Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Միա՛կ իմ սեր

Միա՛կ իմ սեր

Բեռնել

  1. 1. Իմ միա՛կ,

    Միա՛կ իմ սեր անգին,

    Գանձ ես թանկ.

    Հրճվում է սիրտն իմ։

    Կողքիս ես միշտ կանգնած,

    Իմ ողջ կյանքի՛ ընկեր։

    Կօգնի Աստված՝

    Մեր սերն ապրի հավերժ։

    Հավատն ու ջինջ հոգիդ

    Անսպառ հմայքն են քո։

    Հարգանքն է զարդդ միշտ.

    Ցնծում եմ ես քեզնով։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի մարմին ենք, իմ սե՛ր։

    Յահից ստացել ենք նվեր։

    Մեր սերն է միշտ աճում, օր օրի ծաղկում,

    Միա՛կ իմ սեր։

  2. 2. Դու, իմ սե՛ր միակ,

    Լսում ես ջերմ սրտով,

    Բերում սփոփանք,

    Հոգիս լցնում խինդով։

    Հոր գործն ենք մենք անում՝

    Ամուր բռունցք դարձած։

    Նայում եմ քեզ, ցնծում՝

    Կողքիդ հպարտ կանգնած։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի մարմին ենք, իմ սե՛ր։

    Յահից ստացել ենք նվեր։

    Մեր սերն է միշտ աճում, օր օրի ծաղկում,

    Միա՛կ իմ սեր։

    Մենք մի մարմին ենք, իմ սե՛ր։

    Յահից ստացել ենք նվեր։

    Մեր սերն է միշտ աճում, օր օրի ծաղկում,

    Միա՛կ իմ սեր,

    Միա՛կ իմ սեր,

    Իմ սե՛ր։