Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | Ի՞ՆՉ Է ԻՍԿԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ինչո՞վ ես դու չափում հաջողությունը

Ինչո՞վ ես դու չափում հաջողությունը

Հաջողության վերաբերյալ քո տեսակետը ստուգելու համար կարող ես մտածել հետևյալ իրավիճակների մասին։

Ըստ քեզ՝ ո՞վ է իսկական հաջողության հասել։

  • ԱՐԱՄ

    Արամը իր բիզնեսն ունի։ Նա ազնիվ է, աշխատասեր և բարեկիրթ։ Նրա բիզնեսը բարգավաճում է, և նա ու իր ընտանիքը բարեկեցիկ կյանքով են ապրում։

  • ՏԻԳՐԱՆ

    Տիգրանը նույն բիզնեսն ունի, սակայն նա Արամից ավելի շատ փող է վաստակում։ Նրա հետ մրցակցելու պատճառով Տիգրանը դարձել է գործամոլ և շատ հիվանդություններ է ձեռք բերել։

  • ԼԻԼԻԹ

    Լիլիթը ջանասեր աշակերտուհի է և շատ է սիրում սովորել։ Նա բարձր գնահատականներ է ստանում։

  • ԱՆՆԱ

    Աննան ավելի լավ գնահատականներ է ստանում, քան Լիլիթը և լավագույն աշակերտների ցուցակում է։ Սակայն նա ստուգողական աշխատանքների ժամանակ արտագրում է և այդքան էլ չի սիրում սովորել։

Եթե մտածում ես, թե Տիգրանն ու Աննան են հասել իսկական հաջողության, կամ չորսն էլ հասել են, ապա դու թերևս հաջողությունը չափում ես միայն եղած արդյունքներով, անկախ նրանից, թե ինչ միջոցներով են ստացվել դրանք։

Իսկ եթե կարծում ես, թե Արամն ու Լիլիթն են հաջողության հասել, հավանաբար, հաջողությունը չափում ես անհատի հատկություններով և աշխատանքի հանդեպ վերաբերմունքով։ Այդպես մտածելը խելամիտ է։ Խորհիր հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչը Լիլիթին մնայուն օգուտներ կբերի, բարձր գնահատականնե՞րը, թե՞ սովորելու հանդեպ սերը։

  • Ի՞նչն է ավելի լավ Արամի երեխաների համար, ա՞յն, որ նրանք ունենան ամեն բան, ինչը հնարավոր է ձեռք բերել փողով, թե՞ որ իրենց հայրը ժամանակ անցկացնի իրենց հետ։

Ի՞նչ եզրակացության ենք գալիս։ Թվացյալ հաջողությունը հիմնված է արտաքին երևույթների վրա, իսկ իսկական հաջողությունը՝ կյանքում ավելի կարևոր արժեքների վրա։