Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2021
ԼԻԲԵՐԻԱ

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են ընծայվել կիսի լեզվով

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են ընծայվել կիսի լեզվով

2021 թ. փետրվարի 7-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել կիսի լեզվով։ Սա մեկուկես տարվա աշխատանքի արդյունք էր։

Այդ հայտարարությունն արեց Եղբայր Ջոզեֆ Մենսան, որը Լիբերիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, իսկ ծրագիրը ցուցադրվեց տեսագրված տարբերակով։

Տպագրված Աստվածաշնչերը Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղից ուղարկվեցին Գվինեա, Լիբերիա և Սիեռա Լեոնե։ Կիսի լեզվով խոսող մոտ 1 200 քարոզիչների հասանելի դարձավ այս թարգմանությունը, ընդ որում՝ այս ընթացքում մեր հավատակիցները հետևել են COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Այս թարգմանության գործում 3 քարոզիչներ են ներգրավված եղել։ Նրանցից մեկն ասում է. «Քարոզիչները մեծ հաճույքով կկարդան այս թարգմանությունը, որովհետև այն հեշտ է հասկանալ։ Այն կօգնի, որ ճշմարտությունը կիսի լեզվով խոսող մարդկանց սրտին հասնի»։

Մեկ այլ թարգմանիչ էլ ասում է. «Աստվածաշունչը առանձնահատուկ նվեր է Եհովայից։ Նա այն փաթեթավորել է իր սիրով և տվել ինձ ու կիսի լեզվով խոսող մյուս քարոզիչներին»։

Անկասկած, այս թարգմանությունը կօգնի, որ մեր հավատակիցները շարունակեն լինել Աստծու Խոսքը լսողներ և կատարողներ (Հակոբոս 1։22