Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեկ ձայնով Յահին կերգենք

Մեկ ձայնով Յահին կերգենք

Բեռնել

  1. 1. Շուրջն է քաոս տիրում.

    Չկա մի խաղաղ անկյուն:

    Դավ, թշնամանք, ցավ, տառապանք.

    Վերջ չունեն կռիվները։

    Բայց այս խռով ծովում

    Փարոս է Սուրբ Խոսքն Աստծու:

    Տալիս է մեզ լույս՝ անսուտ մի ջերմ հույս.

    Շուտով դրախտ է գալու:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ողջ երկրով մեկ

    Մի դարձած՝

    Մեկ ձայնով մենք

    Յահին կերգենք սրտանց:

    Ահա խաղաղ աշխարհ...

  2. 2. Ինչ էլ կյանքում կրենք,

    Մենակ չենք երբեք՝ հիշենք:

    Մեզ Յահն է ընկեր. տալիս է ուժեր,

    Ջինջ գետի պես խաղաղ սիրտ:

    Հույս է մեր մեջ վառում,

    Իր անդորրով սփոփում:

    Շուտով կբուժի վերքն ամենքի.

    Մոտ է կյանքն անտրտում:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ողջ երկրով մեկ

    Մի դարձած՝

    Մեկ ձայնով մենք

    Յահին կերգենք սրտանց:

    Ահա խաղաղ աշխարհ...

    (ՄԻՋԵՐԳ)

    Երբ գա Որդին հզոր,

    Մեզ կբերի անդորր:

    Այդժամ ամեն ոք կասի Հորը գովք.

    «Քոնն են պատիվ ու փառք,

    Գերիշխա՛ն մեր միակ»:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ողջ երկրով մեկ

    Մի դարձած՝

    Մեկ ձայնով մենք

    Յահին կերգենք սրտանց:

    Ողջ երկրով մեկ

    Մի դարձած՝

    Մեկ ձայնով մենք

    Յահին կերգենք սրտանց:

    Ահա խաղաղ աշխարհ.

    Եղավ քո կամքը, Հա՛յր։