Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սո՞ւտ, թե՞ ճշմարտություն

Սո՞ւտ, թե՞ ճշմարտություն

Սո՞ւտ, թե՞ ճշմարտություն

Քրիստոնյա երեց Տիմոթեոսը նրանց, ովքեր հետաքրքրված էին ճշմարիտ Աստծու երկրպագությամբ, հորդորեց ուշադրություն չդարձնել «սուտ պատմություններին» և «առասպելներին» (ԱԹ) (1 Տիմոթեոս 1։3, 4)։ Արդյո՞ք այդ հորդորը տեղին է այսօր։ Այո՛, քանի որ Աստվածաշնչի և նրա ուսմունքների վերաբերյալ սխալ պատկերացումները մարդկանց հեռացնում են ճշմարիտ երկրպագությունից։ Ստորև բերվում են այդ գրքի վերաբերյալ մի քանի տարածված տեսակետներ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում այդ մասին հենց Աստվածաշնչում։ Դա կարող է օգնել ձեզ սուտը տարբերել ճշմարտությունից։

Սուտ։ Անհնար է, որ Աստվածաշնչի հրաշքները իրականում եղած լինեն։

Ճշմարտություն։ Մարդիկ դեռ շատ բան ունեն սովորելու Աստծու ստեղծագործությունների մասին։ Ոչ մի գիտնական չի կարողանում լիովին բացատրել ձգողականությունը, ճշգրտորեն բնութագրել ատոմի կառուցվածքը կամ բացահայտել ժամանակի էությունը։ «Աստուծոյ գաղտնիքը կրնա՞ս հասկնալ, Ամենակարող[ին] կատարելապէս կըրնա՞ս իմանալ» (Յոբ 11։7, ԱԱ)։ Այո՛, մարդը չի կարող լիովին ըմբռնել Աստծու արարչագործությունը։ Ուստի փորձառու գիտնականները գնալով ավելի զգուշորեն են արտահայտվում այն մասին, թե որևէ բան անհնար է։

Սուտ։ Բոլոր կրոնները տանում են դեպի Աստված։

Ճշմարտություն։ «Եթե մնաք իմ խոսքի մեջ,— ասաց Հիսուսը,— ուրեմն իրոք որ իմ աշակերտներն եք, և ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։31, 32)։ Եթե բոլոր կրոնները տանեին դեպի Աստված, ապա ինչո՞ւ պետք է նրանց անդամները կեղծ ուսմունքներից ազատվելու կարիք ունենային։ Հիսուսը սովորեցրեց, որ համեմատաբար քիչ թվով մարդիկ են գտնվում «կյանքի տանող ճանապարհի վրա» (Մատթեոս 7։13, 14

Սուտ։ Բոլոր բարի մարդիկ, մահանալով, գնում են երկինք։

Ճշմարտություն։ «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում։ Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես» (Սաղմոս 37։11, 29, 34)։ Միայն 144 000 հավատարիմ մարդիկ են գնում երկինք։ Աստված նրանց նշանակում է տվել «թագավորելու երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10; 14։1, 4

Սուտ։ «Հին Կտակարանն» այլևս օգտակար չէ քրիստոնյաների համար։

Ճշմարտություն։ «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16, 17)։ «Բոլոր բաները, որ նախապես գրվեցին, գրվեցին մեր սովորելու համար, որպեսզի մեր տոկունությամբ և Գրությունների տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։ «Հին Կտակարանը»՝ Եբրայերեն Գրությունները, հոգևոր կրթության կենսական աղբյուր են և մեզ համար հիմք են, որ հավատանք «Նոր Կտակարանին»՝ Քրիստոնեական Հունարեն Գրություններին։

Սուտ։ «Ծննդոց» գրքի մեծ մասը, ներառյալ Ադամի ու Եվայի մասին պատմությունը, այլաբանություն է։

Ճշմարտություն։ Հիսուսի ծննդաբանությունը՝ սկսած Ադամից, գրել է ավետարանագիր Ղուկասը (Ղուկաս 3։23–38)։ Եթե «Ծննդոց»–ը առասպել է, այդ դեպքում հարց է առաջանում. «Որտե՞ղ են վերջանում կեղծ անունները, և որտեղի՞ց են սկսում իրական անունները»։ Հիսուսը մինչև երկիր գալը ապրել էր երկնքում։ Նա հավատում էր «Ծննդոց»–ում գրված ամբողջ տեղեկությանը, այդ թվում նաև Ադամի ու Եվայի մասին պատմությանը (Մատթեոս 19։4–6)։ Այսպիսով՝ կասկածի ենթարկել «Ծննդոց»–ի արձանագրությունը նշանակում է չվստահել հենց Հիսուսի, ինչպես նաև Աստվածաշնչի շատ գրողների ասածներին (Ա Մնացորդաց 1։1; 1 Կորնթացիներ 15։22; Հուդա 14