Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Տատյանա Գալկևիչ: Աջ կողմում՝ Վալենտինա Վլադիմիրովա

ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Երկու վատառողջ քույրեր Եհովայի շնորհիվ դիմացան վեց ամիս տևած նախնական կալանքին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Երկու վատառողջ քույրեր Եհովայի շնորհիվ դիմացան վեց ամիս տևած նախնական կալանքին

2024 թ. փետրվարի 14-ին Սմոլենսկի Պրոմիշլեննի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույրեր Տատյանա Գալկևիչին և Վալենտինա Վլադիմիրովային ու դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 14, 2019

    Տատյանայի և Վալենտինայի գործով քրեական հետախուզություն սկսվեց։ Ոստիկանները խուզարկեցին նրանց տները, կալանավորեցին քույրերին և ավելի քան 48 ժամ հարցաքննեցին։ Թեև երկուսն էլ ունեն քրոնիկ առողջական խնդիրներ, սակայն նրանց վերցրին նախնական կալանքի։

  2. Նոյեմբերի 22, 2019

    Ավելի քան վեց ամիս անց Տատյանային և Վալենտինային ազատ արձակեցին՝ նախնական կալանքը փոխարինելով տնային կալանքով։

  3. Դեկտեմբերի 31, 2019

    Վալենտինայի առողջական վիճակը սրվեց, և նրան տեղափոխեցին հիվանդանոց։

  4. Օգոստոսի 6, 2020

    Մոտ վեց ամիս անց Տատյանայի վրայից հանվեց տնային կալանքը, սակայն նա չպետք է լքեր բնակության վայրը։ Վալենտինան մնաց տնային կալանքի տակ, նրան թույլատրվում էր զրուցել միայն իր հարազատներից մեկի և իրավաբանի հետ։

  5. Հոկտեմբերի 2, 2020

    Իշխանությունները 400 էջանոց փաստաթղթում մեղադրանք են ներկայացրել Տատյանայի և Վալենտինայի դեմ: Քույրերը մեղադրվել են «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը թաքցնելու մեջ»։

  6. Հոկտեմբերի 14, 2020

    Նախնական դատական նիստի ժամանակ դատավորն անընդունելի ապացույցների պատճառով գործը վերադարձրեց դատախազություն՝ հետագա քննության համար։ Թեև Վալենտինան նիստի ժամանակ չէր կարողանում ոտքի կանգնել իր առողջական վատ վիճակի պատճառով, սակայն դատարանը մերժեց նրան տնային կալանքից ազատելու հայցը։

  7. Փետրվարի 25, 2021

    Վերաքննիչ դատարանը բեկանել է գործը դատախազություն վերադարձնելու որոշումը՝ թույլ տալով շարունակել դատավարությունը։

Տվյալներ

Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի «զորություն և վահան» լինել Վալենտինայի, Տատյանայի և Ռուսաստանում ու Ղրիմում բնակվող մեր այլ հավատակիցների համար, ովքեր լուրջ փորձություններ են կրում (Սաղմոս 28։7