Տուր քո ավյունը, պատվիր քո Հոր անունը

Տուր քո ավյունը, պատվիր քո Հոր անունը
  1. 1. Կյանքդ անվիշտ էր, սիրտդ ջինջ էր,

    Երբ փոքր էիր, մատղաշ մի բույս։

    Ջերմ աղոթքը... Աստծու քաղցր Խոսքը...

    Քո սրտից միշտ հոսում էր դուրս։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Հիմա մեծ է բեռդ, հոգսերդ, շատ են վախերդ։

    Հեշտ չէ խոսել Յահի մասին. աշխարհն է քեզ ճնշում ուժգին։

    Ինչքան էլ որ ծանր է, Հայրն է միշտ քեզ հետ, քո ժայռն է։

    Մի՛ թող նրան. քեզ օգնում է

    Հասնել չքնաղ կյանքին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Գանձ ես Աստծու համար, հազվագյուտ գոհար.

    Շատ է քեզ սիրում։

    Նրան տուր հոգի և սիրտ, ուժեր ու միտք։

    Հավատն է քո տեսնում,

    Իր գանձով հրճվում։

  2. 2. Դու մեծացել ես, շատ բան փոխվել է։

    Այնքա՜ն խնդիր, բայց կա Պաշտպան։

    Նա կողքիդ է. բացիր քո սիրտը։

    Կլսի ամեն վայրկյան։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Եթե քո ողջ կյանքը, վարքը միշտ կերտի Հոր կամքը,

    Եվ տաս նրան զոհերդ, կապրես գոհ և ուրախ։

    Ինչքան էլ որ ծանր է, Հայրն է միշտ քեզ հետ, քո ժայռն է։

    Մի՛ թող նրան. քեզ օգնում է

    Հասնել կյանքին չքնաղ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Գանձ ես Աստծու համար, հազվագյուտ գոհար.

    Շատ է քեզ սիրում։

    Նրան տուր հոգի և սիրտ, ուժեր ու միտք։

    Հավատն է քո տեսնում,

    Իր գանձով հրճվում։

    (ՄԻՋԵՐԳ)

    Դու չես զղջա. տուր Յահին ընծա։

    Տուր քո ավյունը, պատվիր քո Հոր անունը։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Գանձ ես Աստծու համար, հազվագյուտ գոհար.

    Շատ է քեզ սիրում։

    Նրան տուր հոգի և սիրտ, ուժեր ու միտք։

    Հավատն է քո տեսնում,

    Իր գանձով հրճվում։

    (ՎԵՐՋԵՐԳ)

    Դու չես զղջա. տուր Յահին ընծա։

    Տուր քո ավյունը, պատվիր քո Հոր անունը։

    Դու չես զղջա. տուր Յահին ընծա։

    Տուր քո ավյունը, պատվիր քո Հոր անունը։