Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Չքնաղ պարտեզը

Չքնաղ պարտեզը

Պատմություն 2

Չքնաղ պարտեզը

ՆԱՅԻ՛Ր այստեղ պատկերված նկարին։ Ի՜նչ գեղեցիկ է ամեն բան։ Նայի՛ր խոտերին ու ծառերին, ծաղիկներին ու բոլոր կենդանիներին։ Կարո՞ղ ես ցույց տալ փղերին և առյուծներին։

Այս գեղեցիկ պարտեզն ինչպե՞ս առաջ եկավ։ Եկ տեսնենք, թե Աստված ինչպես մեզ համար պատրաստեց երկիրը։

Նախ՝ Աստված երկիրը կանաչ խոտով ծածկեց, ապա ստեղծեց փոքր բույսերի, թփերի և ծառերի բոլոր տեսակները։ Սրանց շնորհիվ երկիրը գեղեցկացավ։ Բայց նրանք ուրիշ օգուտ էլ բերեցին։ Այդ ծառերից շատերի վրա համեղ պտուղներ են աճում։

Այնուհետև, Աստված ստեղծեց ծովի ձկներին ու երկնքի թռչուններին։ Նա ստեղծեց նաև շներին, կատուներին և ձիերին, մեծ ու փոքր կենդանիներին։ Քո շրջապատում ինչպիսի՞ կենդանիներ են ապրում։ Ուրախ չե՞նք, որ Աստված նման բաներ է ստեղծել մեզ համար։

Վերջապես, Աստված երկրի մի մասը վերածեց առանձնահատուկ մի բնակավայրի և այն անվանեց Եդեմի պարտեզ։ Այնտեղ ամեն բան կատարյալ էր և հիասքանչ։ Աստված կամեցավ, որ ամբողջ երկիրը դառնա իր ստեղծած այս չքնաղ պարտեզի նման։

Ապա նորից նայիր այս պարտեզի նկարին։ Կարո՞ղ ես ասել, թե ովքե՞ր են այստեղ բացակա։ Եկ տեսնենք։

Ծննդոց 1։11–25; 2։8, 9։