Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քեզ տալիս եմ իմ լավագույնը

Քեզ տալիս եմ իմ լավագույնը

Բեռնել

  1. 1. Որդի տվեցիր, որ փայփայենք, ուսուցանենք,

    Արագ անցան օրերն այնքան,

    Ուրախացանք մենք, երբ տեսանք,

    Որ մեր ջանքերն իզուր չանցան։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Իմ սիրտն է տխրում՝ որդին է իմ գնում,

    Սակայն հաստատ գիտեմ մի բան.

    Յահի սիրող գրկում է նա

    Հիմա և հավիտյան։

    Հանգիստ է սիրտը իմ.

    Հոր ձեռքերում է իմ որդին։

    Սիրով Աստված տալիս եմ քեզ

    Իմ լավագույն նվերն անգին։

  2. 2. Մի դուստր, պարգև մեզ տվեցիր՝ սիրով կրթենք։

    Անցան օրեր, ուրախ պահեր,

    Տագնապ, արցունք... հասար բարձունք...

    Հպարտանում ենք քեզանով։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Իմ սիրտն է տխրում՝ իմ դուստրն է գնում,

    Սակայն հաստատ գիտեմ մի բան.

    Յահի սիրող գրկում է նա

    Հիմա և հավիտյան։

    Հանգիստ է սիրտը իմ.

    Հոր ձեռքերում է դուստրն իմ։

    Սիրով Աստված տալիս եմ քեզ

    Իմ լավագույն նվերն անգին։