Անցնել բովանդակությանը

Կեղծ կրոնի վերջը մո՛տ է

Կեղծ կրոնի վերջը մո՛տ է

Թագավորության լուրը № 37

ՈՒղերձ՝ ողջ աշխարհին

Կեղծ կրոնի վերջը մո՛տ է

▪ Ի՞նչ է կեղծ կրոնը

▪ Ինչպե՞ս է այն կործանվելու

▪ Ի՞նչ պետք է անեք անձամբ դուք

Ի՞նչ է կեղծ կրոնը

Ձեզ մտահոգո՞ւմ են կրոնական հողի վրա կատարվող ոճրագործությունները։ Չե՞ք վրդովվում, երբ նրանք, ովքեր պնդում են, թե ծառայում են Աստծուն, մասնակցում են պատերազմների, կազմակերպում ահաբեկչական գործողություններ և բազում անօրինություններ անում։ Ինչո՞ւ է կրոնն այդքան խնդիրներ առաջ բերում։ Այս ամենի պատճառը կեղծ կրոնն է և ոչ թե կրոնն առհասարակ։ Հիսուս Քրիստոսը, որին շատերը համարում են մեծ ուսուցիչ, կեղծ կրոնը համեմատել է այնպիսի ծառի հետ, որը «չար պտուղ» է բերում, այսինքն՝ դրդում է չար գործերի (Մատթէոս 7։15–17)։ Որո՞նք են այդ գործերը։

Կեղծ կրոնը

ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ։ «Թե՛ Ասիայում, թե՛ մյուս աշխարհամասերում իշխանատենչ անհատները անխղճորեն խաղում են մարդկանց կրոնական զգացմունքների հետ՝ իրենց նպատակներն իրագործելու համար»,— նշվում է մի պարբերականում։ Ուստի այնտեղ այսպիսի եզրակացություն է արվում. «Աշխարհն ընկղմվում է քաոսի մեջ» («Asiaweek»)։ Ահա թե ինչ է ասել մի ամերիկյան հոգևոր գործիչ. «Դուք սպանում եք ահաբեկիչներին, որպեսզի նրա՛նք չսպանեն։ Ոչնչացրե՛ք նրանց՝ Տիրոջ անունով»։ Մինչդեռ Աստվածաշնչում գրված է. «Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է» (Ա Յովհաննէս 4։20)։ Հիսուսը նույնիսկ ասել է. «Սիրեցէք ձեր թշնամիներին» (Մատթէոս 5։44)։ Ձեզ հայտնի՞ են այնպիսի կրոններ, որոնց անդամները մասնակցում են պատերազմների։

ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԿԵՂԾ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ։ Ինչպես մեծամասամբ սովորեցնում են կրոնները, մարդու մեջ բնակվում է անտեսանելի հոգի կամ ոգի, որը շարունակում է ապրել նրա մահից հետո։ Այս ուսմունքը շահ է բերում բազում կրոնավորների. նրանք փող են պահանջում իրենց կրոնը դավանողներից, որպեսզի աղոթեն մահացածի հոգու հանգստության համար։ Սակայն Աստվածաշունչը բոլորովին այլ բան է սովորեցնում։ Այնտեղ ասվում է, որ հոգին մահանում է (Յակոբոս 5։20«Անոնք որ կ’ապրին, գիտեն թէ պիտի մեռնին. բայց մեռելները բան մը չեն գիտեր» (Ժողովող 9։5, ԱԱ)։ Հիսուսն ուսուցանում էր, որ մահացածները հարություն են առնելու։ Այնինչ եթե մարդն անմահ հոգի ունենար, դրա կարիքը չէր լինի (Յովհաննէս 11։11–25)։ Իսկ ձեր կրոնը չի՞ սովորեցնում արդյոք, որ հոգին անմահ է։

ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆԸ։ Արևմուտքի որոշ եկեղեցիներ հոգևոր աստիճան են շնորհում համասեռամոլությամբ զբաղվող տղամարդկանց ու կանանց։ Ավելին, նրանք ճնշում են բանեցնում կառավարության վրա, որպեսզի այն օրինականացնի միևնույն սեռի անձանց ամուսնությունը։ Նույնիսկ այն եկեղեցիները, որոնք դատապարտում են անբարոյությունը, հանդուրժում են, որ իրենց առաջնորդների շարքերում լինեն մանկապղծությամբ զբաղվող մարդիկ։ Մի՞թե Աստվածաշունչը սովորեցնում է ապրել նման չափանիշներով։ Ո՛չ։ Այնտեղ պարզ ասվում է. «Մի խաբուիք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արուագէտները.... Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Գիտե՞ք այնպիսի կրոններ, որոնք հանդուրժում են սեռական անբարոյությունը։

Ի՞նչ ապագա է սպասում այն կրոններին, որոնք «չար պտուղ» են բերում։ Հիսուսն ասաց. «Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում» (Մատթէոս 7։19)։ Այո՛, կեղծ կրոնը ծառի պես կկտրվի ու կոչնչացվի։ Բայց ե՞րբ և ինչպե՞ս դա տեղի կունենա։ Այս հարցի պատասխանը գտնելու համար դիմենք Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքի 17–րդ և 18–րդ գլուխներին ու քննենք այնտեղ նկարագրված մարգարեական տեսիլքը։

Ինչպե՞ս կկործանվի կեղծ կրոնը

Ինչպիսի՜ տեսարան. մի անառակ կին նստել է սարսափելի գազանի վրա, որն ունի յոթ գլուխ և տասը եղջյուր (Յայտնութիւն 17։1–4)։ Ո՞վ է այդ կինը։ Ուշագրավ է, որ նա ազդեցություն է բանեցնում «երկրի թագաւորների վերայ»։ Ծիրանի հագած այդ կինը խունկ է օգտագործում և անսահմանորեն հարուստ է։ Բացի այդ, նա իր կախարդությամբ ‘մոլորեցրել է բոլոր ազգերին’ (Յայտնութիւն 17։18; 18։12, 13, 23)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդ անառակ կինը համաշխարհային կրոնն է։ Նա խորհրդանշում է ոչ թե որևէ կոնկրետ կրոնական կազմակերպություն, այլ բոլոր այն կրոնները, որոնք «չար պտուղ» են բերում։

Իսկ գազանը ներկայացնում է աշխարհի բոլոր քաղաքական ուժերը * (Յայտնութիւն 17։10–13)։ Կեղծ կրոնը նստած է այդ խորհրդանշական գազանի վրա, այսինքն՝ փորձում է իր կամքը թելադրել վերջինիս և իր հսկողության տակ պահել նրա քայլերը։

Շուտով, սակայն, մի անհավատալի բան տեղի կունենա։ «Տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան» (Յայտնութիւն 17։16)։ Այո՛, քաղաքական ուժերը անսպասելիորեն կհարձակվեն կեղծ կրոնի վրա և հիմնովին կկործանեն այն։ Ի՞նչը նրանց կդրդի այդ քայլին։ «Յայտնութիւն» գիրքը այսպիսի պատասխան է տալիս. «Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն» (Յայտնութիւն 17։17)։ Այո՛, Աստված հաշիվ կպահանջի կեղծ կրոնից բոլոր այն գարշելի արարքների համար, որ վերջինս գործել է Նրա անունով։ Կատարյալ արդարադատություն դրսևորելով՝ Աստված կեղծ կրոնին կպատժի նրա քաղաքական դաշնակիցների ձեռքով։

Ի՞նչ պետք է անեք դուք, որ չկործանվեք կեղծ կրոնի հետ միասին։ «Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ»,— կոչ է անում Աստված իր հրեշտակի միջոցով (Յայտնութիւն 18։4)։ Հիմա՛ է կեղծ կրոնից դուրս գալու ժամանակը։ Բայց ո՞ւր գնալ։ Ոչ դեպի աթեիզմ, քանի որ վերջինս նույնպես կորստյան է մատնված (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։ Միակ ապաստանը ճշմարիտ կրոնն է։ Իսկ ինչպե՞ս կարող եք գտնել այն։

Ինչպե՞ս գտնել ճշմարիտ կրոնը

Ի՞նչ «բարի պտուղ» է բերում այն (Մատթէոս 7։17

Ճշմարիտ կրոնը

ՍԵՐ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ։ Ճշմարիտ կրոն դավանողները «այս աշխարհքիցը չեն», պառակտված չեն ազգային ու ռասայական խտրականության պատճառով և սեր են դրսևորում իրար հանդեպ (Յովհաննէս 13։35; 17։16; Գործք 10։34, 35)։ Նրանք չեն սպանում միմյանց։ Ընդհակառակը՝ պատրաստ են մեռնել մեկը մյուսի համար (Ա Յովհաննէս 3։16

ՀԻՄՆՎՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՎՐԱ։ Ճշմարիտ կրոնը ‘մարդկանց պատվերներ’ ու ‘ավանդություններ’ չի ուսուցանում, այլ հիմնվում է Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վրա (Մատթէոս 15։6–9)։ Ինչո՞ւ։ Որովհետև այն գրված է Աստծու ներշնչանքով և օգտակար է «վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու.... համար» (Բ Տիմոթէոս 3։16

ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԲԱՐՁՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ։ Ճշմարիտ կրոնը օգնում է ամուսիններին ‘սիրել իրենց կանանց ինչպես իրենց մարմինները’, իսկ կանանց հորդորում է ‘հարգել իրենց ամուսիններին’։ Նաև սովորեցնում է երեխաներին ‘հնազանդ լինել իրենց ծնողներին’ (Եփեսացիս 5։28, 33 ԱՆԹ; 6։1)։ Իսկ հոգևոր հարցերում պատասխանատու դիրք ունեցող անհատները պարտավոր են ապրել բարձր չափանիշներով (Ա Տիմոթէոս 3։1–10

Կա՞ արդյոք որևէ կրոն, որը համապատասխանում է այս չափանիշներին։ Ահա թե ինչ է ասվում 2001 թ.–ին հրատարակված մի գրքում. «Եթե շատերը հետևեին այն չափանիշներին, որ քարոզում և կիրառում են Եհովայի վկաները, հրեաների ջարդը չէր լինի։ Տեղի չէին ունենա նաև տառապանք պատճառող մյուս ջարդերը» («Holocaust Politics»)։

Եվ իսկապես, Եհովայի վկաները, որ գործում են 235 երկրում, ոչ միայն քարոզում են Աստվածաշնչի բարոյական չափանիշները, այլև ապրում դրանցով։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է Աստված պահանջում ձեզանից, որպեսզի ձեր երկրպագությունն ընդունելի լինի նրան, դիմեք Վկաների օգնությանը։ Հիմա՛ է քայլեր ձեռնարկելու ժամանակը։ Մի՛ հապաղեք. կեղծ կրոնի վերջը մո՛տ է (Սոփոնիա 2։2, 3

Եթե ցանկություն ունեք հանգամանորեն ծանոթանալու աստվածաշնչյան այն պատգամին, որ քարոզում են Եհովայի վկաները, գրեք մեզ ստորև բերված որևէ հարմար հասցեով։

□ Խնդրում եմ ինձ ուղարկել «Արթո՛ւն կացեք» գրքույկը։

□ Խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ՝ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն սկսելու համար։

[ծանոթագրություն]

^ Այս մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Արթո՛ւն կացեք» գրքույկը, էջ 12, 13։

[մեջբերում 3–րդ էջի վրա]

Կեղծ կրոնը ազդեցություն է բանեցնում «երկրի թագաւորների վերայ»

[մեջբերում 3–րդ էջի վրա]

«Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ»