Անցնել բովանդակությանը

Եղբայր Շամիլ Խակիմովը՝ նախքան ազատազրկվելը

ՄԱՐՏԻ 4, 2021
ՏԱՋԻԿՍՏԱՆ

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը քայլեր կձեռնարկի Տաջիկստանում Շամիլ Խակիմովին ազատելու ուղղությամբ

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը քայլեր կձեռնարկի Տաջիկստանում Շամիլ Խակիմովին ազատելու ուղղությամբ

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի հանձնակատար Նուրի Տուրկելը 2021 թ. փետրվարի 24-ին հայտարարեց, որ խղճի կալանավորների հարցերով զբաղվող ծրագրի շրջանակներում աջակցելու է 70-ամյա Շամիլ Խակիմովին։ Նա մասնավորապես նշեց. «2019 թ.-ից, երբ այս ծեր, վատառողջ մարդը անարդարացիորեն դատապարտվեց յոթուկես տարվա ազատազրկման, սկսեց հյուծվել գերծանրաբեռնված և անմխիթար վիճակում գտնվող կալանավայրում։ Այս պատժաժամկետը մահվան դատավճիռ է Խակիմովի համար, որը՝ որպես Եհովայի վկա, շինծու մեղադրանքով ազատազրկվել է իր կրոնը խաղաղ կերպով դավանելու համար»։

Եղբայր Խակիմովի կինը մահացել է։ Նա Տաջիկստանի հյուսիսում ապրող այն 24 Եհովայի վկաներից է, որոնք 2019 թ. հունվարին և փետրվարին հարցաքննվեցին կազմակերպված հանցագործության գործերով վարչության աշխատակիցների կողմից։ Նրան ձերբակալեցին, հարցեր տվեցին այն մասին, թե ինչպես է դարձել Եհովայի վկա, և թե ինչ կառուցվածք ունի Եհովայի վկաների կազմակերպությունը։

Եղբայր Խակիմովը 8 ժամ նախնական կալանքի տակ մնաց, որի ընթացքում նրան թույլ չտվեցին հետվիրահատական բուժօգնություն ստանալ։ Նա նաև արյան բարձր ճնշում ունի։ Երբ ոստիկաններն ի վերջո նրան տուն տարան, առգրավեցին նրա էլեկտրոնային սարքերը, Աստվածաշունչը, Աստվածաշնչի ուսումնասիրության մի քանի ձեռնարկներ, ինչպես նաև անձնագիրը։ Առանց անձնագրի եղբայր Խակիմովը չէր կարող կենսաթոշակ ստանալ և շարունակել իր հետվիրահատական բուժումը։

2019 թ. փետրվարի 28-ին Խոջենտ քաղաքի դատարանը որոշեց եղբայր Խակիմովին նախնական կալանքի վերցնել։ Նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է երեք անգամ։ Հետաքննության և դատավարության ողջ ընթացքում նա կալանքի տակ է եղել։

2019 թ. սեպտեմբերի 10-ին Խակիմովը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց յոթուկես տարվա ազատազրկման։ Սակայն 2020 թ. հուլիսի 4-ին կալանավայրի վարչությունից տեղեկացրին, որ նրա պատժաժամկետը համաներման մասին օրենքով կրճատվելու է 2 տարի 3 ամիս և 10 օրով։ Նա պետք է ազատ արձակվի 2024 թ. մայիսի 16-ին։

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օգնել մեր եղբայրներին և քույրերին, որոնք համբերությամբ և ուրախությամբ դիմակայում են այս փորձությանը (Սաղմոս 20։2