Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փոխում եմ կյանքս

Փոխում եմ կյանքս

Բեռնել

  1. 1. Ես միշտ մտածում եմ,

    Թե ինչ եմ անում։

    Յահին ծառայում եմ,

    Կյանքով առօրյա ապրում։

    Ոչինչ չեմ փոխում և չեմ գնում առաջ։

    Կյանքը իմ կփոխեմ անհապաղ,

    Չեմ նայի աջ ու ձախ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես հենց այսօրվանից կյանքս կփոխեմ։

    Այսօր ես նոր էջ անկասկած կբացեմ։

    Եհո՛վա, տեսնում եմ, թե ինչ անեմ,

    Գնամ միշտ առաջ ես և քեզ վստահեմ։

  2. 2. Քաջ պետք է լինեմ ես,

    Քայլեր ձեռնարկեմ։

    Ոգիս թարմացել է,

    Հասնել ես պիտի ձգտեմ։

    Նոր կյանքը փոխում է ինձ և զորացնում։

    Բաց դռները եղել են կյանքում,

    Բայց ես չէի հասկանում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես փոխել եմ արդեն շատ բաներ կյանքում։

    Նոր էջ եմ բացում, նպատակ դնում։

    Եհո՛վա, տեսնում եմ, թե ինչ անեմ,

    Գնամ միշտ առաջ ես և քեզ վստահեմ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Մտքով վերադառնալով՝

    Հիշում եմ իմ անցյալը։

    Երբ ես անվստահ կարծես

    Քայլեր չեմ արել։

    Հիմա օրհնություն ստացա։

    Ինչ լավ է քաջ լինելը։

    Գիտեմ, որ դեռ կօրհնվեմ։

    Վստահ եմ ես դարձել։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես հիմա ամեն օր նոր էջ եմ բացում։

    Յահն է իմ կողքին, ես չեմ վախենում։

    Եհո՛վա, տեսել եմ, թե ինչ անեմ,

    Եվ դու ինձ օրհնել ես, քեզ հետ կքայլեմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես հենց այսօրվանից կյանքն եմ իմ փոխում։

    Նոր էջը այսօր եմ բացել փորձում։

    Եհո՛վա, տեսնում եմ, թե ինչ անեմ,

    Գնամ միշտ առաջ ես։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես փոխել եմ արդեն շատ բաներ կյանքում։

    Նոր էջ եմ բացում, նպատակ դնում։

    Եհո՛վա, տեսնում եմ, թե ինչ անեմ,

    Գնամ միշտ առաջ ես և քեզ վստահեմ։

    Եվ քեզ վստահեմ։