Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված դրախտ է խոստանում

Աստված դրախտ է խոստանում

Պատմություն 71

Աստված դրախտ է խոստանում

ԱՀԱ դրախտ–​երկրի այն մոտավոր պատկերը, որ Աստված ցույց տվեց իր Եսայիա մարգարեին։ Եսայիան ապրում էր Հովնանից անմիջապես հետո։

«Դրախտ» բառը նշանակում է պարտեզ կամ այգի։ Սա քեզ չի՞ հիշեցնում ինչ–​որ մի բան, որն արդեն դու տեսել ես այս գրքի էջերում։ Սա շատ նման է այն պարտեզին, որը Եհովան շինել էր Ադամի ու Եվայի համար, այնպես չէ՞։ Բայց կգա՞ արդյոք մի ժամանակ, երբ ամբողջ երկիրն այսպիսի տեսք կունենա։

Եհովա Աստված իր Եսայիա մարգարեին հանձնարարեց գրի առնել այն դրախտի նկարագրությունը, որ սպասվում է Աստծու ժողովրդին։ Նա թելադրեց. «Գայլն ու գառը միասին խաղաղ կբնակվեն։ Հորթերը և կորյունները միասին պիտի արածեն, ու մի փոքրիկ երեխա կքշի նրանց։ Անգամ փոքրիկ երեխան չի վնասվի, երբ խաղա թունավոր օձի կողքին»։

«Սա երբեք տեղի չի ունենա»,— գուցե առարկեն շատերը։ «Տառապանքը երկրի վրա միշտ եղել է ու կլինի»։ Բայց, մի րոպե. Աստված որտե՞ղ բնակեցրեց Ադամին ու Եվային։

Դրախտում։ Միայն նրան անհնազանդ լինելու պատճառով է, որ առաջին տղամարդն ու կինը կորցրին իրենց չքնաղ բնակարանը, ծերացան և արդյունքում մահացան։ Աստված իրեն սիրողներին խոստանում է տալ հենց այն, ինչը որ կորցրին Ադամն ու Եվան։

Գալիք նոր դրախտում վնաս ու ավերմունք պատճառող ոչ մի բան չի լինելու։ Կատարյալ խաղաղություն է տիրելու։ Բոլոր մարդիկ լինելու են առողջ ու երջանիկ։ Ամեն բան կլինի ճիշտ այնպես, ինչպես որ Աստված սկզբում նախատեսել էր։ Հետագայում կիմանանք նաև այն մասին, թե Աստված ինչպես է իրականացնելու դա։

Եսայիա 11։6–9; Յայտնութիւն 21։3, 4։