Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Առակներ

Գլուխներ

Բովանդակություն

  • 1

    • Առակների նպատակը (1-7)

    • Վատ ընկերակցության վտանգները (8-19)

    • Ճշմարիտ իմաստությունը ձայն է տալիս հրապարակներում (20-33)

  • 2

    • Իմաստության արժեքը (1-22)

      • Իմաստություն փնտրիր, ինչպես թաքցված գանձեր (4)

      • Խորհելու կարողությունը պաշտպանում է (11)

      • Անբարոյականությունը աղետաբեր է (16-19)

  • 3

    • Իմաստուն եղիր և վստահիր Եհովային (1-12)

      • Պատվիր Եհովային արժեքավոր բաներով (9)

    • Իմաստությունը երջանիկ է դարձնում (13-18)

    • Իմաստությունը ապահովություն է տալիս (19-26)

    • Ինչպես վարվել ուրիշների հետ (27-35)

      • Բարություն արա, երբ հնարավոր է (27)

  • 4

    • Հոր իմաստուն խորհուրդները (1-27)

      • Ձեռք բեր ամենակարևոր բանը՝ իմաստություն (7)

      • Հեռու մնա չար մարդկանց ճանապարհից (14, 15)

      • Արդարների ճանապարհը ավելի է պայծառանում (18)

      • Պահպանիր քո սիրտը (23)

  • 5

    • Զգուշացիր անբարո կանանցից (1-14)

    • Ուրախացիր կնոջդ հետ (15-23)

  • 6

    • Ուրիշի համար երաշխավոր մի՛ դարձիր (1-5)

    • «Գնա մրջյունի մոտ, ո՛վ ծույլ» (6-11)

    • Անպիտան ու չար մարդը (12-15)

    • Յոթ բան, որ Եհովան ատում է (16-19)

    • Զգուշացիր չար կնոջից (20-35)

  • 7

    • Պահիր Աստծու պատվիրանները և ապրիր (1-5)

    • Միամիտ երիտասարդը հրապուրվում է (6-27)

      • «Ինչպես մի ցուլ՝ մորթվելու» (22)

  • 8

    • Անձնավորված իմաստության խոսքերը (1-36)

      • «Ես առաջինն էի, ում Եհովան ստեղծեց» (22)

      • «Ես հմուտ վարպետ էի նրա կողքին» (30)

      • «Ես.... ուրախանում էի մարդկանցով» (31)

  • 9

    • Ճշմարիտ իմաստության հրավերը (1-12)

      • «Իմ շնորհիվ օրերդ կշատանան» (11)

    • Հիմար կնոջ հրավերը (13-18)

      • Գողացված ջրերը քաղցր են (17)

  • ՍՈՂՈՄՈՆԻ ԱՌԱԿՆԵՐԸ (10:1–24:34)

    • 10

      • Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը (1)

      • Ժրաջան ձեռքերը հարստություն են բերում (4)

      • Շատախոս մարդը չի խուսափի մեղքից (19)

      • Եհովայի օրհնությունն է հարստացնում (22)

      • Եհովայի հանդեպ վախը երկարացնում է կյանքը (27)

    • 11

      • Իմաստությունը համեստների հետ է (2)

      • Հավատուրացը կործանում է ուրիշներին (9)

      • Երբ խորհրդատուները շատ են, գործը հաջողվում է (14)

      • Առատաձեռն մարդը կբարգավաճի (25)

      • Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի (28)

    • 12

      • Խորհուրդ ատողը անխոհեմ է (1)

      • Անմտածված խոսքը սրի պես խոցում է (18)

      • Խաղաղարար լինելը ուրախություն է բերում (20)

      • Ստախոս շուրթերը գարշելի են Եհովայի համար (22)

      • Մտահոգությունը ընկճում է մարդու սիրտը (25)

    • 13

      • Խորհուրդ փնտրողները իմաստուն են (10)

      • Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը (12)

      • Հավատարիմ պատվիրակը ամոքում է բերում (17)

      • Իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա (20)

      • Խրատը սիրո դրսևորում է (24)

    • 14

      • Մարդն ինքը գիտի իր սրտի դառնությունը (10)

      • Կա ճանապարհ, որ ճիշտ է թվում մարդու աչքին (12)

      • Միամիտը հավատում է ամեն խոսքի (15)

      • Հարուստի ընկերները շատ են (20)

      • Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար (30)

    • 15

      • Մեղմ պատասխանը հանդարտեցնում է ցասումը (1)

      • Եհովայի աչքերն ամենուր են (3)

      • Ուղղամիտների աղոթքը հաճելի է Աստծուն (8)

      • Առանց խորհրդակցության՝ ծրագրերը ձախողվում են (22)

      • Նախքան պատասխանելը մտածիր (28)

    • 16

      • Եհովան քննում է մղումները (2)

      • Քո գործերը Եհովային հանձնիր (3)

      • Ճշգրիտ կշեռքը Եհովայինն է (11)

      • Հպարտությունը նախորդում է կործանմանը (18)

      • Ալևորությունը գեղեցիկ պսակ է (31)

    • 17

      • Բարուն չարով մի՛ հատուցիր (13)

      • Նախքան վեճի բռնկվելը հեռացիր (14)

      • Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ (17)

      • Ուրախ սիրտը լավ դեղամիջոց է (22)

      • Իմաստուն մարդը զսպում է իր լեզուն (27)

    • 18

      • Մեկուսացող մարդը եսասեր է և իմաստուն չէ (1)

      • Եհովայի անունը ամուր աշտարակ է (10)

      • Հարստությունը թվացյալ պաշտպանություն է (11)

      • Երկու կողմերին լսելը իմաստուն է (17)

      • Կա ընկեր, որ եղբորից էլ նվիրված է (24)

    • 19

      • Խորաթափանցությունը զսպում է բարկությունը (11)

      • Կռվարար կինը նման է կաթող տանիքի (13)

      • Խոհեմ կինը պարգև է Եհովայից (14)

      • Խրատիր երեխային, քանի դեռ հույս կա (18)

      • Խորհուրդ լսելը իմաստուն է դարձնում (20)

    • 20

      • Գինին ծաղրող է (1)

      • Ծույլը ցուրտ եղանակին չի հերկում (4)

      • Մարդու սրտում եղածը խոր ջրերի պես է (5)

      • Հապճեպ երդում տալու մասին նախազգուշացում (25)

      • Երիտասարդների փառքը իրենց ուժն է (29)

    • 21

      • Եհովան ուղղություն է տալիս թագավորի սրտին (1)

      • Արդար գործերը զոհերից լավ են (3)

      • Ջանասիրությունը հաջողության է տանում (5)

      • Ով չի լսում խեղճի աղերսանքը, իրեն էլ չեն լսի (13)

      • Ընդդեմ Եհովայի իմաստություն չկա (30)

    • 22

      • Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է (1)

      • Երեխային վաղ տարիքից կրթիր (6)

      • Ծույլն ասում է. «Դրսում առյո՜ւծ կա» (13)

      • Պատիժը հեռացնում է հիմարությունը (15)

      • Հմուտ աշխատողը թագավորներին է ծառայում (29)

    • 23

      • Հյուրասիրությունից օգտվելիս զուսպ եղիր (2)

      • Հարստության հետևից մի՛ ընկիր (4)

      • Հարստությունը կարող է թռչել հեռանալ քեզնից (5)

      • Մի՛ եղիր չափից շատ գինի խմողների մեջ (20)

      • Ալկոհոլը օձի պես կխայթի (32)

    • 24

      • Չար մարդկանց մի՛ նախանձիր (1)

      • Տունը իմաստությամբ է կառուցվում (3)

      • Արդար մարդը կարող է ընկնել, բայց վեր կկենա (16)

      • Վրեժ մի՛ լուծիր (29)

      • Ծուլությունը չքավորության է տանում (33, 34)

  • ՍՈՂՈՄՈՆԻ ԱՌԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱԳՐԵԼ ԵՆ ԵԶԵԿԻԱ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՐԴԻԿ (25:1–29:27)

    • 25

      • Գաղտնապահություն (9)

      • Ճիշտ ընտրված խոսքեր (11)

      • Դրացուդ տուն հաճախ մի՛ գնա (17)

      • Թշնամուդ գլխին շիկացած ածուխներ դիզիր (21, 22)

      • Լավ լուրը սառը ջրի պես է (25)

    • 26

      • Ծույլ մարդու նկարագիրը (13-16)

      • Ուրիշների վեճին մի՛ խառնվիր (17)

      • Չար կատակներ մի՛ արա (18, 19)

      • Առանց փայտի կրակ չի լինում (20, 21)

      • Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների (22)

    • 27

      • Ընկերոջ դիտողությունն օգուտ է բերում (5, 6)

      • «Որդի՛ս.... սիրտս ուրախացրու» (11)

      • Երկաթը երկաթով է սրվում (17)

      • Լավ իմացիր քո հոտի վիճակը (23)

      • Հարստությունը հավիտենական չէ (24)

    • 28

      • Անհնազանդ մարդու աղոթքը գարշելի է (9)

      • Մեղքը խոստովանողի հանդեպ գթասրտություն կցուցաբերվի (13)

      • Հարստանալ շտապողը անմեղ չի մնա (20)

      • Խրատը շողոքորթությունից լավ է (23)

      • Առատաձեռն մարդը ոչ մի բանի կարիք չի ունենում (27)

    • 29

      • Ինքնահոսի թողնված երեխան ամոթ է բերում (15)

      • Առանց առաջնորդության՝ ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է (18)

      • Բարկացած մարդը կռիվ է հրահրում (22)

      • Խոնարհը փառքի կարժանանա (23)

      • Մարդկանց հանդեպ վախը ծուղակ է (25)

  • 30

    • ԱԳՈՒՐԻ ԽՈՍՔԵՐԸ (1-33)

      • «Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն» (8)

      • Բաներ, որոնք չեն կշտանում (15, 16)

      • Բաներ, որոնք հետք չեն թողնում (18, 19)

      • Անհավատարիմ կինը (20)

      • Կենդանիների բնազդային իմաստությունը (24)

  • 31

    • ԼԵՄՈՒԵԼ ԹԱԳԱՎՈՐԻ ԽՈՍՔԵՐԸ (1-31)

      • Առաքինի կին ո՞վ կարող է գտնել (10)

      • Նա աշխատասեր է և ժրաջան (17)

      • Բարությունը նրա լեզվի վրա է (26)

      • Նրա զավակներն ու ամուսինը գովում են նրան (28)

      • Հմայքն ու գեղեցկությունը անցողիկ են (30)