Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քաջ եղիր, զորացիր

Քաջ եղիր, զորացիր

Բեռնել

  1. 1. Դրսում՝ խավար...

    Մի սիրտ խոնարհ

    Աստծուց խնդրեց օրհնանք.

    «Բալիկներս, Հա՛յր,

    Եվ ամեն եղբայր

    Թող մնան քո թևի տակ»։

    Դժվար է լինել տոկուն,

    Բայց հույսը վառ է այս սրտում։

    Նա մի երգ է ամեն օր հիշում՝

    Յահի խոսքերը թանկ.

    (ԿՐԿՆԵՐԳ)

    «Քո ձեռքից բռնած՝

    Քեզ կզորացնեմ։

    Քո ձեռքից բռնած՝

    Քեզ կպաշտպանեմ»։

    Քաջ եղիր, զորացիր,

    Խոստումը միշտ հիշիր.

    «Նա քեզ կզորացնի,

    Ամուր քեզ կդարձնի»:

    (ՄԻՋԵՐԳ)

    Վազքն օրվա մեկնարկեց։

    Ճիշտ է, հոգսն է մեծ,

    Բայց տագնապ չկա սրտում։

    Գիտի՝ Հայրն է մոտ,

    Թե լինի օր ամպոտ,

    Ընկերներն են թև ու սյուն։

  2. 2. Յահի շնորհիվ,

    Ասես արծիվ,

    Նա վեր է ճախրելու։

    Իր սրտում կա ցավ,

    Եվ աչքերով խոնավ

    Նա Հորն ասում է. «Ա՜խ, ինչո՞ւ...»։

    Լոկ հոգնած ոտքեր, ձեռքեր,

    Սպառված ուժեր, մռայլ մտքեր...

    Բայց երգից նա հիշում է խոսքեր

    Եվ զգում է սերն Աստծու.

    (ԿՐԿՆԵՐԳ)

    «Քո ձեռքից բռնած՝

    Քեզ կզորացնեմ։

    Քո ձեռքից բռնած՝

    Քեզ կպաշտպանեմ»։

    Քաջ եղիր, զորացիր,

    Խոստումը միշտ հիշիր.

    «Նա քեզ կզորացնի,

    Ամուր քեզ կդարձնի։

    Այո՛, կզորացնի,

    Ամուր քեզ կդարձնի»: