Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բռնությունը վնասում է բոլորիս

Բռնությունը վնասում է բոլորիս

Բռնությունը վնասում է բոլորիս

Ո՞Վ ՉԳԻՏԻ, թե ինչ է բռնությունը։ Մենք անընդհատ տեսնում ենք այն լուրերով։ Վախենում ենք դրա զոհը դառնալուց փողոցում և աշխատավայրում։ Երեխաներն էլ բռնության են ենթարկվում դպրոցի խուլիգաններից։ Անգամ ընտանիքում, որտեղ կողպված դռների հետևում մարդն իրեն ապահով է զգում, միլիոնավորներ, հատկապես կանայք անապահով են։ Իրականում, որոշ երկրներում կանանց թիվը, ովքեր տեղեկացնում են, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրել հենց կողակիցը, հասնում է 70 տոկոսի։

Շատ երկրներում մարդիկ վախենում են քաղաքական կամ հասարակական բռնի ապստամբություններից և նույնիսկ ահաբեկչությունից։ Այդ մասին է վկայում որոշ երկրներում, մասնավորապես ահաբեկչության վտանգի տակ գտնվող երկրներում տեսահսկման սարքավորումների մեծ քանակը։

Լիովին հասկանալի է, թե ինչու է տեսահսկման համակարգը ավելի լայնատարած դառնում՝ չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին։ Իսկ ո՞վ է վճարում այս համակարգի համար։ Մենք՝ հարկերի և այլ վճարումների միջոցով։ Եվ այս ծախսերը կարող են գնալով շատանալ, քանի որ անվտանգության այս միջոցները թանկանում են և դառնում համատարած, ինչի արդյունքում մեր կյանքը ավելի շատ է սկսում վերահսկվել։

Բռնության այս անհանգստացնող ցուցանիշները պետք է մղեն մեզ մտածելու մեր բարոյական չափանիշների մասին։ Հաջորդ հոդվածներում կխոսվի հետևյալ հարցերի շուրջ՝ ի՞նչ դեր է խաղում մեդիան բռնության տարածման հարցում, ի՞նչ գործոններ կարող են ազդել բռնության հանդեպ մեր վերաբերմունքի վրա, ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել այդ վնասակար ազդեցություններից։