Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համաքայլ ընթացիր

Համաքայլ ընթացիր

Բեռնել

  1. 1. Աշխարհը արագ փոխվում է...

    Օգնիր ինձ՝ զգոն լինեմ,

    Որ մինչև վերջ վազեմ ու

    Վերջնագծին հասնեմ:

    Երբ մեզ հակառակվում են,

    Դռներն են փակ լինում,

    Լսում ենք հրահանգը նոր,

    Լավ արդյունքի հասնում:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վազիր, հաղթիր,

    Ձեռքս դու բռնիր։

    Մի՛ հանձնվիր,

    Վերջնագծին հասիր։

    Քո լավագույնն արա,

    Ընթացքը դու քո պահիր,

    Միշտ պահիր:

  2. 2. Նոր օրն ահա սկսվում է,

    Ես ուրախ եմ ու խաղաղ։

    Բայց միշտ մի բան լինում է,

    Ինձ անսպասելի:

    Դա շփոթեցնում է

    Ու քաոս է ստեղծում,

    Սակայն ունենք պարգև, կօգնի այն,

    Որ չշեղվենք ճամփից:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վազիր, հաղթիր,

    Ձեռքս դու բռնիր։

    Մի՛ հանձնվիր,

    Վերջնագծին հասիր,

    Քո լավագույնն արա,

    Ընթացքը դու քո պահիր,

    Միշտ պահիր:

    (ՄԻՋԵՐԳ)

    Օրհնություններն են հորդում,

    Ներդնում ենք երբ ջանքեր,

    Անում ենք երբ լավ գործեր,

    Սիրտն ենք Հոր մեր հաճեցնում:

    Մեր հույսն է վառ,

    Անսասան,

    Այն սիրտ է ջերմացնում:

    Դրախտում չկա վիշտ, ցավ,

    Կյանքը իմ զուր չանցավ:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վազիր, հաղթիր,

    Ձեռքս դու բռնիր։

    Մի՛ հանձնվիր,

    Վերջնագծին հասիր,

    Քո լավագույնն արա,

    Ընթացքը դու քո պահիր,

    Միշտ պահիր:

    Վազիր, հաղթիր,

    Ձեռքս դու բռնիր։

    Մի՛ հանձնվիր,

    Վերջնագծին հասիր,

    Քո լավագույնն արա,

    Ընթացքը դու քո պահիր,

    Միշտ պահիր,

    Մի՛ հանձնվիր: