Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տիմոթեոսը՝ Պողոսի նոր օգնական

Տիմոթեոսը՝ Պողոսի նոր օգնական

Պատմություն 110

Տիմոթեոսը՝ Պողոսի նոր օգնական

ԱՅՍ երիտասարդը, որին տեսնում ես Պողոս առաքյալի կողքին կանգնած, Տիմոթեոսն է։ Նա ապրում է Լյուստրայում՝ իր ընտանիքի հետ։ Նրա մոր անունն է Եվնիկե, իսկ տատինը՝ Լոիդա։

Ահա արդեն երրորդ անգամ է, որ Պողոսը կանգ է առնում Լյուստրայում։ Առաջին անգամ Պողոսն ու Բառնաբասը քարոզելու նպատակով եկան այս քաղաքը մոտ մեկ տարի առաջ։ Իսկ հիմա Պողոսը կրկին վերադառնում է իր ընկեր Շիղայի հետ։

Գիտե՞ս, թե ինչ է Պողոսն առաջարկում Տիմոթեոսին։ «Ուզո՞ւմ ես միանալ ինձ ու Շիղային և մեզ օգնել քարոզելու հեռավոր վայրերում»,— հարցնում է նա։

— Այո,— պատասխանում է Տիմոթեոսը։— Ես ցանկանում եմ ձեզ հետ գալ։— Շուտով նա թողնում է ընտանիքը և գնում Պողոսի ու Շիղայի հետ։ Բայց, նախքան նրանց ճանապարհորդությանն անդրադառնալը, արի տեսնենք, թե մինչ այդ Պողոսն ինչով էր զբաղված։ Արդեն 17 տարի է անցել այն օրից, երբ Հիսուսը երևաց նրան Դամասկոսի ճանապարհին։

Հիշիր, որ Պողոսը գնում էր Դամասկոս՝ որպեսզի Հիսուսի աշակերտներին հալածեր, բայց արդյունքում ինքն է դառնում աշակերտ։ Ավելի ուշ, մի քանի թշնամիներ ծրագրում են սպանել Պողոսին, որովհետև չեն ցանկանում, որ նա Հիսուսի մասին սովորեցնի։ Բայց աշակերտներն օգնում են նրան փախչել։ Նրանք առաքյալին նստեցնում են զամբյուղի մեջ ու քաղաքի պարսպից դուրս իջեցնում։

Այս դեպքերից հետո Պողոսը գնում է Անտիոք՝ քարոզելու։ Այս քաղաքում է, որ Հիսուսի աշակերտներն առաջին անգամ կոչվում են քրիստոնյաներ։ Այստեղից Պողոսն ու Բառնաբասը քարոզչական շրջագայության են ուղարկվում հեռավոր երկրներ։ Նրանց այցելած քաղաքներից մեկը Լյուստրան է, որտեղ ապրում է Տիմոթեոսը։

Եվ հիմա անցել է մոտ մեկ տարի, և Պողոսն իր երկրորդ շրջագայության ժամանակ կրկին գալիս է Լյուստրա։ Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թե ո՛ր ուղղությամբ են շարժվելու Պողոսը, Շիղան և նրանց միացած Տիմոթեոսը։ Նայենք քարտեզին ու տեսնենք, թե նրանք ուր են գնում։

Նախ, նրանք ուղղություն են վերցնում դեպի մոտակա Իկոնիոն քաղաքը, իսկ հետո Անտիոք անունով երկրորդ քաղաքը։ Ապա նրանք բարձրանում են դեպի Տրովադա, հետո Փիլիպպե, Թեսաղոնիկե և Բերիա։ Քարտեզի վրա տեսնո՞ւմ ես Աթենք քաղաքը։ Պողոսն այնտեղ էլ է քարոզում։ Հետո նրանք տարիուկես քարոզում են Կորնթոսում և, վերջապես, կարճատև դադար առնում Եփեսոսում։ Այնուհետև նավով վերադառնում են Կեսարիա ու ճանապարհ ընկնում դեպի Անտիոք, և Պողոսը մնում է այնտեղ։

Եվ այսպես, տեսնում ենք, որ Տիմոթեոսը հարյուրավոր կիլոմետրեր է կտրում Պողոսին օգնելու համար, որպեսզի «բարի լուրը» քարոզվի ու քրիստոնեական նոր ժողովներ հիմնվեն։ Երբ որ մեծանաս, դու էլ Տիմոթեոսի պես կլինե՞ս Աստծուն հավատարիմ ծառայող։

Գործք 9։19–30; 11։19–26; 13–17 գլուխներ; 18։1–22։

[Քարտեզ]

[ամբողջությամբ տես պարբերագրում]

Հռոմ

Մալթա

Թեսաղոնիկե

Բերիա

Կորնթոս

Փիլիպպե

Աթենք

Կրետե

Տրովադա

Եփեսոս

Միլետոս

Կողոսա

Անտիոք

Իկոնիոն

Լյուստրա

Անտիոք

Կիպրոս

Դամասկոս

Կեսարիա

Հոպպե

Երուսաղեմ

ՄԵԾ ԾՈՎ (ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ)