Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 21, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

JW.ORG մեկ տասնամյակ մեր ձեռքի տակ—Մաս 3

Աջակցություն ծառայությանը

JW.ORG մեկ տասնամյակ մեր ձեռքի տակ—Մաս 3

Այս հոդվածաշարի նախորդ մասերում խոսվեց այն մասին, թե ինչպես է jw.org կայքն օգտագործվել մեր թվային հրատարակություններն ու տեսանյութերը թողարկելու և համաշխարհային եղբայրության մասին վստահարժան տեղեկություններ տրամադրելու համար։ Հոդվածաշարի այս վերջին մասում կքննենք, թե ինչպես է jw.org կայքն օգտագործվել համաշխարհային քարոզչական գործին աջակցելու համար։

Լեզուներ։ Երբ 2012 թ. օգոստոսին թողարկվեց կայքի նոր դիզայնով տարբերակը, գլխավոր էջը հասանելի էր 139 լեզուներով։ Արդեն 2014 թ. օգոստոսին (այդ տարի կայքը ներկայացնող թերթիկի քարոզարշավ արվեց), լեզուների թիվն աճել էր՝ անցնելով 500-ը։ Ուշագրավ է, որ այդ թիվն ընդգրկում էր 22 ժեստերի լեզու։ Այժմ կայքի պարունակությունը հասանելի է ավելի քան 1 070 լեզուներով, այդ թվում՝ 100-ից ավելի ժեստերի լեզուներով։

Ժամանակահարմար հոդվածներ։ 2019 թ. հոկտեմբերին կայքի գլխավոր էջի դիզայնը ձևափոխվեց։ Այդուհետ այնտեղ ուշադրություն գրավող մեծ պատկերներով ներկայացվում է գլխավոր հոդվածը, իսկ դրա ներքևում առաջարկվում են երեք այլ հոդվածներ։ Այս ոճն առավել արդյունավետ միջոց է՝ ծառայությանն առնչվող նյութերի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ավելի ուշ գեղարվեստական ձևավորման և գրական բաժինները կազմակերպեցին գլխավոր հոդվածների ու պատկերների ստեղծման արագացված գործընթաց, որի շնորհիվ գլխավոր էջը միշտ ժամանակահարմար է և անդրադառնում է ընթացիկ դեպքերին։ Օրինակ՝ գլխավոր էջում ներկայացվել են հոդվածներ COVID-19 համավարակի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող պատերազմի ու դրան հաջորդած փախստականների ճգնաժամի մասին։

Առցանց հասանելիություն։ Մեր կայքն ապահովում է առցանց հասանելիություն, որն օգնում է հետաքրքրվող անհատներին վստահարժան տեղեկություններ գտնել մեր կազմակերպության և գործունեության մասին։ Նաև Եհովայի վկաների հետ կապ հաստատելու միջոցներ է տրամադրում այն մարդկանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ։ Մի խուլ կին պատանի տարիքում Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրել, բայց հետո տեղափոխվել էր ու կորցրել նրանց հետ կապը։ Նա ուզում էր վերսկսել ուսումնասիրությունը, բայց Վկաները դեռ իր նոր տուն չէին այցելել։ Նա հիշեց jw.org կայքի մասին և օնլայն հայտ լրացրեց՝ խնդրելով, որ իրեն այցելեն։ Ընդամենը մի քանի օր անց նրա դուռը թակեցին երկու հատուկ ռահվիրաներ։ Այդ կինը ոչ միայն վերսկսեց ուսումնասիրությունը, այլև սկսեց հաճախել հանդիպումներին։ Այժմ նա մկրտված է և իր երեք երեխաներին սովորեցնում է Եհովայի մասին։ Նա ասում է. «Շնորհակալ եմ Եհովային կայքի համար։ Եթե հնարավոր չլիներ լրացնել օնլայն հայտը, ես ստիպված պիտի սպասեի, մինչև պատահական հանդիպեի որևէ Վկայի»։

Քաջալերական է իմանալ, որ մինչ քարոզչական գործն ավելի ու ավելի մեծ թափ է առնում, Եհովայի կազմակերպությունը շարունակում է արդյունավետ գործիքներ տրամադրել՝ հետաքրքրվող անհատներին օգնելու համար (Եսայիա 60։22

  • Ամեն ամիս բեռնվող տեսանյութեր

  • Ամեն ամիս կայքից օգտվողներ

  • jw.org-ի պաշտոնական տարբերանշանի թողարկումը, մարտ 2013

  • Կայքի հասանելիությունը ժեստերի լեզուներով, հուլիս 2014

  • Գլխավոր էջի դիզայնի ձևափոխումը՝ հանրության համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով, հոկտեմբեր 2019

  • Հայտարարություն՝ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի լույսընծայման մասին, հունվար 2021