Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինձ հետ Յահն է միշտ

Ինձ հետ Յահն է միշտ

Բեռնել

  1. 1. Զարթնում եմ քնից, աղոթում Արարչիս,

    Կարդում եմ նրա Խոսքը և դուրս գալիս։

    Չնայած արգելվեց քարոզ ու Սուրբ Գիրք,

    Յահն է իմ Տերը, ոչ թե մարդիկ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մեղմ զեփյուռի պես է Հորս անդորրը մտնում իմ սիրտ։

    Չեմ վախենա ոչ մեկից. ինձ հետ Յահն է միշտ։

    Ախր ինչո՞ւ վախենամ. ինձ հետ Յահն է միշտ։

  2. 2. Երբ տուն եմ գալիս, նստում եմ ու խորհում։

    Հիշում եմ, թե ինչ էր այն մարդն ինձ ասում։

    Աղոթում եմ, որ հետը կրկին զրուցեմ։

    Հույսով կլցվի նա, երբ ճիշտը հայտնեմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մեղմ զեփյուռի պես է Հորս անդորրը մտնում իմ սիրտ։

    Չեմ վախենա ոչ մեկից. ինձ հետ Յահն է միշտ։

    Ախր ինչո՞ւ վախենամ. ինձ հետ Յահն է միշտ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Ջերմ կրակ է Հոր խոսքը՝ սիրտս բոցող.

    Իմ մեջ այն պահել ես չեմ կարող։

    Չեմ թաքցնի անունն իմ Աստծու,

    Թեկուզ և սպառնա ինձ վտանգ մահացու։

    Իմ եղբայրներն էլ կռվում են արի։

    Հավատս է վառ. չեմ հանձնվի։

    Յահն է ամրոցս. կերգեմ խանդավառ։

    Ոտքս շուտով կդնեմ նոր աշխարհ։

  3. 3. Եվ ահա քնի ժամն է շուտ գալիս։

    Հորն աղոթում եմ ու փառք եմ տալիս։

    Վաղը ինչ կբերի՝ ես չգիտեմ,

    Բայց մենակ չեմ լինի և կհաղթեմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մեղմ զեփյուռի պես է Հորս անդորրը մտնում իմ սիրտ։

    Չեմ վախենա ոչ մեկից. ինձ հետ Յահն է միշտ։

    Ախր ինչո՞ւ վախենամ. ինձ հետ Յահն է միշտ։