Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Թույլ մի՛ տուր փայտոջիլներին կծել»

«Թույլ մի՛ տուր փայտոջիլներին կծել»

ՄԻՆՉԵՎ 20-րդ դարի կեսերը թվում էր, թե մարդիկ հաղթանակած են դուրս եկել փայտոջիլների դեմ պատերազմից։ Ոմանք գիտեին, թե ինչ է փայտոջիլը զուտ այն պատճառով, որ իրենց ծանոթ էր մի հին մանկական ոտանավոր, որում ասվում է. «Թույլ մի՛ տուր փայտոջիլներին կծել»։ Սակայն 1970-ականներին շատ երկրներ որոշեցին արգելել ԴԴՏ-ի (փայտոջիլներին ոչնչացնող զենք) օգտագործումը, քանի որ այն թունավոր է և էկոլոգիապես վնասակար։

Գնալով փայտոջիլները դարձան քիմիական դեղորայքի նկատմամբ կայուն։ Բացի այդ, մարդիկ սկսեցին ավելի հաճախ ճանապարհորդել՝ անտեղյակ լինելով, որ իրենց հետ այլ տեղեր են տանում փայտոջիլներ։ Արդյո՞ւնքը։ «Վերջին 12 տարիների ընթացքում ԱՄՆ-ում, Կանադայում, Միջին Արևելքում, եվրոպական մի քանի երկրներում, Ավստրալիայում և Աֆրիկայի որոշ մասերում փայտոջիլները նորից ծնունդ են առել»,— նշվում է փայտոջիլների վերահսկման վերաբերյալ 2012թ.-ին արված մի հաշվետվության մեջ։

Մոսկվայում միայն վերջին տարում փայտոջիլների հետ կապված բողոքները տասը անգամ շատացել են։ Իսկ երկրագնդի մյուս մասում՝ Ավստրալիայում, սկսած 1999 թ.-ից՝ փայտոջիլների վարակը մոտ 5000 տոկոսով մեծացել է։

Ոմանք կամա թե ակամա փայտոջիլներ վերցնում են խանութներից, թատրոններից կամ հյուրանոցներից։ ԱՄՆ-ի հյուրանոցներից մեկի տնօրենը ասում է. «Դու հաստատ փայտոջիլ տանելու ես հետդ։ Քանի դեռ հյուրանոցը գործում է, ժամանակ առ ժամանակ փայտոջիլների հետ կապված խնդիրներ կլինեն»։ Ինչո՞ւ է այդքան դժվար վերացնել փայտոջիլներին։ Ինչպե՞ս կարող ես պաշտպանել ինքդ քեզ։ Եթե դրանք զավթում են քո տունը, ի՞նչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել դրանց վերացնելու համար և թույլ չտալու, որ վերադառնան։

Փոքրիկ, բայց դիմացկուն

Հասուն փայտոջիլը շատ փոքր է՝ ընդամենը 0,5 սանտիմետր

Քանի որ փայտոջիլները խնձորի սերմի չափ են և տափակ մարմին ունեն, կարող են գրեթե ամենուր թաքնվել. օթևան գտնել դոշակիդ մեջ, կահույքի մեջ, վարդակի մեջ, անգամ հեռախոսիդ մեջ։ Փայտոջիլները կարող են բնակվել 3-ից 6 մետր երկարությամբ մահճակալների մեջ և նստատեղերում։ Ինչո՞ւ։ Որպեսզի մոտ լինեն իրենց ուտելիքի աղբյուրին՝ քեզ *։

Փայտոջիլները հաճախ կծում են իրենց զոհերին այն ժամանակ, երբ նրանք քնած են լինում։ Սակայն շատերը երբեք չեն զգում խայթոցը, քանի որ ներարկումը անզգայացնող է, ինչի շնորհիվ դրանք կարողանում են մինչև տասը րոպե սնվել առանց դադարի։ Թեև փայտոջիլները սնվում են ամեն շաբաթ, հայտնի է, որ դրանք կարող են մնալ առանց սննդի շատ ամիսներ։

Ի տարբերություն մոծակների և այլ միջատների՝ փայտոջիլները ինֆեկցիոն հիվանդություններ չեն տարածում։ Այդուհանդերձ, դրանց խայթոցը կարող է քոր և այտուցներ առաջացնել, արդյունքում շատերը սկսում են էմոցիոնալ խնդիրներ ունենալ։ Զոհերը կարող են տառապել անքնությամբ, ունենալ ամոթի զգացում, անգամ «պատրանքների» մեջ ընկնել, թե իրենց կծում են, անգամ խայթոցից երկար ժամանակ  հետո։ Սիերա Լեոնեից մի հաշվետվություն տեղեկացնում է, որ փայտոջիլները «ջղագրգռվածության և անքուն գիշերների» պատճառ են, ու նշում է, որ «փայտոջիլները ամոթի զգացում են առաջ բերում»։

Մի՛ հրավիրիր փայտոջիլներին ներս

Ստուգիր ճամպրուկներդ

Փայտոջիլները կարող են խայթել ցանկացած մարդու։ Դրանց դեմը կարելի է առնել՝ շուտ հայտնաբերելով։ Հետևաբար, սովորիր նկատել փայտոջիլների ներկայության նշանները տանը և ճանապարհորդելիս։ Ստուգիր կահույքդ, պատի, հատակի արանքները, ճամպրուկները և տես, թե արդյոք կան փոքր ձվեր, որոնք կակաչի սերմի չափ են, կամ արյան հետքեր։ Դրանց հետքերը հեշտությամբ գտնելու համար օգտագործիր փոքրիկ լապտեր։

Փակիր ճեղքերն ու ճաքերը

Տեղ մի՛ թող, որ փայտոջիլները կարողանան թաքնվել։ Եթե պատերի ու դռների շրջանակների մեջ ճեղքեր կամ ճաքեր կան, փակիր դրանք։ Թեև անմաքրության պատճառով փայտոջիլներ չեն առաջանում, բայց եթե կանոնավորաբար փոշեկուլով մաքրես ու տան մեջ կարգուկանոն պահպանես, ավելի հեշտ կլինի դրանց տեղը գտնել։ Իսկ հյուրանոցի սենյակից փայտոջիլ տանելու հավանականությունը կարող ես քչացնել, եթե ճամպրուկներդ հատակից ու մահճակալներից հեռու պահես։

Փայտոջիլները զավթե՞լ են քո տունը

Կանոնավորաբար փոշեկուլով մաքրիր

Հնարավոր է՝ ամաչես կամ անհանգստանաս, երբ քո տանը կամ հյուրանոցի սենյակում փայտոջիլ գտնես։ Արձակուրդի ժամանակ Դեյվին ու նրա կնոջը փայտոջիլները խայթել էին։ Դեյվը ասում է. «Մենք անհարմար դրության մեջ էինք ընկել։ Մտածում էինք, թե ինչ ենք ասելու մեր ընկերներին ու հարազատներին, երբ վերադառնանք։ Արդյոք նրանք կմտածե՞ն, թե քոր կամ մաշկի գրգռվածություն, որ ունեցել են, պատճառը մեր տուն գալն է եղել»։ Ինչ խոսք, նման արձագանքը նորմալ է, բայց թույլ մի՛ տուր, որ ամոթի զգացումը կամ անհանգստությունները հետ պահեն քեզ օգնության դիմելուց։ Նյու Յորքի առողջապահության նախարարությունը հավաստիացնում է. «Դժվար է, բայց հնարավոր է ձերբազատվել փայտոջիլներից»։

Ստուգիր, թե արդյոք փայտոջիլներ կան, և քայլեր ձեռնարկիր, որ դրանք չթաքնվեն քո տանը

Պետք է լրջորեն վերաբերվել այս հարցին։ Եթե քո տանը փայտոջիլներ ես գտնում, ապա հակահամաճարակային (դեռատիզացիոն) կենտրոնի աշխատողները թերևս կկարողանան քեզ անհրաժեշտ օգնություն տրամադրել։ Թեև վերը նշված քիմիական նյութերը այլևս կիրառության մեջ չեն, սակայն աշխատողները այժմ մի քանի արդյունավետ մեթոդների միջոցով կարողանում են վերացնել դրանց։ Միջատաբան Դինի Մ. Միլերը նշում է. «Փայտոջիլներին վերացնելու համար համագործակցություն է պահանջվում ինչպես բնակիչներից, այնպես էլ շենքը վերահսկողներից ու հակահամաճարակային կենտրոնի աշխատակիցներից»։ Հետևելով մասնագետների հրահանգներին և նախազգուշական քայլեր ձեռնարկելով՝ կարող ես անել այն, ինչ ակնկալվում է քեզնից, և «թույլ չտալ փայտոջիլներին կծել» քեզ։

^ պարբ. 7 Միջատաբանները տեղեկացնում են, որ փայտոջիլները սնվում են մարդկանց և կաթնասունների, այդ թվում նաև տվյալ տան կենդանիների արյունով։