններ կլինեն»+։
31 Այդ ժամին մի քանի փարիսեցիներ եկան ու ասացին նրան. «Դո՛ւրս եկ ու գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է սպանել քեզ»։
32 Նա էլ ասաց նրանց. «Գնացե՛ք ու ասացե՛ք այդ աղվեսին+. «Այսօր և վաղը ես դևեր կհանեմ և բուժումներ կանեմ, իսկ երրորդ օրը կվերջացնեմ»+։
33 Սակայն այսօր և վաղը ես կշարունակեմ ճամփորդել, իսկ հաջորդ օրը կգնամ, որովհետև անհնար է, որ որևէ մարգարե Երուսաղեմից դուրս մահվան մատնվի+։
34 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող+ և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող+... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին այնպես, ինչպես հավն է հավաքում իր ճտերին թևերի տակ+, բայց դուք չուզեցիք+։
35 Ահա ձեր տունը*+ լքված է թողնվում ձեզ։ Ասում եմ ձեզ. այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով»»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «պարտապան»։
^ Հուն.՝ սատա։ Ալյուրի և ընդեղենների չափման միավոր, որը հվսր է 7,33 լ.։
^ Այսինքն՝ տաճարը։