ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում եղբայր Ալեքսանդր Նիկոլաևը ազատ է արձակվել բանտից
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ռուսաստանում եղբայր Ալեքսանդր Նիկոլաևը երկու տարի անց ազատ արձակվեց բանտից։ Ալեքսանդրին դիմավորեցին հավատակիցները և ընտանիքը։ Նա վերջապես վերամիավորվեց իր կնոջ՝ Եվգենիայի և հինգ երեխաների հետ։
2021 թ. սկզբին ԱԴԾ աշխատակիցները և հատուկ նշանակության ստորաբաժանման ոստիկանները խուզարկեցին Նիկոլաևների տունը։ Ալեքսանդրին ձերբակալեցին և մեղավոր ճանաչեցին ընտանիքի անդամների ու ընկերների հետ Աստվածաշունչ քննարկելու «հանցանքի» համար։
Նախքան ձերբակալվելը Ալեքսանդրը նշել էր, թե ինչն է օգնում իրեն նվիրված մնալ։ Նա ասել էր. «Հասկացել եմ, որ մարդավախությունը և անորոշությունը կարող են կաթվածահար անել սթափ դատելու իմ ունակությունը։ Ուստի փորձում եմ տեղի չտալ վախերին։ Աղոթում եմ Եհովային, որ օգնի՝ լիովին վստահեմ իրեն։ Ի պատասխան աղոթքներիս՝ զգացել եմ, թե նա ինչպես է զորացրել ինձ»։
Ուրախ ենք, որ Ալեքսանդրն ազատության մեջ է և կրկին՝ իր ընտանիքի կողքին։ Անկասկած, Եհովան հպարտանում է իր նվիրված ծառաներով, երբ տեսնում է, թե նրանք ինչպես են անարդարության ներքո հավատ ու քաջություն դրսևորում (Սաղմոս 149։4)։