Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչի կանխագուշակումները իրականանում են

Աստվածաշնչի կանխագուշակումները իրականանում են

Բաժին 8

Աստվածաշնչի կանխագուշակումները իրականանում են

Աստվածաշունչը տալիս է ոչ միայն անցյալում տեղի ունեցած իրադարձությունների ճշմարիտ նկարագրությունը, այլև ասում է, թե ինչ է տեղի ունենալու ապագայում։ Մարդիկ ի վիճակի չեն գուշակելու ապագան։ Ահա թե ինչու մենք գիտենք, որ Աստվածաշունչը Աստծուց է տրված։ Իսկ ի՞նչ է այն ասում ապագայի մասին։

Աստվածաշունչը խոսում է Աստծու մեծ պատերազմի մասին։ Այդ պատերազմում Աստված մաքրելու է երկիրը ամեն տեսակի չարիքից ու չարագործներից, բայց փրկելու է բոլոր իրեն ծառայողներին։ Որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը հոգ է տանելու, որ Աստծուն ծառայողները խաղաղություն և երջանկություն վայելեն։ Նրանք այլևս երբեք չեն հիվանդանա կամ մահանա։

Մի՞թե ուրախ չենք, որ Աստված երկրի վրա նոր դրախտ է ստեղծելու։ Սակայն հարկավոր է ինչ–​որ բան անել, եթե ցանկանում ենք այնտեղ ապրել։ Այս գրքի վերջին պատմությունը մեզ կհուշի, թե ինչ պետք է անենք, որպեսզի վայելենք այն սքանչելի կյանքը, որն Աստված նախատեսել է իրեն ծառայողների համար։ Ուրեմն, կարդա ՈՒԹԵՐՈՐԴ բաժինը և իմացիր, թե ինչ է Աստվածաշունչն ասում ապագայի մասին։

 

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 114

Չարության վերջը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 115

Երկրի վրա՝ նոր դրախտ