Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հոգսը վաղվա ինձ չի տանջի

Հոգսը վաղվա ինձ չի տանջի

Բեռնել

  1. 1. Գիտեմ՝ կգան ուրախ օրեր, երբ լինի նոր կյանք,

    Երբ գա հզոր Փրկիչը մեր, սփռի անհուն բերկրանք։

    Սակայն դժվար է միշտ նայել

    Գալիք օրվան, որ չի բացվել,

    Ու զգալ քո սերը, Հա՛յր անգին, որ դարման է նեղ սրտին։

    Բայց գիտեմ՝ կօգնես կրկին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Աղոթում եմ քեզ, իմ Աստվա՛ծ։

    Երբ միտքն է իմ խռով մի ծով,

    Դու ես միշտ կողքիս կանգնած։

    Մենակ չեմ ես, հույսի՛ Ակունք.

    Տվել ես դու քո Խոսքը

    Ու դարձել ինձ թև-թիկունք։

    Դառը հոգսը վաղվա ինձ չի տանջի։

    Այսօրվա օրով ես կապրեմ.

    Մեկ օրվա նեղությունը բավ է։

    Միտքս ես այսպես

    Խաղաղ կպահեմ։

  2. 2. Խորհուրդս, իմ ընկե՛ր, լսիր.

    Սիրում եմ ես քեզ։

    Հույսը քո միշտ վառ պահիր,

    Հոր արած բաները տես։

    Նա փաստել է սերն անմար,

    Որդուն զոհել է մեզ համար,

    Սրտից պոկել ծաղիկն այս թանկ,

    Որ մեր առաջ բացվի նոր կյանք:

    Ուստի արի տոկանք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Կաղոթենք քեզ, Աստվա՛ծ։

    Երբ միտքն է մեր խռով մի ծով,

    Դու ես մեր կողքին կանգնած։

    Մենակ չենք մենք, հույսի՛ Ակունք.

    Տվել ես դու քո Խոսքը

    Ու դարձել մեզ թև-թիկունք։

    Դառը հոգսը վաղվա մեզ չի տանջի։

    Թող այս օրով մենք ապրենք.

    Մեկ օրվա նեղությունը բավ է։

    Միտքը մեր այսպես

    Խաղաղ կպահենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Կաղոթենք քեզ, Աստվա՛ծ։

    Երբ միտքն է մեր խռով մի ծով,

    Դու ես մեր կողքին կանգնած։

    Մենակ չենք մենք, հույսի՛ Ակունք.

    Տվել ես դու քո Խոսքը

    Ու դարձել մեզ թև-թիկունք։

    Դառը հոգսը վաղվա մեզ չի տանջի։

    Թող այս օրով մենք ապրենք.

    Մեկ օրվա նեղությունը բավ է։

    Միտքը մեր այսպես

    Խաղաղ կպահենք,

    Խաղաղ կպահենք։