Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Հիսուն տարվա հատուկ ռահվիրա

Ալիստեն Լյումարե

Հիսուն տարվա հատուկ ռահվիրա
  • ԾՆՎԵԼ Է 1927թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1962թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Ոստիկանության նախկին տեսուչ, որը ավելի քան 50 տարի ծառայել է հատուկ ռահվիրա։

ԻՆՁ նշանակեցին ծառայելու հատուկ ռահվիրա Մանոկվարիում (Արևմտյան Պապուա) 1964թ.-ին։ Այստեղ կար մի փոքր ժողով, որը խիստ հակառակության էր բախվում տեղի հոգևորականության կողմից։ Իմ գալուց կարճ ժամանակ անց մի բողոքական հոգևորական հարձակվեց տանս վրա։

Նա սկսեց բղավել. «Ես կոչնչացնեմ այս տունը և Մանոկվարին կազատեմ Եհովայի վկաներից»։

Քանի որ նախկինում ոստիկան էի եղել, չվախեցա նրա գոռգոռոցներից ու սպառնալիքներից։ Ես նրան պատասխանեցի հանգիստ ու մեղմ կերպով, և նա ի վերջո հանդարտվեց ու հեռացավ (1 Պետ. 3։15

Այն ժամանակ Մանոկվարիում կար ութ քարոզիչ։ Այսօր՝ մոտ 50 տարի անց, այստեղ կա յոթ ժողով։ Իսկ 2014թ.-ին տեղի ունեցած համաժողովին ներկա եղավ ավելի քան 1200 մարդ։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է Եհովան օրհնել այս հեռավոր տարածքը, սիրտս լցվում է ուրախությամբ ու բավարարվածության զգացումով։