Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Նա գնահատում էր հոգևոր գանձերը

Թիո Սենգ Բի

Նա գնահատում էր հոգևոր գանձերը
  • ԾՆՎԵԼ Է 1906թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1937թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Երեց, որը ռասայական հողի վրա բռնության է ենթարկվել, բայց պահել է իր հավատարմությունը։ (Պատմում է նրա աղջիկը՝ Թիո Սո Նիոն։)

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱՎԱՅՈՒՄ 1963թ. մայիսին հակաչինական խռովություն բարձրացավ։ Իրավիճակը հատկապես լարված էր Սուկաբումի քաղաքում, որտեղ մեր ընտանիքը բեռնափոխադրման բիզնես ուներ։ Հարյուրավոր գազազած մարդիկ, այդ թվում մեր հարևաններից ոմանք հարձակվեցին մեր տան վրա։ Մենք վախեցած կուչ էինք եկել մի անկյունում, մինչ նրանք տակնուվրա էին անում մեր տունը և թալանում մեր ունեցվածքը։

Երբ կատաղի ամբոխը հեռացավ, մեր մյուս հարևանները եկան մխիթարելու մեզ։ Հայրս նրանց հետ նստեց հյուրասենյակի հատակին։ Ցաքուցրիվ եղած իրերի մեջ նա գտավ իր սունդաներեն մեծ Աստվածաշունչը։ Հայրս բացեց այն և հարևաններին բացատրեց, որ այդ բոլոր դժվարությունների մասին նախագուշակված է եղել։ Հետո նրանց պատմեց Աստծու Թագավորության և մեր ունեցած հիանալի հույսի մասին։

Իմ հայրը երբեք կենտրոնացած չի եղել նյութական ունեցվածք կուտակելու վրա։ Նա միշտ հիշեցնում էր մեզ, որ հոգևոր բաները պետք է առաջին տեղում լինեն։ Հորս հիանալի օրինակը մղել է մորս, մեզ՝ վեց երեխաներիս, 90-ամյա պապիկիս, ինչպես նաև մեր ազգականներից ու հարևաններից շատերին, ընդունելու ճշմարտությունը։