Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգնության դիմիր

Օգնության դիմիր

«Մենք հրաշալի ընկերներ ունենք մեր ժողովում։ Նրանք սիրող են ու աջակից։ Ասես մի ընտանիք լինենք» (ԼԻԶԱՆ, ԵՐԿՈՒ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՅՐ)։

Խնդիրներ։

Ալինան, որը երկու պատանի տղա ունի, ասում է. «Ամենամեծ խնդիրը ինձ համար հոգնածությունն է ու ժամանակի սղությունը»։ Ալինայի իրավիճակը նորմալ է միայնակ մայրերի համար։ Այդ պատճառով շատ միայնակ ծնողներ օգնականների շրջան են ստեղծում, մի խումբ մարդիկ, որոնց կարող են առանց կաշկանդվելու դիմել։

Առաջարկներ։

Դիմիր վստահելի բարեկամներիդ և ընկերներիդ աջակցությանը։ Կարող ես ցուցակ կազմել, թե ում զանգահարել օգնության համար՝ երեխային պահել, մեքենայով ինչ-որ տեղ տանել, տան վերանորոգումների հետ կապված գործեր անել կամ էմոցիոնալ առումով աջակցել։ Ցուցակը միշտ թարմացրու։ Բացի այդ, օգնության համար կարող ես դիմել պետական և մասնավոր գործակալությունների։

Ռենատան, որը Եհովայի վկա է, մեծ աջակցություն է ստանում իր քրիստոնյա հավատակիցներից։ Նա պատմում է. «Նրանք միշտ իմ կողքին են։ Երբ մի անգամ ես ու 9-ամյա երկվորյակ աղջիկներս գրիպով հիվանդ էինք, ի  վիճակի չէի կերակուր պատրաստելու։ Հենց ժողովում իմացան այս մասին, ամեն օր ինչ-որ մեկը ուտելիք էր բերում։ Նման բարի գործերը ինձ հիշեցնում են 1 Հովհաննես 3։18 համարում գրված խոսքերը. «Որդյակնե՛ր, եկեք սիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ»»։

Կարո՞ղ է այն ծնողը, որը չունի խնամակալության իրավունք, օգնել ձեզ։ Եթե այդ ծնողը՝ սովորաբար հայրը, իրավունք ունի ժամանակ անցկացնելու իր երեխաների հետ և պարտավորվածություն ունի ու ցանկանում է օգնել, ապա, ինչո՞ւ չէ, կարելի է ընտանեկան բեռը թեթևացնել։ Ի վերջո, երեխաները իրենց հոր հետ ժամանակ անցկացնելու կարիք ունեն a։

Սովորեցրու երեխաներիդ օգնել քեզ։ Երբ երեխաներիդ իրենց տարիքին համապատասխան գործեր ես հանձնարարում, օգնում ես թե՛ նրանց, թե՛ քեզ։ Աշխատանքը երեխաներին սովորեցնում է պատասխանատվության զգացում ունենալ, ինչպես նաև նրանց մեջ աշխատանքային էթիկա է ձևավորում, անգին հատկանիշ, ինչի շնորհիվ նրանք հետագայում կլինեն բարեխիղճ աշխատողներ։

a Քրիստոնյա ծնողները աստվածաշնչյան սկզբունքները պետք է լավագույնս կիրառեն տվյալ պարագայում և հաշվի առնեն, թե որ որոշումը երեխաների համար օգտակար կլինի։ Ինչ խոսք, պետք է հարգել դատարանի կողմից կայացված որոշումները։