Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մանկանց նման

Մանկանց նման

Բեռնել

  1. 1. Մեր Տիրոջ հորդորն է.

    «Փոքրեր եղեք բոլորդ»։

    Թեև աշխարհն ունի հպարտ ոգի,

    Թող մեր սրտում մանուկ ապրի։

    Նա անաչառ է, իր սերը վառ է. բխում է մեր Հորից։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մանկանց նման իրար թող տանք ջինջ մեր սերը։

    Թող շողան միշտ լավը տեսնող մեր աչքերը։

    Մանկանց նման թող լայն բացենք մեր սրտերը՝

    Անբաժան, ինչպես փոքրերի մեծ սրտերը։

  2. 2. Աշխարհն այս ցուրտ ու մութ է,

    Շատ գոռոզ, անխիղճ, անգութ է։

    Թող այս վարակը մեզ երբեք չանցնի,

    Մեր մեջ թող միշտ մանուկն ապրի։

    Նա հեզ ու քաղցր է, աչքին իր բարձր են ամեն տեսակ մարդիկ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մանկանց նման իրար թող տանք ջինջ մեր սերը։

    Թող շողան միշտ լավը տեսնող մեր աչքերը։

    Մանկանց նման թող լայն բացենք մեր սրտերը՝

    Անբաժան, ինչպես փոքրերի մեծ սրտերը։

    Թող մանուկն ապրի...

    (ՄԻՋԵՐԳ)

    Թեպետ անցնում է

    Գարուն հասակը,

    Եվ մենք Աստծուն ենք

    Տալիս ողջ կյանքը,

    Բայց միշտ հիշում ենք,

    Որ աշխարհում այս չար

    Պիտի մնանք մանուկ՝ անպիղծ, խոնարհ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մանկանց նման իրար թող տանք ջինջ մեր սերը։

    Թող շողան միշտ լավը տեսնող մեր աչքերը։

    Մանկանց նման թող լայն բացենք մեր սրտերը՝

    Անբաժան, ինչպես փոքրերի մեծ սրտերը։

    Թող մանուկն ապրի...