Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

5 Տառապանքը երբևէ վերջ կգտնի՞

5 Տառապանքը երբևէ վերջ կգտնի՞

Ինչու է այս հարցի պատասխանը կարևոր

Եթե հիմքեր կան հավատալու, որ օրերից մի օր տառապանքը վերջ կգտնի, այդպիսի հույսը կարող է լավատեսությամբ լցնել մարդուն և փոխել Աստծու մասին նրա կարծիքը։

Մտածեք

Շատերը կցանկանային վերջ դնել տառապանքին, սակայն բոլորի կարողություններն էլ սահմանափակ են։ Նկատի առնենք հետևյալը։

Չնայած բժշկության նվաճումներին...

  • Սիրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մարդկանց մահվան՝ համար մեկ պատճառը։

  • Քաղցկեղը ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլում։

  • «Կայուն, նոր և վերադարձող վարակների տարածման վտանգը շարունակում է վախի մեջ պահել աշխարհը»,— գիտական մի հանդեսում գրել է դոկտոր Դեյվիդ Բլումը (Frontiers in Immunology)։

Չնայած որոշ երկրների բարգավաճ վիճակին...

  • Ամեն տարի միլիոնավոր երեխաներ են մահանում, ընդ որում մահացության դեպքերի մեծ մասը աղքատ երկրներում է լինում։

  • Միլիարդավոր մարդիկ չունեն բավարար սանիտարական պայմաններ։

  • Հարյուր միլիոնավորներ չունեն խմելու ջրից օգտվելու հնարավորություն։

Չնայած որ աշխարհում գնալով ավելի շատ է խոսվում մարդու իրավունքների մասին...

  • Բազմաթիվ երկրներում մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) շարունակում է լուրջ խնդիր մնալ։ Դրանով զբաղվողները անպատիժ են մնում, քանի որ իշխանությունները «տեղյակ չեն իրավիճակից, կամ էլ բավականաչափ ռեսուրսներ չունեն դրա դեմ պայքարելու համար»,— ասվում է ՄԱԿ-ի զեկույցներից մեկում։

    ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

    jw.org կայքում դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը։

Ինչ է ասում Աստվածաշունչը

Աստված հոգ է տանում մեր մասին։

Մեր ապրումներն ու տառապանքը ցավ են պատճառում նրան։

«Նա [Աստված] չարհամարհեց ու չզզվեց նեղության մեջ եղողի նեղությունից և իր երեսը չծածկեց նրանից. այլ երբ օգնության կանչեց նրան, նա լսեց» (ՍԱՂՄՈՍ 22։24

«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 ՊԵՏՐՈՍ 5։7

Տառապանքը վերջ է գտնելու։

Աստվածաշունչը խոստանում է, որ Աստծու նպատակները կիրականանան։

«Աստված.... կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։3, 4

Աստված կվերացնի այն ամենը, ինչ տառապանք է պատճառում։

Նա կանի դա իր Թագավորության միջոցով։ Աստվածաշնչից իմանում ենք, որ այդ Թագավորությունը իրական կառավարություն է։

«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու.... [և] մնալու է հավիտյան» (ԴԱՆԻԵԼ 2։44