Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբեք մենակ չեմ լինի

Երբեք մենակ չեմ լինի

Բեռնել

  1. 1. Լքված եմ և մերժված,

    Տխուր ու միայնակ:

    Եվ հուսահատությունը

    Լուռ ուղեկիցն է իմ միակ:

    Կողքիս ոչ ոք չկա,

    Ով ձեռքս կբռնի,

    Ով կմխիթարի ինձ

    Եվ ծանր բեռս կկիսի:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենակ երբեք

    Ես չեմ եղել

    Եվ չեմ լինի,

    Վստահ կասեմ։

    Եհո՛վա, դու

    Կզորացնես,

    Աղոթքը իմ

    Դու կլսես,

    Անգամ դժվար պահին

    Մենակ չեմ լինի։

  2. 2. Եվ ինչ էլ ես կորցնեմ,

    Անգամ մոտիկ մարդկանց,

    Եհո՛վա, ես վստահ եմ,

    Ինձ հետ ես, Հա՛յր իմ նվիրված։

    Դու մոտ ես, ո՛վ Աստված,

    Գիտեմ՝ չես հեռանա,

    Իմ Հո՛ւյս, Հավա՛տ. իմ Վեմն ես։

    Երբեք դու ինձ չես մոռանա։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենակ երբեք

    Ես չեմ եղել

    Եվ չեմ լինի,

    Վստահ կասեմ։

    Եհո՛վա, դու

    Կզորացնես,

    Աղոթքը իմ

    Դու կլսես,

    Անգամ դժվար պահին

    Մենակ չեմ լինի:

    Ես չեմ եղել

    Եվ չեմ լինի,

    Վստահ կասեմ

    Եհո՛վա, դու

    Կզորացնես,

    Աղոթքը իմ

    Դու կլսես,

    Անգամ դժվար պահին

    Մենակ չեմ լինի: