Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Հիսուս

Հիսուս

Հիսուսն Աստվա՞ծ է

«Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Շատ մարդիկ մտածում են, որ Հիսուսն Աստված չէ։ Բայց ոմանք, մատնացույց անելով Աստվածաշնչի որոշ համարներ, ասում են, թե դրանք ցույց են տալիս, որ Հիսուսը հավասար է Աստծուն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը չի ասում, թե Հիսուսն Ամենակարող Աստված է կամ հավասար է Աստծուն։ Ընդհակառակը՝ այն հստակորեն ցույց է տալիս, որ Հիսուսը ստորադաս է Աստծուց։ Օրինակ՝ Աստվածաշնչում գրված են հենց Հիսուսի խոսքերը. «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14։28)։ Այնտեղ նաև գրված է. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18)։ Հիսուսը չի կարող Աստված լինել, քանի որ բազմաթիվ մարդիկ տեսել են նրան։

Հիսուսի վաղ հետևորդները չէին ասում, թե նա Աստված է։ Օրինակ՝ ավետարանագիր Հովհաննեսը իր գրած բաների մասին ասաց. «Սրանք գրվեցին, որ դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Հովհաննես 20։31) *։

 Ե՞րբ է ծնվել Հիսուսը

«Հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2։8

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Որոշ մարդիկ Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին՝ համարելով այն Հիսուսի ծննդյան օրը։ Ուրիշներն էլ Հիսուսի ծնունդը տոնում են հունվարի սկզբին։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշնչում նշված չէ Հիսուսի ծննդյան ամսաթիվը։ Սակայն այնտեղ ասվում է, որ երբ Հիսուսը ծնվեց, «հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2։8)։ Շատ անհավանական է, որ այդ հովիվները իրենց հոտերը գիշերը դաշտում պահեին դեկտեմբերին կամ հունվարին։ Ինչո՞ւ։

Այն տեղանքում, որտեղ ծնվել է Հիսուսը, դեկտեմբեր և հունվար ամիսները ամենացուրտ ժամանակներն են։ Տարվա այդ ժամանակի մասին Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ «դող[ում էին].... անձրևների պատճառով» (Եզրաս 10։9, 13; Երեմիա 36։22)։ Այդպիսի եղանակին հովիվներն իրենց հոտերի հետ չէին կարող «դաշտում ապրել»։

Հիսուսն իսկապես հարությո՞ւն է առել

«Աստված հարություն տվեց նրան [Հիսուսին]» (Գործեր 3։15

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Որոշ մարդիկ կարծում են, թե անհնար է, որ ինչ-որ մեկը, այդ թվում Հիսուսը կյանքի վերադառնա մահից հետո։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ պետք է «չարչարանքներ կրի.... սպանվի ու երրորդ օրը հարություն առնի» (Մատթեոս 16։21)։ Աստվածաշունչը հայտնում է, որ Հիսուսը սպանվելուց և հարություն առնելուց հետո երևաց 500-ից ավելի մարդկանց (1 Կորնթացիներ 15։6)։ Այդ մարդիկ լիովին համոզված էին, որ նա հարություն է առել։ Նրանք անգամ պատրաստ էին մահանալու հանուն այդ համոզմունքի (Գործեր 7։51–60; 12։1, 2

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուսի մահվան ու հարության միջոցով բոլոր մարդկանց առջև խոստացված դրախտ-երկրում ապրելու դուռ է բացվել (Սաղմոս 37։11, 29; Հայտնություն 21։3, 4)։ Շնորհիվ այն բանի, որ Հիսուսը և նրա Հայրը՝ Ամենակարող Աստված Եհովան, սեր են ցուցաբերել մեր հանդեպ, մենք երկրային դրախտում երջանիկ, անվերջանալի կյանքով ապրելու հույս ունենք (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 6։23

^ պարբ. 7 Աստվածաշունչը չի սովորեցնում, թե Աստված բառացի կին ունի, որից երեխաներ է ունեցել։ Սակայն Հիսուսը կոչվում է «Աստծու Որդի», քանի որ ստեղծվել է անձամբ Աստծու կողմից և ունի այնպիսի հատկություններ, ինչպիսիք որ իր Հայրն ունի։