Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եգիպտոսի ազատագրումից մինչև Իսրայելի առաջին թագավորը

Եգիպտոսի ազատագրումից մինչև Իսրայելի առաջին թագավորը

ԲԱԺԻՆ 3

Եգիպտոսի ազատագրումից մինչև Իսրայելի առաջին թագավորը

Իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից ազատագրելուց հետո Մովսեսը նրանց առաջնորդեց դեպի Սինա լեռը, որտեղ Աստված հանձնեց նրանց իր օրենքները։ Հետագայում Մովսեսը 12 մարդ ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու։ Սակայն նրանցից տասը վերադարձան վատ տեղեկություններով։ Նրանց դրդմամբ ժողովուրդը նույնիսկ ցանկություն հայտնեց ետ վերադառնալ Եգիպտոս։ Դրանով իսկ նրանք ցույց տվեցին իրենց թերահավատությունը, որի համար էլ պատժվեցին, այն է՝ 40 տարի թափառել անապատում։

Վերջապես, իսրայելացիներին դեպի Քանանի երկիրն առաջնորդելու համար Աստված ընտրեց Հեսուին։ Եհովան այս անգամ ևս հրաշքներ գործեց, որպեսզի իր ժողովրդին օգնի տիրանալ այդ երկրին։ Նա կանգնեցրեց Հորդանան գետի ընթացքը, քանդեց Երիքովի պարիսպները, մի ամբողջ օր արևը պահեց նույն դիրքում՝ անշարժ։ Վեց տարի անց, ի վերջո, նրանք գրավեցին քանանացիների երկիրը։

Սկսած Հեսուից՝ 356 տարի շարունակ, Իսրայելում թագավորում էին դատավորները։ Կծանոթանանք նրանցից շատերի, այդ թվում՝ Բարակի, Գեդեոնի, Հեփթայեի, Սամսոնի և Սամուելի հետ։ Կիմանանք նաև այնպիսի կանանց մասին, ինչպիսիք էին Ռախաբը, Դեբորան, Հայելը, Հռութը, Նոյեմին ու Դալիլան։ Ընդհանուր հաշվով, ԵՐՐՈՐԴ բաժինն ընդգրկում է 396 տարվա պատմություն։