Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Յուրի Գերաշենկոն և նրա կինը՝ Իրինան, աջ կողմում՝ Սերգեյ Պարֆենովիչը և նրա կինը՝ Մարինան

ՀՈՒՆՎԱՐԻ 9, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Վճռել են ամուր կառչել Եհովային

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Վճռել են ամուր կառչել Եհովային

2024 թ. հոկտեմբերի 3-ին Ղրիմի Հանրապետության Գերագույն դատարանը փոխեց եղբայրներ Յուրի Գերաշենկոյի և Սերգեյ Պարֆենովիչի նկատմամբ նախկինում կիրառված պատժատեսակը։ Նրանց վեց տարվա պայմանական ազատազրկումը փոխարինվեց վեց տարվա ազատազրկմամբ։ Եղբայրները կալանավորվեցին անմիջապես նիստերի դահլիճից։

2024 թ. հուլիսի 1-ին Ղրիմի Հանրապետության Կրասնոգվարդեյսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Յուրի Գերաշենկոյին և Սերգեյ Պարֆենովիչին։ Նրանք դատապարտվեցին վեց տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայրները չեն կալանավորվի։

Տվյալներ

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել և իր «թևերի հովանու տակ ծածկել» Յուրիին և Սերգեյին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պահում են իրենց անարատությունը (Սաղմոս 17։7, 8

Ժամանակագրություն

  1. Սեպտեմբերի 19, 2022

    Սերգեյի դեմ քրեական գործ հարուցվեց։

  2. Սեպտեմբերի 28, 2022

    Սերգեյի տունը այն ութ տների թվում էր, որոնք խուզարկվեցին ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Սերգեյին վերցրին նախնական կալանքի տակ։

  3. Սեպտեմբերի 30, 2022

    Սերգեյին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  4. Նոյեմբերի 15, 2022

    Սերգեյը ազատ արձակվեց նախնական կալանքից, նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Մարտի 22, 2023

    Յուրիի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա ձերբակալվեց, նրան հարցաքննեցին և վերցրին նախնական կալանքի տակ։

  6. Մարտի 24, 2023

    Յուրին ազատ արձակվեց, նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  7. Հուլիսի 12, 2023

    Սերգեյը և Յուրին ազատ արձակվեցին տնային կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  8. Հուլիսի 28, 2023

    Սկսվեց դատաքննությունը։ Դատախազը Յուրիին և Սերգեյին մեղադրեց «հանցավոր գործունեության մեջ ներգրավված լինելու և վկաներին սպառնալու մեջ»։ Բավարար փաստերի բացակայության պատճառով դատախազը նրանց նկատմամբ երկրորդ անգամ տնային կալանք նշանակեց։