Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դատավորներ

Գլուխներ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21

Բովանդակություն

  • 1

    • Հուդայի և Շմավոնի ցեղերի նվաճումները (1-20)

    • Հեբուսացիները շարունակում են ապրել Երուսաղեմում (21)

    • Հովսեփի ցեղը գրավում է Բեթելը (22-26)

    • Քանանացիներից ոչ բոլորին են վռնդում (27-36)

  • 2

    • Եհովայի հրեշտակը նախազգուշացում է տալիս (1-5)

    • Հեսուն մահանում է (6-10)

    • Դատավորներ են նշանակվում Իսրայելին փրկելու համար (11-23)

  • 3

    • Եհովան ստուգում է Իսրայելին (1-6)

    • Առաջին դատավորը Գոթոնիելն է (7-11)

    • Դատավոր Ավոդը սպանում է Եգլոն թագավորին (12-30)

    • Դատավոր Սամեգարը (31)

  • 4

    • Քանանացիների թագավոր Հաբինը ճնշում է իսրայելացիներին (1-3)

    • Մարգարեուհի Դեբորան և դատավոր Բարակը (4-16)

    • Հայելը սպանում է Հաբինի զորագլուխ Սիսարային (17-24)

  • 5

    • Դեբորայի և Բարակի հաղթական երգը (1-31)

      • Աստղերը պատերազմում են Սիսարայի դեմ (20)

      • Կիսոն հեղեղատը քշում-տանում է թշնամիներին (21)

      • Եհովային սիրողները արևի պես են (31)

  • 6

    • Մադիանը ճնշում է Իսրայելին (1-10)

    • Հրեշտակը հավաստիացնում է դատավոր Գեդեոնին, որ Աստված կօգնի նրան (11-24)

    • Գեդեոնը քանդում է Բահաղի զոհասեղանը (25-32)

    • Եհովայի ոգին ներգործում է Գեդեոնի վրա (33-35)

    • Գեդեոնը բրդով ստուգում է, թե արդյոք Աստված իր միջոցով է փրկելու Իսրայելին (36-40)

  • 7

    • Գեդեոնը և իր 300 ռազմիկները (1-8)

    • Գեդեոնի զորքը ջախջախում է մադիանացիներին (9-25)

      • «Եհովայի և Գեդեոնի սո՛ւրը» (20)

      • Խուճապ՝ մադիանացիների բանակատեղիում (21, 22)

  • 8

    • Եփրեմյանները վիճում են Գեդեոնի հետ (1-3)

    • Գեդեոնը հետապնդում է մադիանացիների թագավորներին ու սպանում նրանց (4-21)

    • Գեդեոնը հրաժարվում է թագավոր լինելուց (22-27)

    • Գեդեոնի կյանքի համառոտ նկարագրությունը (28-35)

  • 9

    • Աբիմելեքը Սյուքեմում թագավոր է դառնում (1-6)

    • Հովաթամի առակը (7-21)

    • Աբիմելեքի բռնի իշխանությունը (22-33)

    • Աբիմելեքը հարձակվում է Սյուքեմի վրա (34-49)

    • Մի կին վիրավորում է հասցնում Աբիմելեքին: Նա մահանում է (50-57)

  • 10

    • Դատավորներ Թոլան և Հայիրը (1-5)

    • Իսրայելը ըմբոստանում է, ապա զղջում (6-16)

    • Ամմոնացիները սպառնում են իսրայելացիներին (17, 18)

  • 11

    • Դատավոր Հեփթայեին վռնդում են, հետո առաջնորդ դարձնում (1-11)

    • Հեփթայեն փաստարկներ է բերում Ամմոնի թագավորին (12-28)

    • Հեփթայեի երդումը և նրա աղջիկը (29-40)

      • Հեփթայեի աղջիկը երբեք չի ամուսնանում (38-40)

  • 12

    • Գաղաադցիների ու Եփրեմյանների միջև տարաձայնություն է ծագում (1-7)

      • Եփրեմյաններին ստուգում են շիբբոլեթ բառով (6)

    • Դատավորներ Աբեսսանը, Ելոնը և Աբդոնը (8-15)

  • 13

    • Մի հրեշտակ այցելում է Մանուեին ու նրա կնոջը (1-23)

    • Սամսոնի ծնունդը (24, 25)

  • 14

    • Դատավոր Սամսոնը փղշտացի կին է ընտրում (1-4)

    • Սամսոնը Եհովայի ոգու զորությամբ առյուծ է սպանում (5-9)

    • Սամսոնը խնջույքի ժամանակ հանելուկ է ասում (10-19)

    • Սամսոնի կնոջը ամուսնացնում են ուրիշի հետ (20)

  • 15

    • Սամսոնը վրեժ է առնում փղշտացիներից (1-20)

  • 16

    • Սամսոնը՝ Գազայում (1-3)

    • Սամսոնը և Դալիլան (4-22)

    • Սամսոնի վրեժը և մահը (23-31)

  • 17

    • Միքայի կուռքերն ու նրա քահանան (1-13)

  • 18

    • Դանյանները բնակվելու տարածք են փնտրում (1-31)

      • Դանյանները տանում են Միքայի կուռքերը և նրա քահանային (14-20)

      • Լայիսը գրավում են ու կոչում Դան (27-29)

      • Դանում կուռք են պաշտում (30, 31)

  • 19

    • Բենիամինյանները բռնաբարում են ղևտացու հարճին (1-30)

  • 20

    • Պատերազմ՝ Բենիամինյանների դեմ (1-48)

  • 21

    • Բենիամինը որպես ցեղ չի վերանում (1-25)