Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եկ քո տուն

Եկ քո տուն

Բեռնել

  1. 1. Ես ինձ կորած եմ զգում՝

    Փոթորկից քշված մի նավ։

    Լավ չէ տնից հեռու։

    Ա՜խ, ճնշում են միտքս հոգսեր ու ցավ։

    Բայց Հայրն ինձ հիշում է, լսում

    Ու մեղմ ձայնով իր մոտ է կանչում...

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Կանչում է ինձ, որ սեղմի իր կրծքին,

    Ասում նորից. «Թանկ ես դու իմ սրտին»։

    Կրկին եկա ընտանիք, որտեղ կա սեր անկեղծ։

    Այն դրախտ է ասես. տանն եմ ես։

  2. 2. Երբ փշրված ոգով

    Դու Յահին սրտանց կանչես,

    Քեզ կլցնի ուժով,

    Որ հետ դառնաս քո տուն և անդորր գտնես։

    Այնտեղ կզգաս անսուտ ու ջերմ սեր,

    Եհովան կտա անգին ընկերներ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Կանչում է քեզ, որ սեղմի իր կրծքին։

    Սիրում է քեզ. թանկ ես դու Հոր ջերմ սրտին։

    Նորից արի ընտանիք, որտեղ կա սեր անհուն։

    Զգա անդորր քո սրտում. եկ քո տուն։

    (ՄԻՋԵՐԳ)

    Օ՜, ի՜նչ բերկրանք է

    Նորից այստեղ քեզ տեսնել,

    Ամուր քեզ գրկել։

    Մենք միշտ քեզ հետ ենք. մենակ չես։

    Տանն ես դու,

    Տանն ես դու։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծում է նա՝ քեզ սեղմելով իր կրծքին։

    Սիրում է շատ. թանկ ես նրա սրտին։

    Դու ընտանիք հետ դարձար

    Ու կրկին անդորր գտար.

    Տուն եկար։