Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Այոտա» փոթորիկը հարվածել է Կոլումբիային և նոր ավերածություններ առաջացրել Կենտրոնական Ամերիկայում ու Մեքսիկայում

«Այոտա» փոթորիկը հարվածել է Կոլումբիային և նոր ավերածություններ առաջացրել Կենտրոնական Ամերիկայում ու Մեքսիկայում

Վայրը

Կենտրոնական Ամերիկա, Կոլումբիա և Մեքսիկա

Աղետ

  • 2020 թ. նոյեմբերի 15-ին և 16-ին վտանգավորության 5-րդ աստիճանի «Այոտա» փոթորիկը ավերեց Կոլումբիայի հյուսիսային շրջանները, մասնավորապես Կարիբյան ծովի Սան Անդրես և Պրովիդենսիա կղզիները։

  • Փոթորկի հետ ուղեկցված անձրևների պատճառով առաջացել են հեղեղներ և սողանքներ։

  • «Այոտա» փոթորիկը 2020 թ. նոյեմբերի 16-ին հասավ նաև Նիկարագուա և Կենտրոնական Ամերիկայի այլ մասեր և ավերածություններ առաջացրեց այն տարածքներում, որոնք արդեն իսկ տուժել էին վերջերս տեղի ունեցած «Էտա» փոթորկից։

Տուժած հավատակիցներ

Կենտրոնական Ամերիկա

  • Կոստա Ռիկա

    • 22 քարոզիչ տարհանվել է։

  • Գվատեմալա

    • 93 քարոզիչ տարհանվել է։

  • Հոնդուրաս

    • 1 531 քարոզիչ տարհանվել է։

    • 2 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։

  • Նիկարագուա

    • 75 քարոզիչ տարհանվել է։

  • Պանամա

    • 16 քարոզիչ տարհանվել է։

Կոլումբիա

    • Պրովիդենսիայում 1 քարոզիչ ձեռքի կոտրվածք է ստացել։

    • Սան Անդրեսում 1 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։

Մեքսիկա

    • Տաբասկո և Վերակրուս նահանգներում 1 248 քարոզիչ տարհանվել է։

Վնասներ

Կենտրոնական Ամերիկա

  • Կոստա Ռիկա

    • 9 տուն վնասվել է։

  • Գվատեմալա

    • 18 տուն վնասվել է։

    • 7 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

    • 2 Թագավորության սրահ մեծ վնասներ է կրել։

  • Հոնդուրաս

    • 7 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

    • 227 տուն վնասվել է։

  • Նիկարագուա

    • 106 տուն վնասվել է։

    • 3 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

  • Պանամա

    • 5 տուն վնասվել է։

    • 2 Թագավորության սրահ մեծ վնասներ է կրել։

Կոլումբիա

    • Ըստ նախնական տվյալների՝ Պրովիդենսիայում մեր հավատակիցներից շատերի տները լուրջ վնասվել են, և մեկ Թագավորության սրահ ավերվել է։ Ներկայումս այդ կղզու հետ հաղորդակցությունը սահմանափակ է, քանի որ փոթորիկը վնասել է այդ բնակավայրի ենթակառուցվածքները։

    • Սան Անդրեսում 20 տուն և 1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել են։

Մեքսիկա

    • 184 տուն վնասվել է։

Պրովիդենսիայի Թագավորության սրահը «Այոտա» փոթորկից առաջ և հետո (Կոլումբիա)։

Օգնություն աղետից տուժածներին

  • Կոլումբիայի մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտե է նշանակել։ Կոմիտեն այդ տարածաշրջանի շրջանային վերակացուի հետ կոորդինացնում է տուժածներին հումանիտար և հոգևոր օգնություն տրամադրելու աշխատանքները։

  • Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու 4 կոմիտե է կազմավորել Կենտրոնական Ամերիկայում և Մեքսիկայում «Այոտա» և «Էտա» փոթորիկներից տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Շրջանային վերակացուներն էլ քաջալերում և գործնական օգնություն են տրամադրում տուժած ընտանիքներին։ Այդ տարածքի ժողովները սննդով լի ավելի քան 400 ծանրոց են ուղարկել Հոնդուրասի և Նիկարագուայի եղբայրներին և քույրերին։ Տարհանվածները տեղափոխվել են ապահով տարածքներ։ Նրանց օթևան են տրամադրել տեղի Վկաները։

  • Տուժածներին օգնություն տրամադրողները խստորեն հետևում են COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոններին։

Մեր հավատակիցները ապահովագրված չեն դժվարություններից, այդ թվում՝ բնական աղետներից, սակայն նրանք ամբողջությամբ ապավինում են մեր Աստված Եհովային (Սաղմոս 142։5