Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսը վերադառնում է երկինք

Հիսուսը վերադառնում է երկինք

Պատմություն 104

Հիսուսը վերադառնում է երկինք

ՄԻ ՔԱՆԻ օրվա ընթացքում Հիսուսը բազմաթիվ անգամներ հայտնվում է իր հետևորդներին։ Մեկ անգամ նրա աշակերտներից 500 հոգի տեսնում են նրան։ Գիտե՞ս, թե ինչի՛ մասին է խոսում Հիսուսը նրանց հետ։ Նա խոսում է Աստծու Թագավորության մասին։ Եհովան Հիսուսին երկիր էր ուղարկել Թագավորության մասին սովորեցնելու համար։ Հիսուսը շարունակում է այդ գործը նույնիսկ իր հարություն առնելուց հետո։

Հիշո՞ւմ ես, թե ինչ է Աստծու Թագավորությունը։ Իհարկե, այն Աստծու իրական կառավարությունն է երկնքում, իսկ Հիսուսին Աստված ընտրել է որպես այդ Թագավորության Թագավոր։ Ինչպես արդեն իմացանք, սովածներին կերակրելով, հիվանդներին բժշկելով և մահացածներին հարություն տալով Հիսուսը ցույց էր տալիս, թե ինքը ի՜նչ սքանչելի Թագավոր է լինելու։

Իսկ Հիսուսի Հազարամյա Թագավորության ընթացքում ինչպիսի՞ տեսք կունենա երկիրը. այն հրաշալի դրախտի կվերածվի։ Չեն լինի այլևս ո՛չ պատերազմները, ո՛չ հանցագործությունը և ո՛չ հիվանդությունները. կվերանա նույնիսկ մահը։ Գիտենք, որ դա անպայման լինելու է, որովհետև Աստված երկիրը ստեղծեց, որպեսզի մարդկանց համար վայելքի դրախտավայր լինի։ Հենց այդ նպատակի համար էլ նա սկզբում ստեղծել էր Եդեմի պարտեզը։ Իսկ Հիսուսը հոգ է տանելու, որպեսզի Աստծու կամքը վերջապես ի կատար ածվի։

Արդեն ժամանակն է, որ Հիսուսը երկինք վերադառնա։ Քառասուն օրվա ընթացքում նա երևաց իր աշակերտներին։ Հիմա նրանք վստահ են, որ Հիսուսը կրկին ողջ է։ Սակայն հրաժեշտ տալուց առաջ Հիսուսն ասում է նրանց. «Մնացե՛ք Երուսաղեմում, մինչև որ կստանաք սուրբ ոգին»։ Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է, որը փչող քամու է նման. այն պիտի օգնի Հիսուսի հետևորդներին Աստծու կամքը կատարել։ Իսկ ամենավերջում Հիսուսը պատվիրում է. «Իմ մասին պետք է քարոզե՛ք մինչև երկրի ամենահեռավոր ծայրերը»։

Այս խոսքերն ասելուց հետո ապշեցուցիչ բան է տեղի ունենում։ Ինչպես տեսնում ես նկարում, Հիսուսը սկսում է երկինք բարձրանալ։ Ապա ամպը ծածկում է նրան աշակերտներից, և նրանք այլևս չեն տեսնում Հիսուսին։ Համբարձվելով երկինք՝ Հիսուսն այնտեղից սկսում է կառավարել աշակերտներին, որոնք մնացել էին երկրի վրա։

Ա Կորնթացիս 15։3–8; Յայտնութիւն 21։3, 4; Գործք 1։1–11։