Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուսումնասիրության հարցեր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի համար

Ուսումնասիրության հարցեր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի համար

Ուսումնասիրության հարցեր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի համար

Պատմություն 1

Աստված սկսում է արարել

1. Որտեղի՞ց են առաջացել բոլոր բարի բաները, և կարո՞ղ ես մի օրինակ բերել։

2. Ամենասկզբում Աստված ո՞ւմ ստեղծեց։

3. Ինչո՞ւ էր առաջին հրեշտակը յուրահատուկ։

4. Նկարագիր, թե սկզբում երկիրը ինչ տեսք ուներ (տե՛ս նկարը)։

5. Աստված ինչպե՞ս սկսեց պատրաստել երկիրը կենդանիների ու մարդկանց համար։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Երեմիա 10։12 համարը։

Աստծու ո՞ր հատկություններն են երևում իր ստեղծագործությունների մեջ (Երեմ. 10։12; Հռովմ. 11։33

2. Կարդա՛ Կողոսացիս 1։15–17 համարները։

Հիսուսը ի՞նչ դեր է ունեցել արարչագործության մեջ, և դա ինչպե՞ս պետք է ազդի նրա հանդեպ մեր տեսակետի վրա (Կող. 1։15–17

3. Կարդա՛ Ծննդոց 1։1–10 համարները։

ա) Երկիրն ինչպե՞ս առաջացավ (Ծննդ. 1։1

բ) Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործության առաջին օրը (Ծննդ. 1։3–5

գ) Նկարագրիր, թե ինչ տեղի ունեցավ արարչագործության երկրորդ օրվա ընթացքում (Ծննդ. 1։7, 8

Պատմություն 2

Չքնաղ պարտեզը

1. Աստված ինչպե՞ս պատրաստեց երկիրը, որ այն դառնա մեր տունը։

2. Նկարագրիր, թե Աստված ինչ տեսակ կենդանիներ ստեղծեց (տե՛ս նկարը)։

3. Ինչո՞ւ էր Եդեմի պարտեզը առանձնահատուկ։

4. Աստված ուզում էր, որ ամբողջ երկիրը ի՞նչ դառնա։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 1։11–25 համարները։

ա) Աստված ի՞նչը ստեղծեց արարչագործության երրորդ օրը (Ծննդ. 1։12

բ) Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործության չորրորդ օրը (Ծննդ. 1։16

գ) Աստված ինչպիսի՞ կենդանիներ ստեղծեց հինգերորդ և վեցերորդ օրերին (Ծննդ. 1։20, 21, 25

2. Կարդա՛ Ծննդոց 2։8, 9 համարները։

Աստված ի՞նչ երկու հատուկ ծառեր տեղադրեց պարտեզում, և ի՞նչ էին դրանք խորհրդանշում։

Պատմություն 3

Առաջին տղամարդն ու կինը

1. Երրորդ պատմության նկարը ինչո՞վ է տարբերվում երկրորդ պատմության նկարից։

2. Ո՞վ ստեղծեց առաջին մարդուն, և ի՞նչ էր նրա անունը։

3. Աստված ի՞նչ գործ տվեց Ադամին։

4. Ինչո՞ւ Աստված խորը քուն բերեց Ադամի վրա։

5. Ադամն ու Եվան որքա՞ն կարող էին ապրել, ու Եհովան ուզում էր, որ նրանք ի՞նչ անեին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Սաղմոս 83։18 համարը։

Ի՞նչ է Աստծու անունը, և Աստված ի՞նչ անզուգական դիրք ունի երկրի նկատմամբ (Երեմ. 16։21; Դան. 4։17

2. Կարդա՛ Ծննդոց 1։26–31 համարները։

ա) Ո՞րն էր Աստծու՝ արարչագործության վեցերորդ օրվա գլուխգործոցը, և այդ արարածը ինչո՞վ էր տարբերվում կենդանիներից (Ծննդ. 1։26

բ) Եհովան ի՞նչ ստեղծեց թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար (Ծննդ. 1։30

3. Կարդա՛ Ծննդոց 2։7–25 համարները։

ա) Ի՞նչ էր բովանդակում կենդանիներին անուններ տալու հանձնարարությունը, որ ստացավ Ադամը (Ծննդ. 2։19

բ) Ծննդոց 2։24 համարն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալու Եհովայի տեսակետը ամուսնության, անջատ ապրելու և ամուսնալուծության վերաբերյալ (Մատթ. 19։4–6, 9

Պատմություն 4

Ինչո՞ւ նրանք կորցրեցին իրենց բնակարանը

1. Ինչպես պատկերված է նկարում, ի՞նչ է պատահում Ադամին ու Եվային։

2. Ինչո՞ւ Եհովան պատժեց նրանց։

3. Մի օձ ի՞նչ ասաց Եվային։

4. Ո՞վ էր օձի միջոցով խոսում Եվայի հետ։

5. Ադամն ու Եվան ինչո՞ւ կորցրեցին իրենց դրախտային բնակարանը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 2։16, 17; 3։1–13, 24 համարները։

ա) Եվային ուղղած իր հարցով Սատանան ինչպե՞ս Եհովային սխալ լույսի տակ ներկայացրեց (Ծննդ. 3։1–5; Ա Յովհ. 5։3

բ) Ի՞նչ առումով է Եվան մեզ համար նախազգուշական օրինակ (Փիլիպ. 4։8; Յակ. 1։14, 15; Ա Յովհ. 2։16

գ) Ինչպե՞ս Ադամն ու Եվան չընդունեցին, որ պատասխանատու են իրենց արարքների համար (Ծննդ. 3։12, 13

դ) Եդեմի պարտեզի արևելյան մասում դրված քերովբեներն ինչպե՞ս թիկունք կանգնեցին Եհովայի գերիշխանությանը (Ծննդ. 3։24

2. Կարդա՛ Յայտնութիւն 12։9 համարը։

Որքանո՞վ է հաջողվել Սատանային մարդկությանը դրդել հակառակվելու Աստծու կառավարմանը (Ա Յովհ. 5։19

Պատմություն 5

Սկսվում է մի դժվարին կյանք

1. Եդեմի պարտեզից դուրս կյանքն ինչպիսի՞ն էր Ադամի ու Եվայի համար։

2. Ի՞նչ սկսեց տեղի ունենալ Ադամի ու Եվայի հետ և ինչո՞ւ։

3. Ադամի ու Եվայի երեխաները ինչո՞ւ պետք է ծերանային ու մահանային։

4. Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Եհովային, ապա կյանքն ինչպիսի՞ն կլիներ իրենց և իրենց երեխաների համար։

5. Անհնազանդ գտնվելով՝ Եվան ինչպե՞ս ինքն իրեն ցավերի մեջ գցեց։

6. Ի՞նչ էին Ադամի ու Եվայի առաջին երկու որդիների անունները։

7. Ովքե՞ր են նկարում պատկերված մյուս երեխաները։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 3։16–23; 4։1, 2 համարները։

ա) Այն, որ երկիրը անիծվեց, ի՞նչ ազդեցություն թողեց Ադամի կյանքի վրա (Ծննդ. 3։17–19; Հռովմ. 8։20, 22

բ) Ինչո՞վ էր Եվայի անունը, որ նշանակում է «կյանք», շատ տեղին (Ծննդ. 3։20, ԱԱ, ծնթ.)։

գ) Եհովան ինչպե՞ս հոգ տարավ Ադամի ու Եվայի մասին նույնիսկ նրանց մեղանչելուց հետո (Ծննդ. 3։7, 21

2. Կարդա՛ Յայտնութիւն 21։3, 4 համարները։

Որո՞նք են այն «առաջիններն», որ անհամբերությամբ սպասում ես, թե երբ կվերանան։

Պատմություն 6

Բարի որդին ու չար որդին

1. Ինչո՞վ են զբաղվում Կայենն ու Աբելը։

2. Կայենն ու Աբելը ի՞նչ ընծաներ են բերում Եհովային։

3. Աբելի ընծան ինչո՞ւ է դուր գալիս Եհովային, իսկ Կայենինը՝ ոչ։

4. Կայենը ինչպիսի՞ մարդ է, ու Եհովան ինչպե՞ս է փորձում ուղղել նրան։

5. Ի՞նչ է անում Կայենը, երբ իր եղբոր հետ մենակ է լինում դաշտում։

6. Բացատրիր, թե ինչ պատահեց Կայենին այն բանից հետո, երբ նա սպանեց իր եղբորը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 4։2–26 համարները։

ա) Եհովան ինչպե՞ս նկարագրեց այն վտանգավոր վիճակը, որի մեջ գտնվում էր Կայենը (Ծննդ. 4։7

բ) Կայենն ինչպե՞ս ցույց տվեց իր սրտի վիճակը (Ծննդ. 4։9

գ) Եհովան ի՞նչ տեսակետ ունի անմեղ արյուն թափելու վերաբերյալ (Ծննդ. 4։10; Ես. 26։21

2. Կարդա՛ Ա Յովհաննէս 3։11, 12 համարները։

ա) Ինչո՞ւ Կայենը խիստ զայրացավ, և դա ի՞նչ նախազգուշացում է մեզ համար այսօր (Ծննդ. 4։4, 5; Առակ. 14։30; 28։22

բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ նույնիսկ երբ մեր ընտանիքի բոլոր անդամները հակառակվում են Եհովային, միևնույն է, կարող ենք պահել մեր անարատությունը (Սաղ. 27։10; Մատթ. 10։21, 22

3. Կարդա՛ Յովհաննէս 11։25 համարը։

Եհովան ի՞նչ հավաստիացում է տալիս բոլոր նրանց մասին, ովքեր մահանում են հանուն արդարության (Յովհ. 5։24

Պատմություն 7

Քաջ մարդը

1. Ինչո՞վ էր Ենովքը տարբերվում մյուսներից։

2. Ենովքի օրերում ապրող մարդիկ ինչո՞ւ էին այդքան չար գործեր անում։

3. Մարդիկ ի՞նչ չար գործեր էին անում (տե՛ս նկարը)։

4. Ենովքը ինչո՞ւ պետք է քաջ լիներ։

5. Այն ժամանակ մարդիկ որքա՞ն երկար էին ապրում, իսկ Ենովքը քանի՞ տարի ապրեց։

6. Ի՞նչ պատահեց Ենովքի մահից հետո։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 5։21–24, 27 համարները։

ա) Ենովքը ինչպիսի՞ փոխհարաբերություններ էր վայելում Եհովայի հետ (Ծննդ. 5։24

բ) Ըստ Աստվածաշնչի՝ ո՞վ է ամենաերկար կյանքով ապրած մարդը, ու քանի՞ տարեկան էր նա, երբ մահացավ (Ծննդ. 5։27

2. Կարդա՛ Ծննդոց 6։5 համարը։

Ենովքի մահից հետո երկրի վիճակը որքա՞ն վատացավ, և սա ինչպե՞ս է համեմատվում մեր օրերի հետ (Բ Տիմոթ. 3։13

3. Կարդա՛ Եբրայեցիս 11։5 համարը։

Ենովքի ո՞ր հատկությունն էր ‘հաճելի Աստծուն’, և արդյունքը ի՞նչ եղավ (Ծննդ. 5։22

4. Կարդա՛ Յուդա 14, 15 համարները։

Ներկայումս քրիստոնյաները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Ենովքի քաջությունը, երբ մարդկանց նախազգուշացնում են գալիք Արմագեդոն պատերազմի մասին (Բ Տիմոթ. 4։2; Եբր. 13։6

Պատմություն 8

Հսկաներ երկրի վրա

1. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Աստծու հրեշտակներից ոմանք լսեցին Սատանային։

2. Ինչո՞ւ որոշ հրեշտակներ թողեցին իրենց երկնային գործը և իջան երկիր։

3. Այն, որ հրեշտակները երկիր իջան և մարդկային մարմիններ հագան, ինչո՞ւ էր սխալ։

4. Ինչո՞վ էին հրեշտակների երեխաները տարբերվում մարդկանց երեխաներից։

5. Ինչպես տեսնում ես նկարում, ի՞նչ էին անում հրեշտակների երեխաները, երբ մեծանալով դառնում էին հսկաներ։

6. Ենովքից հետո ո՞վ էր այն բարի մարդը, որն ապրեց երկրի վրա, և Աստված ինչո՞ւ էր սիրում նրան։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 6։1–8 համարները։

Ծննդոց 6։6 համարն ի՞նչ է հայտնում այն մասին, թե մեր վարքագիծը ինչպես կարող է ազդել Եհովայի զգացմունքների վրա (Սաղ. 78։40, 41; Առակ. 27։11

2. Կարդա՛ Յուդա 6 համարը։

Այն հրեշտակները, «որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին» Նոյի օրերում, ինչպե՞ս են որպես հիշեցում ծառայում մեզ համար այսօր (Ա Կորնթ. 3։5–9; Բ Պետ. 2։4, 9, 10

Պատմություն 9

Նոյը տապան է կառուցում

1. Նոյի ընտանիքը քանի՞ հոգուց էր բաղկացած, և նրա երեք որդիների անունները ի՞նչ էին։

2. Աստված ի՞նչ արտասովոր բան խնդրեց Նոյին անել և ինչո՞ւ։

3. Նոյի շրջապատում ապրող մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին, երբ նա հայտնեց նրանց տապանի մասին։

4. Աստված ի՞նչ պատվիրեց Նոյին կենդանիների հետ կապված։

5. Այն բանից հետո, երբ Աստված փակեց տապանի դուռը, Նոյն ու իր ընտանիքի անդամները ի՞նչ պետք է անեին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 6։9–22 համարները։

ա) Ինչի՞ շնորհիվ Նոյը դարձավ Աստծու հայտնի երկրպագուներից մեկը (Ծննդ. 6։9, 22

բ) Եհովան ինչպե՞ս է վերաբերվում բռնությանը, ու սա ինչպե՞ս պետք է ազդի մեզ վրա ժամանցի ձևեր ընտրելու հարցում (Ծննդ. 6։11, 12; Սաղ. 11։5, ԱԱ

գ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նոյին, երբ Եհովայի կազմակերպության միջոցով առաջնորդություն ենք ստանում (Ծննդ. 6։22; Ա Յովհ. 5։3

2. Կարդա՛ Ծննդոց 7։1–9 համարները։

Այն փաստը, որ Եհովան արդար համարեց անկատար մարդ Նոյին, ինչպե՞ս է քաջալերում մեզ այսօր (Ծննդ. 7։1; Առակ. 10։16; Ես. 26։7

Պատմություն 10

Աշխարհակործան Ջրհեղեղը

1. Անձրևը սկսվելուց հետո ինչո՞ւ ոչ ոք չէր կարող մտնել տապանը։

2. Քանի՞ օր ու գիշեր Եհովան անձրև բերեց, և ջրերը որքա՞ն բարձրացան։

3. Ի՞նչ պատահեց տապանին, երբ ջրերը սկսեցին ծածկել երկիրը։

4. Հսկաները վերապրեցի՞ն Ջրհեղեղից, և ի՞նչ տեղի ունեցավ նրանց հայրերի հետ։

5. Ի՞նչ պատահեց տապանին հինգ ամիս անց։

6. Ինչո՞ւ Նոյը տապանից մի ագռավ բաց թողեց։

7. Նոյն ինչպե՞ս իմացավ, որ երկրի ջրերը նվազել են։

8. Աստված ի՞նչ ասաց Նոյին այն բանից հետո, երբ նա ու իր ընտանիքի անդամները ավելի քան մեկ տարի մնացին տապանում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 7։10–24 համարները։

ա) Երկրի վրայից կյանքը ի՞նչ չափով վերացավ (Ծննդ. 7։23

բ) Որքա՞ն ժամանակ պահանջվեց, որ Ջրհեղեղի ջրերը նվազեին (Ծննդ. 7։24

2. Կարդա՛ Ծննդոց 8։1–17 համարները։

Ծննդոց 8։17 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ երկրի առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը չի փոխվել (Ծննդ. 1։22

3. Կարդա՛ Ա Պետրոս 3։19, 20 համարները։

ա) Ըմբոստ հրեշտակները ի՞նչ դատաստանի արժանացան, երբ վերադարձան երկինք (Յուդա 6

բ) Նոյի ու նրա ընտանիքի պատմությունը ինչպե՞ս է ամրապնդում մեր վստահությունն այն բանում, որ Եհովան զորություն ունի իր ժողովրդին ազատելու (Բ Պետ. 2։9

Պատմություն 11

Առաջին ծիածանը

1. Ինչպես պատկերված է նկարում, տապանից դուրս գալուց հետո Նոյը նախևառաջ ի՞նչ արեց։

2. Ջրհեղեղից հետո Աստված ի՞նչ պատվիրեց Նոյին ու նրա ընտանիքին։

3. Աստված ի՞նչ խոստացավ։

4. Երբ ծիածան տեսնենք, ինչի՞ մասին պետք է հիշենք։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 8։18–22 համարները։

ա) Այսօր մենք ինչպե՞ս կարող ենք ‘անուշ հոտ’ մատուցել Եհովային (Ծննդ. 8։21; Եբր. 13։15, 16

բ) Աստված ինչպե՞ս արտահայտվեց մարդու սրտի վիճակի մասին, հետևաբար ո՞ր հարցում զգուշություն պիտի ցուցաբերենք (Ծննդ. 8։21; Մատթ. 15։18, 19

2. Կարդա՛ Ծննդոց 9։9–17 համարները։

ա) Եհովան ի՞նչ ուխտ կապեց այն ժամանակ երկրի վրա ապրող բոլոր արարածների հետ (Ծննդ. 9։10, 11

բ) Ծիածանի ուխտը որքա՞ն ժամանակ ուժի մեջ կմնա (Ծննդ. 9։16

Պատմություն 12

Մարդիկ բարձր աշտարակ են կառուցում

1. Ո՞վ էր Նեբրովթը, և Աստված ինչպե՞ս էր վերաբերվում նրան։

2. Մարդիկ ինչո՞ւ էին աղյուսներ պատրաստում, ինչպես ցույց է տված նկարում։

3. Ինչո՞ւ Եհովա Աստծուն դուր չեկավ այս շինարարությունը։

4. Աստված ինչպե՞ս դադարեցրեց աշտարակի շինարարությունը։

5. Քաղաքը ինչպե՞ս կոչվեց, և ի՞նչ էր նշանակում այդ անունը։

6. Ի՞նչ տեղի ունեցավ մարդկանց հետ այն բանից հետո, երբ Աստված խառնեց նրանց լեզուները։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 10։1, 8–10 համարները։

Ի՞նչ հատկություններ դրսևորեց Նեբրովթը, և դա ինչի՞ մասին է մեզ նախազգուշացում (Առակ. 3։31

2. Կարդա՛ Ծննդոց 11։1–9 համարները։

Ի՞նչ մղումներից դրդված էին մարդիկ աշտարակը կառուցում, և ինչո՞ւ էր այդ ծրագիրը դատապարտված ձախողման (Ծննդ. 11։4; Առակ. 16։18; Յովհ. 5։44

Պատմություն 13

Աբրահամը՝ Աստծու բարեկամ

1. Ինչպիսի՞ մարդիկ էին ապրում Ուր քաղաքում։

2. Ո՞վ է նկարում պատկերված մարդը, ե՞րբ է նա ծնվել ու որտե՞ղ է ապրել։

3. Աստված Աբրահամին ի՞նչ պատվիրեց։

4. Ինչո՞ւ Աբրահամը Աստծու բարեկամ կոչվեց։

5. Երբ Աբրահամը հեռանում էր Ուր քաղաքից, ովքե՞ր միացան նրան։

6. Աստված ի՞նչ ասաց Աբրահամին, երբ նա հասավ Քանանի երկիր։

7. Երբ Աբրահամը 99 տարեկան էր, Աստված ի՞նչ խոստացավ նրան։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 11։27–32 համարները։

ա) Ի՞նչ կապ կար Աբրահամի ու Ղովտի միջև (Ծննդ. 11։27

բ) Թեև համարվում է, որ Թարան տեղափոխեց իր ընտանիքին Քանան, որտեղի՞ց գիտենք, որ իրականում Աբրահամն էր նախաձեռնել այդ տեղափոխությունը, և ինչո՞ւ նա արեց դա (Ծննդ. 11։31; Գործք 7։2–4

2. Կարդա՛ Ծննդոց 12։1–7 համարները։

Աբրահամի՝ Քանանի երկիր հասնելուց հետո Եհովան աբրահամական ուխտը որքա՞ն ընդարձակեց (Ծննդ. 12։7

3. Կարդա՛ Ծննդոց 17։1–8, 15–17 համարները։

ա) Աբրամի անվան մեջ ի՞նչ փոփոխություն կատարվեց, երբ նա 99 տարեկան էր, և ինչո՞ւ (Ծննդ. 17։5

բ) Աստված Սառային ի՞նչ ապագա օրհնություններ խոստացավ (Ծննդ. 17։15, 16

4. Կարդա՛ Ծննդոց 18։9–19 համարները։

ա) Ըստ Ծննդոց 18։19 համարի՝ հայրերի առջև ի՞նչ պատասխանատվություն է դրված (Բ Օրին. 6։6, 7; Եփես. 6։4

բ) Սառայի հետ պատահած ո՞ր դեպքն է ցույց տալիս, որ մենք ոչինչ չենք կարող թաքցնել Եհովայից (Ծննդ. 18։12, 15; Սաղ. 44։21

Պատմություն 14

Աստված փորձում է Աբրահամի հավատը

1. Աստված ի՞նչ խոստացավ Աբրահամին ու ինչպե՞ս պահեց իր խոստումը։

2. Աստված ինչպե՞ս փորձեց Աբրահամի հավատը, ինչպես ցույց է տրված նկարում։

3. Ինչպե՞ս վարվեց Աբրահամը, թեև մինչև վերջ չէր հասկանում, թե ինչու է Աստված այդպիսի բան պատվիրում։

4. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Աբրահամը հանեց դանակը, որ սպանի իր որդուն։

5. Որքա՞ն ամուր էր Աբրահամի հավատը Աստծու հանդեպ։

6. Աստված ի՞նչ տվեց Աբրահամին, որ նա զոհաբերի, և ինչպե՞ս։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 21։1–7 համարները։

Ինչո՞ւ Աբրահամը իր որդու ծննդյան ութերորդ օրը թլփատեց նրան (Ծննդ. 17։10–12; 21։4

2. Կարդա՛ Ծննդոց 22։1–18 համարները։

Իսահակը ինչպե՞ս հնազանդվեց իր հորը՝ Աբրահամին, և դա ավելի մեծ նշանակություն ունեցող, ապագա ի՞նչ բանի նախօրինակն էր (Ծննդ. 22։7–9; Ա Կորնթ. 5։7; Փիլիպ. 2։8, 9

Պատմություն 15

Ղովտի կինը ետ նայեց

1. Ինչո՞ւ Աբրահամն ու Ղովտը բաժանվեցին։

2. Ինչո՞ւ Ղովտը նախընտրեց ապրել Սոդոմում։

3. Սոդոմում բնակվող մարդիկ ինչպիսի՞ն էին։

4. Երկու հրեշտակներ ինչի՞ մասին նախազգուշացրին Ղովտին։

5. Ինչո՞ւ Ղովտի կինը աղե արձան դարձավ։

6. Ի՞նչ դաս կարող ենք սովորել Ղովտի կնոջ հետ պատահած դեպքից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 13։5–13 համարները։

Տարաձայնությունները լուծելու առնչությամբ ի՞նչ դաս կարող ենք սովորել Աբրահամից (Ծննդ. 13։8, 9; Հռովմ. 12։10; Փիլիպ. 2։3, 4

2. Կարդա՛ Ծննդոց 18։20–33 համարները։

Եհովայի վերաբերմունքը Աբրահամի հանդեպ ինչպե՞ս է մեզ վստահեցնում, որ Եհովան ու Հիսուսը արդարությամբ են դատելու (Ծննդ. 18։25, 26; Մատթ. 25։31–33

3. Կարդա՛ Ծննդոց 19։1–29 համարները։

ա) Աստվածաշնչյան այս արձանագրությունը ինչպե՞ս է ցույց տալիս Աստծու տեսակետը համասեռամոլության մասին (Ծննդ. 19։5, 13; Ղեւտ. 20։13

բ) Ի՞նչ տարբերություն ենք տեսնում Աստծու առաջնորդության հանդեպ Ղովտի արձագանքի և Աբրահամի արձագանքի միջև և ի՞նչ կարող ենք սովորել դրանից (Ծննդ. 19։15, 16, 19, 20; 22։3

4. Կարդա՛ Ղուկաս 17։28–32 համարները։

Ինչպիսի՞ն էր Ղովտի կնոջ սրտի տրամադրվածությունը նյութական բաների հանդեպ, և դա ինչի՞ մասին է նախազգուշացնում մեզ (Ղուկ. 12։15; 17։31, 32; Մատթ. 6։19–21, 25

5. Կարդա՛ Բ Պետրոս 2։6–8 համարները։

Ղովտի նման՝ մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեզ շրջապատող անաստված աշխարհին (Եզեկ. 9։4; Ա Յովհ. 2։15–17

Պատմություն 16

Իսահակին հաջողվում է լավ կին գտնել

1. Ովքե՞ր են նկարում պատկերված տղամարդն ու կինը։

2. Աբրահամն ի՞նչ արեց, որ իր որդու համար կին գտներ, և ինչո՞ւ։

3. Ինչպիսի՞ պատասխան տրվեց Աբրահամի ծառայի աղոթքին։

4. Ռեբեկան ի՞նչ պատասխանեց, երբ իրեն հարցրին, թե արդյոք ուզում է ամուսնանալ Իսահակի հետ։

5. Ինչպե՞ս եղավ, որ Իսահակը վերագտավ իր ուրախությունը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 24։1–67 համարները։

ա) Ռեբեկան ի՞նչ հրաշալի հատկություններ ցուցաբերեց, երբ ջրհորի մոտ հանդիպեց Աբրահամի ծառային (Ծննդ. 24։17–20; Առակ. 31։17, 31

բ) Այն, որ Աբրահամը քայլեր ձեռնարկեց Իսահակին կին գտնելու համար, ի՞նչ հոյակապ օրինակ է քրիստոնյաների համար այսօր (Ծննդ. 24։37, 38; Ա Կորնթ. 7։39; Բ Կորնթ. 6։14

գ) Ինչո՞ւ պետք է ժամանակ հատկացնենք խորհելուն, ինչպես որ Իսահակն էր անում (Ծննդ. 24։63; Սաղ. 77։12, ԱԱ; Փիլիպ. 4։8

Պատմություն 17

Իրարից տարբեր երկվորյակներ

1. Ովքե՞ր էին Եսավն ու Հակոբը և ինչո՞վ էին իրարից տարբերվում։

2. Քանի՞ տարեկան էին Եսավն ու Հակոբը, երբ մահացավ նրանց պապը՝ Աբրահամը։

3. Եսավի ո՞ր արարքը մեծ տխրություն պատճառեց իր ծնողներին։

4. Ինչո՞ւ Եսավը խիստ բարկացավ իր եղբոր՝ Հակոբի վրա։

5. Իսահակն ի՞նչ պատվիրեց իր որդի Հակոբին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 25։5–11, 20–34 համարները։

ա) Եհովան ի՞նչ մարգարեություն տվեց Ռեբեկայի երկու որդիների մասին (Ծննդ. 25։23

բ) Ինչպե՞ս էին տարբերվում Հակոբի ու Եսավի տեսակետները անդրանիկության իրավունքի վերաբերյալ։

2. Կարդա՛ Ծննդոց 26։34, 35; 27։1–46; 28։1–5 համարները։

ա) Ինչի՞ց էր երևում, որ Եսավը գնահատանք չուներ հոգևոր բաների հանդեպ (Ծննդ. 26։34, 35; 27։46

բ) Որպեսզի Հակոբը ստանար Աստծու օրհնությունները, Իսահակը ի՞նչ պատվիրեց նրան (Ծննդ. 28։1–4

3. Կարդա՛ Եբրայեցիս 12։16, 17 համարները։

Եսավի արարքը ինչպե՞ս է ցույց տալիս, թե ինչ կպատահի այն մարդկանց, ովքեր անարգում են սուրբ բաները։

Պատմություն 18

Հակոբը գնում է Խառան

1. Ո՞վ է նկարում պատկերված երիտասարդ կինը, և Հակոբը ի՞նչ արեց նրա համար։

2. Հակոբը ի՞նչ է պատրաստ անել Ռաքելի հետ ամուսնանալու համար։

3. Լաբանը ինչպե՞ս վարվեց, երբ եկավ Հակոբի ու Ռաքելի ամուսնության ժամանակը։

4. Ռաքելի հետ ամուսնանալու համար Հակոբը համաձայնվեց ի՞նչ անել։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 29։1–30 համարները։

ա) Նույնիսկ երբ Լաբանը խաբեց նրան, Հակոբը ինչպե՞ս ցույց տվեց, որ ազնիվ է, և ի՞նչ դաս ենք քաղում դրանից (Ծննդ. 25։27; 29։26–28; Մատթ. 5։37

բ) Հակոբի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, որ սերը և սիրահարվածությունը տարբեր բաներ են (Ծննդ. 29։18, 20, 30; Երգ. 8։6)։

գ) Որո՞նք են այն չորս կանայք, որ դարձան Հակոբի ընտանիքի անդամները և հետագայում զավակներ ունեցան նրա համար (Ծննդ. 29։23, 24, 28, 29

Պատմություն 19

Հակոբի բազմանդամ ընտանիքը

1. Ի՞նչ էին Հակոբի առաջին կնոջից՝ Լիայից ծնված վեց որդիների անունները։

2. Ովքե՞ր էին այն երկու որդիները, որոնց Լիայի աղախին Զեղփան ծնեց Հակոբի համար։

3. Ի՞նչ էին այն երկու որդիների անունները, որոնց Ռաքելի աղախին Բաղղան ծնեց Հակոբի համար։

4. Ովքե՞ր էին Ռաքելի երկու որդիները, և ի՞նչ պատահեց, երբ ծնվեց երկրորդ որդին։

5. Ինչպես տեսնում ենք նկարում, Հակոբը քանի՞ որդի ունեցավ, ու նրանցից ի՞նչը առաջ եկավ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 29։32–35; 30։1–26 համարները։

Ինչպես երևում է Հակոբի 12 որդիների օրինակից, հին ժամանակներում եբրայեցի տղա երեխաներին հաճախ ինչպե՞ս էին անուններ տալիս։

2. Կարդա՛ Ծննդոց 35։16–19; 37։35 համարները։

Թեև միայն Դինայի անունն է գրված Աստվածաշնչում, որտեղի՞ց գիտենք, որ Հակոբը ուրիշ աղջիկներ էլ ուներ (Ծննդ. 37։34, 35

Պատմություն 20

Դինային դժբախտություն է պատահում

1. Ինչո՞ւ Աբրահամն ու Իսահակը չէին ցանկանում, որ իրենց երեխաները ամուսնանային Քանանի երկրի բնակիչների հետ։

2. Հակոբը արդյոք հավանություն տալի՞ս էր այն բանին, որ իր դուստրը ընկերություն էր անում քանանացի աղջիկների հետ։

3. Ո՞վ է նկարում պատկերված այս մարդը, որը նայում է Դինային, և ի՞նչ վատ արարք նա գործեց։

4. Դինայի եղբայրները՝ Շմավոնն ու Ղևին, ի՞նչ արեցին, երբ լսեցին պատահածի մասին։

5. Հակոբը հավանություն տվե՞ց Շմավոնի ու Ղևիի արարքին։

6. Այդ ընտանեկան դժբախտությունները ինչի՞ց սկսվեցին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 34։1–31 համարները։

ա) Դինան միայն մե՞կ անգամ է գնացել քանանացի աղջիկների մոտ՝ նրանց հետ շփվելու նպատակով։ Բացատրի՛ր (Ծննդ. 34։1, ՆԱ

բ) Ինչո՞ւ Դինան ևս պատասխանատու էր իր կուսությունը կորցնելու համար (Գաղ. 6։7

գ) Այսօր երիտասարդները ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ լրջորեն են վերաբերվում Դինայի նախազգուշական օրինակին (Առակ. 13։20; Ա Կորնթ. 15։33; Ա Յովհ. 5։19

Պատմություն 21

Հովսեփի եղբայրներն ատում են նրան

1. Հովսեփի եղբայրները ինչո՞ւ էին նախանձում նրան, և նրանք ի՞նչ արեցին։

2. Հովսեփի եղբայրները ի՞նչ են ուզում անել նրան, բայց Ռուբենն ի՞նչ է ասում։

3. Ի՞նչ է պատահում, երբ իսմայելացի վաճառականները անցնում են ճանապարհով։

4. Հովսեփի եղբայրները ի՞նչ են անում, որպեսզի հավատացնեն իրենց հորը, թե Հովսեփը սպանվել է։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 37։1–35 համարները։

ա) Քրիստոնյաները ինչպե՞ս կարող են հետևել Հովսեփի օրինակին՝ ժողովի անդամների սխալ արարքների մասին տեղյակ պահելով երեցներին (Ծննդ. 37։2; Ղեւտ. 5։1; Ա Կորնթ. 1։11

բ) Ի՞նչը մղեց Հովսեփի եղբայրներին դավաճանաբար վերաբերվելու նրա հետ (Ծննդ. 37։11, 18; Առակ. 27։4; Յակ. 3։14–16

գ) Հակոբի ո՞ր արարքն էր բնական, երբ վշտի մեջ էր (Ծննդ. 37։35

Պատմություն 22

Հովսեփին բանտ են նետում

1. Քանի՞ տարեկան է Հովսեփը, երբ նրան տանում են Եգիպտոս, և այնտեղ ի՞նչ է պատահում նրան։

2. Ինչպե՞ս է Հովսեփը բանտում հայտնվում։

3. Բանտում Հովսեփը ի՞նչ պատասխանատվություններ է ստանում։

4. Հովսեփը այնտեղ ի՞նչ է անում փարավոնի մատռվակի և հացագործի համար։

5. Ի՞նչ է տեղի ունենում, երբ մատռվակը ազատվում է բանտից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 39։1–23 համարները։

Թեև Հովսեփի օրերում չկար Աստծու կողմից պոռնկությունը դատապարտող գրավոր օրենք, ի՞նչը մղեց Հովսեփին փախչելու Պետափրեսի կնոջից (Ծննդ. 2։24; 20։3; 39։9

2. Կարդա՛ Ծննդոց 40։1–23 համարները։

ա) Համառոտ նկարագիր մատռվակի երազը և այն, թե Եհովան ի՞նչ մեկնություն տվեց Հովսեփին (Ծննդ. 40։9–13

բ) Հացագործը ի՞նչ երազ տեսավ, ու ի՞նչ էր այն նշանակում (Ծննդ. 40։16–19

գ) Այսօր հավատարիմ և իմաստուն ծառան ինչպե՞ս է դրսևորում նույն վերաբերմունքը, որ դրսևորեց Հովսեփը (Ծննդ. 40։8; Սաղ. 36։9; Յովհ. 17։17; Գործք 17։2, 3

դ) Ծննդոց 40։20 համարն ինչպե՞ս է լուսաբանում այն, թե քրիստոնյաները ինչ տեսակետ պետք է ունենան ծննդյան տարեդարձները տոնելու հարցում (Ժող. 7։1; Մարկ. 6։21–28

Պատմություն 23

Փարավոնի երազները

1. Մի գիշեր ի՞նչ է պատահում փարավոնին։

2. Ինչո՞ւ է մատռվակը վերջապես հիշում Հովսեփին։

3. Ինչպես երևում է նկարից, փարավոնը ի՞նչ երկու երազներ է տեսնում։

4. Հովսեփը ինչպե՞ս է բացատրում այդ երազների նշանակությունը։

5. Ինչպե՞ս է Հովսեփը դառնում փարավոնից հետո իր դիրքով երկրորդ մարդը Եգիպտոսում։

6. Հովսեփի եղբայրները ինչո՞ւ են գալիս Եգիպտոս և ինչո՞ւ չեն ճանաչում նրան։

7. Հովսեփը իր ո՞ր երազն է հիշում, և դա օգնում է նրան ի՞նչ հասկանալ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 41։1–57 համարները։

ա) Հովսեփը ինչպե՞ս մարդկանց ուշադրությունը Եհովայի վրա դարձրեց, և այսօր քրիստոնյաները ինչպե՞ս կարող են ընդօրինակել նրան (Ծննդ. 41։16, 25, 28; Մատթ. 5։16; Ա Պետ. 2։12

բ) Ինչպիսի՞ հակադրություն կա Եգիպտոսում առատության տարիների և դրանց հաջորդող սովի տարիների միջև, նաև Եհովայի ժողովրդի ներկայիս հոգևոր վիճակի և քրիստոնյա աշխարհի հոգևոր վիճակի միջև (Ծննդ. 41։29, 30; Ամովս 8։11, 12

2. Կարդա՛ Ծննդոց 42։1–8; 50։20 համարները։

Արդյոք սխա՞լ է, որ Եհովայի երկրպագուները, որպես հարգանքի նշան, խոնարհվեն որևէ մարդու առաջ, եթե դա տվյալ երկրում սովորություն է (Ծննդ. 42։6

Պատմություն 24

Հովսեփը փորձում է իր եղբայրներին

1. Հովսեփը ինչո՞ւ է մեղադրում իր եղբայրներին լրտեսներ լինելու մեջ։

2. Ինչո՞ւ է Հակոբը իր կրտսեր որդուն՝ Բենիամինին, թույլ տալիս գնալ Եգիպտոս։

3. Հովսեփի արծաթե բաժակն ինչպե՞ս է հայտնվում Բենիամինի պարկում։

4. Հուդան ի՞նչ է առաջարկում անել, որ Բենիամինը ազատ արձակվի։

5. Հովսեփի եղբայրները ինչպե՞ս էին փոխվել։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 42։9–38 համարները։

Հովսեփի խոսքերը, որ գրված են Ծննդոց 42։18–ում, ի՞նչ հրաշալի հիշեցում են նրանց համար, ովքեր ներկայումս պատասխանատվություններ ունեն Եհովայի կազմակերպության մեջ (Նէեմ. 5։15; Բ Կորնթ. 7։1, 2

2. Կարդա՛ Ծննդոց 43։1–34 համարները։

ա) Թեև անդրանիկ որդին Ռուբենն էր, ինչի՞ց է պարզ երևում, որ Հուդան էր խոսում իր եղբայրների անունից (Ծննդ. 43։3, 8, 9; 44։14, 18; Ա Մնաց. 5։2

բ) Հովսեփն ինչպե՞ս բացահայտորեն փորձեց իր եղբայրներին և ինչո՞ւ (Ծննդ. 43։33, 34

3. Կարդա՛ Ծննդոց 44։1–34 համարները։

ա) Որպեսզի եղբայրներից թաքցներ իր ինքնությունը, Հովսեփն ինչպե՞ս ներկայացավ նրանց (Ծննդ. 44։5, 15; Ղեւտ. 19։26

բ) Հովսեփի եղբայրները ինչպե՞ս ցույց տվեցին, որ այլևս չէին նախանձում իրենց եղբորը (Ծննդ. 44։13, 33, 34

Պատմություն 25

Ընտանիքը տեղափոխվում է Եգիպտոս

1. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հովսեփը հայտնում է իր եղբայրներին, թե ով է ինքը։

2. Հովսեփը ի՞նչ է սիրալիր կերպով բացատրում եղբայրներին։

3. Փարավոնն ի՞նչ է ասում, երբ իմանում է Հովսեփի եղբայրների մասին։

4. Եգիպտոս տեղափոխվելիս որքա՞ն մեծ էր Հակոբի ընտանիքը։

5. Հակոբի ընտանիքի անդամները ինչպե՞ս կոչվեցին և ինչո՞ւ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ծննդոց 45։1–28 համարները։

Հովսեփի մասին աստվածաշնչյան պատմությունը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան այնպես կարող է անել, որ իր ծառաներին վնասելու համար ծրագրված պլանները դրական ավարտ ունենան (Ծննդ. 45։5–8; Ես. 8։10; Փիլիպ. 1։12–14

2. Կարդա՛ Ծննդոց 46։1–27 համարները։

Եգիպտոս գնալու ճանապարհին Եհովան ի՞նչ հավաստիացում տվեց Հակոբին (Ծննդ. 46։1–4

Պատմություն 26

Աստծու հավատարիմ ծառա Հոբը

1. Ո՞վ էր Հոբը։

2. Սատանան փորձեց ի՞նչ անել, բայց արդյոք դա հաջողվե՞ց նրան։

3. Եհովան Սատանային թույլ տվեց ի՞նչ անել և ինչո՞ւ։

4. Ինչո՞ւ Հոբի կինն ասաց նրան. «Հայհոյի՛ր Աստծուն և մեռի՛ր» (տե՛ս նկարը)։

5. Ինչպես երկրորդ նկարում ես տեսնում, Եհովան ինչպե՞ս օրհնեց Հոբին և ինչո՞ւ։

6. Եթե մենք էլ Հոբի պես հավատարիմ մնանք Եհովային, ի՞նչ օրհնություններ կստանանք։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յոբ 1։1–22 համարները։

Այսօր քրիստոնյաները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հոբին (Յոբ 1։1; Փիլիպ. 2։15; Բ Պետ. 3։14

2. Կարդա՛ Յոբ 2։1–13 համարները։

Հոբն ու իր կինը ի՞նչ տարբեր ձևերով արձագանքեցին Սատանայի հալածանքներին (Յոբ 2։9, 10; Առակ. 19։3; Միք. 7։7; Մաղ. 3։14

3. Կարդա՛ Յոբ 42։10–17 համարները։

ա) Ի՞նչ նմանություններ կան Հոբի ստացած վարձատրության և այն վարձատրության միջև, որ ստացավ Հիսուսը կյանքում հավատարիմ ընթացք պահելու համար (Յոբ 42։12; Փիլիպ. 2։9–11

բ) Այն, որ Հոբը օրհնություններ ստացավ իր անարատությունը պահելու համար, ինչպե՞ս է քաջալերում մեզ (Յոբ 42։10, 12; Եբր. 6։10; Յակ. 1։2–4, 12; 5։11

Պատմություն 27

Եգիպտոսի չար թագավորը

1. Ո՞վ է մտրակը ձեռքին կանգնած այս մարդը, որ պատկերված է նկարում, և ո՞ւմ է նա հարվածում։

2. Հովսեփի մահից հետո իսրայելացիներին ի՞նչ պատահեց։

3. Ինչո՞ւ եգիպտացիները սկսեցին վախենալ իսրայելացիներից։

4. Փարավոնը ի՞նչ պատվեր տվեց այն կանանց, ովքեր օգնում էին իսրայելացի մայրերին ծննդաբերել։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 1։6–22 համարները։

ա) Եհովան ինչպե՞ս սկսեց իրականացնել Աբրահամին տված իր խոստումը (Ելից 1։7; Ծննդ. 12։2; Գործք 7։17

բ) Եբրայեցի մանկաբարձուհիները ինչպե՞ս հարգանք դրսևորեցին կյանքի սրբության հանդեպ (Ելից 1։17; Ծննդ. 9։6

գ) Մանկաբարձուհիներն ինչպե՞ս վարձատրվեցին Եհովայի հանդեպ իրենց հավատարմության համար (Ելից 1։20, 21; Առակ. 19։17

դ) Սատանան ինչպե՞ս փորձեց խափանել Եհովայի նպատակը, որ կապված էր Աբրահամին խոստացված Սերնդի հետ (Ելից 1։22; Մատթ. 2։16

Պատմություն 28

Թե ինչպես փրկվեց մանուկ Մովսեսը

1. Նկարում պատկերված մանուկն ո՞վ է, և ո՞ւմ մատն է նա բռնել։

2. Մովսեսի մայրն ի՞նչ արեց նրան մահից փրկելու համար։

3. Ո՞վ է նկարում պատկերված փոքրիկ աղջիկը, ու նա ի՞նչ է անում։

4. Երբ փարավոնի աղջիկը գտավ մանկանը, Մարիամը ի՞նչ առաջարկեց։

5. Արքայադուստրը ի՞նչ ասաց Մովսեսի մորը։

Լրացուցիչ հարց

1. Կարդա՛ Ելից 2։1–10 համարները։

Մովսեսի մայրը նրան մանուկ հասակում դաստիարակելու և ուսուցանելու ի՞նչ հնարավորություն ուներ, և սա ի՞նչ օրինակ է ծնողների համար այսօր (Ելից 2։9, 10; Բ Օրին. 6։6–9; Առակ. 22։6; Եփես. 6։4; Բ Տիմոթ. 3։15

Պատմություն 29

Ինչո՞ւ է Մովսեսը փախչում

1. Որտե՞ղ մեծացավ Մովսեսը, բայց նրան ի՞նչ էր հայտնի իր ծնողների մասին։

2. Ի՞նչ արեց Մովսեսը, երբ քառասուն տարեկան էր։

3. Մովսեսն ի՞նչ ասաց մի իսրայելացու, որ կռիվ էր անում, և այդ մարդը ի՞նչ պատասխանեց։

4. Ինչո՞ւ Մովսեսը փախավ Եգիպտոսից։

5. Ո՞ւր փախավ Մովսեսը և ո՞ւմ հանդիպեց այնտեղ։

6. Եգիպտոս փախչելուց հետո 40 տարի Մովսեսը ի՞նչ էր անում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 2։11–25 համարները։

Չնայած որ Մովսեսը տարիներ շարունակ դաստիարակվել էր եգիպտական իմաստությամբ, նա ինչպե՞ս ցույց տվեց իր նվիրվածությունը Եհովայի ու նրա ժողովրդի հանդեպ (Ելից 2։11, 12; Եբր. 11։24

2. Կարդա՛ Գործք 7։22–29 համարները։

Ի՞նչ դաս կարող ենք քաղել այն բանից, որ Մովսեսը փորձեց իր ուժերով ազատել իսրայելացիներին եգիպտացիների գերությունից (Գործք 7։23–25; Ա Պետ. 5։6, 10

Պատմություն 30

Բոցավառվող թուփը

1. Նկարում պատկերված լեռան անունն ի՞նչ է։

2. Նկարագրիր, թե ինչ տարօրինակ բան տեսավ Մովսեսը, երբ ոչխարների հետ սարն էր բարձրացել։

3. Բոցավառվող թփի միջից լսվող ձայնն ի՞նչ ասաց, և ո՞ւմ ձայնն էր դա։

4. Մովսեսն ինչպե՞ս պատասխանեց, երբ Աստված հայտնեց, որ նա պետք է առաջնորդի իր ժողովրդին դուրս գալու Եգիպտոսից։

5. Երբ ժողովուրդը հարցներ, թե ով էր ուղարկել Մովսեսին, Աստված ասաց, որ նա ի՞նչ պատասխանի։

6. Մովսեսն ինչպե՞ս կկարողանար ապացուցել, որ Աստված էր իրեն ուղարկել։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 3։1–22 համարները։

Մովսեսի օրինակը ինչպե՞ս է մեզ վստահեցնում այն բանում, որ նույնիսկ եթե մեզ անկարող ենք զգում աստվածապետական որևէ նշանակում կատարելու, Եհովան թիկունք կկանգնի մեզ (Ելից 3։11, 13; Բ Կորնթ. 3։5, 6

2. Կարդա՛ Ելից 4։1–20 համարները։

ա) Մադիամի երկրում անցկացրած 40 տարիների ընթացքում Մովսեսի մտածելակերպի մեջ ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ, և նրանք, ովքեր ժողովում առանձնաշնորհումների են ձգտում, ի՞նչ դաս կարող են քաղել սրանից (Ելից 2։11, 12; 4։10, 13; Միք. 6։8; Ա Տիմոթ. 3։1, 6, 10

բ) Մովսեսի օրինակը ինչո՞ւմ է մեզ վստահեցնում, նույնիսկ երբ Եհովան իր կազմակերպության միջոցով խրատում է մեզ (Ելից 4։12–14; Սաղ. 103։14; Եբր. 12։4–11

Պատմություն 31

Մովսեսն ու Ահարոնը հանդիպում են փարավոնին

1. Մովսեսի և Ահարոնի կատարած հրաշքները ի՞նչ ազդեցություն թողեցին իսրայելացիների վրա։

2. Մովսեսն ու Ահարոնը ի՞նչ հայտնեցին փարավոնին, իսկ նա ի՞նչ պատասխան տվեց։

3. Ի՞նչ եղավ, երբ Ահարոնը գետնին գցեց իր գավազանը, ինչպես որ պատկերված է նկարում։

4. Եհովան ի՞նչ դաս տվեց փարավոնին, իսկ նա ինչպե՞ս արձագանքեց։

5. Ի՞նչ տեղի ունեցավ տասներորդ պատուհասից հետո։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 4։27–31; 5։1–23 համարները։

Ի՞նչ ի նկատի ուներ փարավոնը, երբ ասաց՝ ‘Եհովային չեմ ճանաչում’ (Ելից 5։2; Ա Թագ. 2։12; Հռովմ. 1։21

2. Կարդա՛ Ելից 6։1–13, 26–30 համարները։

ա) Եհովան ի՞նչ իմաստով իրեն չէր հայտնել Աբրահամին, Իսահակին ու Հակոբին (Ելից 3։13, 14; 6։3; Ծննդ. 12։8

բ) Ի՞նչ զգացումներ են մեզ պատում, երբ իմանում ենք, որ Եհովան շարունակեց գործել Մովսեսի միջոցով, չնայած որ Մովսեսը իրեն որակյալ չէր զգում՝ այդ հանձնարարությունը կատարելու (Ելից 6։12, 30; Ղուկ. 21։13–15

3. Կարդա՛ Ելից 7։1–13 համարները։

ա) Եհովայի դատաստանների մասին խիզախորեն հայտնելով փարավոնին՝ Մովսեսն ու Ահարոնը ի՞նչ օրինակ են թողել Աստծու ժամանակակից ծառաների համար (Ելից 7։2, 3, 6; Գործք 4։29–31

բ) Եհովան ինչպե՞ս ցույց տվեց իր գերակայությունը Եգիպտոսի աստվածների նկատմամբ (Ելից 7։12; Ա Մնաց. 29։12

Պատմություն 32

10 պատուհասները

1. Այստեղ պատկերված նկարներին նայելով՝ նկարագրիր առաջին երեք պատուհասները, որ Եհովան բերեց Եգիպտոսի վրա։

2. Ի՞նչ տարբերություն կար առաջին երեք պատուհասների և մնացած պատուհասների միջև։

3. Որո՞նք էին չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պատուհասները։

4. Նկարագրիր յոթերորդ, ութերորդ և իններորդ պատուհասները։

5. Տասներորդ պատուհասից առաջ Եհովան իսրայելացիներին պատվիրեց ի՞նչ անել։

6. Ո՞րն էր տասներորդ պատուհասը, և ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 7։19–8։23 համարները։

ա) Չնայած Եգիպտոսի մոգերը կարողացան կրկնօրինակել Եհովայի առաջին երկու պատուհասները, երրորդ պատուհասից հետո նրանք ստիպված եղան ի՞նչ ընդունել (Ելից 8։18, 19; Մատթ. 12։24–28

բ) Չորրորդ պատուհասն ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովան իր ժողովրդին պաշտպանելու զորություն ունի, և սա իմանալով՝ Աստծու ժողովուրդն ի՞նչ զգացում կունենա, երբ կանգնի կանխագուշակված ‘մեծ նեղության’ առջև (Ելից 8։22, 23; Յայտն. 7։13, 14; Բ Մնաց. 16։9

2. Կարդա՛ Ելից 8։24; 9։3, 6, 10, 11, 14, 16, 23–25; 10։13–15, 21–23 համարները։

ա) Տասը պատուհասների միջոցով մարդկանց ի՞նչ երկու խմբեր բացահայտվեցին, և այսօր սա ինչպե՞ս է ազդում մարդկանց այդ խմբերի մասին ունեցած մեր տեսակետի վրա (Ելից 8։10, 18, 19; 9։14

բ) Ելից 9։16 համարն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե Եհովան ինչու է թույլ տվել Սատանային գոյություն ունենալ մինչև հիմա (Հռովմ. 9։21, 22

3. Կարդա՛ Ելից 12։21–32 համարները։

Ինչպե՞ս Պասեքը հնարավոր դարձրեց շատերի փրկությունը, և ի՞նչ էր այն նշանակում (Ելից 12։21–23; Յովհ. 1։29; Հռովմ. 5։18, 19, 21; Ա Կորնթ. 5։7

Պատմություն 33

Կարմիր ծովից անցնելը

1. Քանի՞ իսրայելացի դուրս եկավ Եգիպտոսից կանանց և երեխաների հետ միասին, և ուրիշ ովքե՞ր միացան նրանց։

2. Իսրայելացիներին ազատ արձակելուց հետո փարավոնը ի՞նչ մտածեց և ի՞նչ արեց։

3. Եհովան ի՞նչ արեց, որպեսզի եգիպտացիները չկարողանային հարձակվել իր ժողովրդի վրա։

4. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Մովսեսը իր գավազանը մեկնեց դեպի Կարմիր ծովը, և իսրայելացիները ի՞նչ արեցին։

5. Ի՞նչ պատահեց, երբ եգիպտացիները իսրայելացիների ետևից սրընթաց մտան ծովը։

6. Իսրայելացիներն ինչպե՞ս ցույց տվեցին, որ ուրախ են իրենց փրկության համար ու երախտապարտ են Եհովային։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 12։33–36 համարները։

Եհովան ինչպե՞ս հոգ տարավ, որ իր ժողովուրդը վարձատրվի այն բոլոր տարիների համար, որ անցկացրել էր՝ եգիպտացիներին որպես գերի ծառայելով (Ելից 3։21, 22; 12։35, 36

2. Կարդա՛ Ելից 14։1–31 համարները։

Մովսեսի խոսքերը, որ արձանագրված են Ելից 14։13, 14–ում, ի՞նչ ազդեցություն են թողնում այսօր Եհովայի ծառաների վրա, մինչ մոտենում է Արմագեդոն պատերազմը (Բ Մնաց. 20։17; Սաղ. 91։8

3. Կարդա՛ Ելից 15։1–8, 20, 21 համարները։

ա) Եհովայի ծառաներն ինչո՞ւ պետք է փառաբանության երգեր երգեն Եհովային (Ելից 15։1, 2; Սաղ. 105։2, 3; Յայտն. 15։3, 4

բ) Մարիամը և մյուս կանայք Կարմիր ծովի մոտ Եհովային փառաբանելու մեջ ի՞նչ օրինակ են թողել քրիստոնյա կանանց համար (Ելից 15։20, 21; Սաղ. 68։11, ՆԱ

Պատմություն 34

Նոր տեսակի կերակուր

1. Նկարում պատկերված մարդիկ գետնից ի՞նչ են հավաքում, և ինչպե՞ս է այն կոչվում։

2. Մովսեսը մանանան հավաքելու հետ կապված ի՞նչ հրահանգ է տալիս ժողովրդին։

3. Եհովան ասում է, որ ժողովուրդն ի՞նչ անի վեցերորդ օրը, և ինչո՞ւ։

4. Եհովան ի՞նչ հրաշք է անում, երբ իսրայելացիները մանանա են պահում յոթերորդ օրվա համար։

5. Եհովան որքա՞ն ժամանակ է մանանայով կերակրում իր ժողովրդին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 16։1–36; Թուոց 11։7–9 համարները։

ա) Ելից 16։8 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ պետք է հարգենք քրիստոնեական ժողովում աստվածապետական նշանակումներ ունեցողներին (Եբր. 13։17

բ) Անապատում իսրայելացիներին ամեն օր ինչպե՞ս էր հիշեցվում, որ իրենց կյանքը կախված է Եհովայից (Ելից 16։14–16, 35; Բ Օրին. 8։2, 3

գ) Հիսուսը մանանային այլաբանական ի՞նչ իմաստ վերագրեց, և մենք ինչպե՞ս ենք օգուտներ քաղում այդ ‘երկնային հացից’ (Յովհ. 6։31–35, 40

2. Կարդա՛ Յեսու 5։10–12 համարները։

Քանի՞ տարի իսրայելացիները մանանայով սնվեցին, դա ի՞նչ փորձություն էր նրանց համար, և ի՞նչ կարող ենք մենք սովորել այս պատմությունից (Ելից 16։35; Թուոց 11։4–6; Ա Կորնթ. 10։10, 11

Պատմություն 35

Եհովան տալիս է իր օրենքները

1. Եգիպտոսից հեռանալուց մոտ երկու ամիս հետո իսրայելացիները որտե՞ղ են իջևանում։

2. Եհովան իր ո՞ր ցանկության մասին է հայտնում իսրայելացիներին, իսկ նրանք ի՞նչ են պատասխանում։

3. Եհովան ինչո՞ւ է երկու տափակ քարեր տալիս Մովսեսին։

4. Բացի Տասը պատվիրաններից, Եհովան ուրիշ ի՞նչ օրենքներ տվեց իսրայելացիներին։

5. Ըստ Հիսուսի խոսքերի՝ որո՞նք են երկու մեծագույն օրենքները։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 19։1–25; 20։1–21; 24։12–18; 31։18 համարները։

Ելից 19։8–ում արձանագրված խոսքերն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ, թե ինչ է քրիստոնեական նվիրումը (Մատթ. 16։24; Ա Պետ. 4։1–3

2. Կարդա՛ Բ Օրինաց 6։4–6; Ղեւտացոց 19։18; Մատթէոս 22։36–40 համարները։

Քրիստոնյաներն ինչպե՞ս են ցույց տալիս իրենց սերն Աստծու և մերձավորի հանդեպ (Մարկ. 6։34; Գործք 4։20; Հռովմ. 15։2

Պատմություն 36

Ոսկե հորթը

1. Նկարում պատկերված մարդիկ ի՞նչ են անում և ինչո՞ւ։

2. Եհովան ինչո՞ւ է բարկանում, և Մովսեսն ի՞նչ է անում՝ տեսնելով մարդկանց գործած չարությունը։

3. Մովսեսը որոշ մարդկանց ի՞նչ է պատվիրում։

4. Ի՞նչ դաս ենք քաղում այս պատմությունից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 32։1–35 համարները։

ա) Ինչպե՞ս է այս պատմությունը ցույց տալիս Եհովայի վերաբերմունքը կեղծ կրոնը ճշմարիտ երկրպագությանը միախառնելու նկատմամբ (Ելից 32։4–6, 10; Ա Կորնթ. 10։7, 11

բ) Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է զգուշություն ցուցաբերեն ժամանցի այնպիսի ձևեր ընտրելիս, ինչպիսիք են, օրինակ, երգն ու պարը (Ելից 32։18, 19; Եփես. 5։15, 16; Ա Յովհ. 2։15–17

գ) Ղևիի ցեղը ի՞նչ հրաշալի օրինակ է թողել արդարությանը թիկունք կանգնելու հարցում (Ելից 32։25–28; Սաղ. 18։25, ՆԱ

Պատմություն 37

Պաշտամունքի վրանը

1. Ինչպե՞ս է կոչվում նկարում պատկերված շինությունը, և այն ինչի՞ համար է նախատեսված։

2. Եհովան ինչո՞ւ պատվիրեց Մովսեսին այդ վրանն այնպես կառուցել, որ քանդելիս այն հեշտությամբ մասերի բաժանվեր։

3. Ի՞նչ արկղ է դրված խորանի վերջնամասի փոքրիկ սենյակում, և ի՞նչ կա այդ արկղի մեջ։

4. Եհովան ո՞ւմ է ընտրում որպես քահանայապետ, և քահանայապետը ի՞նչ գործ է անում։

5. Ի՞նչ երեք իրեր են դրված վրանի ավելի մեծ սենյակում։

6. Խորանի բակում ի՞նչ երկու իրեր կան, և դրանք ի՞նչ նպատակով են օգտագործվում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ելից 25։8–40; 26։1–37; 27։1–8; 28։1 համարները։

«Վկայութեան տապանակի վերայ եղած երկու» քերովբեները ի՞նչ էին ցույց տալիս (Ելից 25։20, 22; Թուոց 7։89; Դ Թագ 19։15

2. Կարդա՛ Ելից 30։1–10, 17–21; 34։1, 2; Եբրայեցիս. 9։1–5 համարները։

ա) Ինչո՞ւ Եհովան ցույց տվեց, որ խորանում ծառայող քահանաները պետք է ֆիզիկապես մաքուր լինեն, և դա ինչպե՞ս է վերաբերում մեզ այսօր (Ելից 30։18–21; 40։30, 31; Եբր. 10։22

բ) Պողոս առաքյալն ինչպե՞ս է ցույց տալիս, որ խորանը և Օրենքի ուխտը արդեն կորցրել էին իրենց ուժը այն ժամանակ, երբ նա գրում էր եբրայեցի քրիստոնյաներին ուղղված իր նամակը (Եբր. 9։1, 9; 10։1

Պատմություն 38

12 հետախույզները

1. Ի՞նչ ես նկատում՝ նայելով նկարում պատկերված խաղողի ողկույզին, և որտեղի՞ց է բերվել այդ ամենը։

2. Մովսեսը ինչո՞ւ 12 հետախույզներ ուղարկեց Քանանի երկիր։

3. Տասը հետախույզները ի՞նչ են պատմում, երբ վերադառնում են Մովսեսի մոտ։

4. Երկու հետախույզներ ինչպե՞ս են ցույց տալիս, որ ապավինում են Եհովային, և ի՞նչ են նրանց անունները։

5. Ինչո՞ւ է Եհովան բարկանում և ի՞նչ է ասում Մովսեսին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Թուոց 13։3–33 համարները։

ա) Ովքե՞ր ընտրվեցին որպես հետախույզներ, ու ի՞նչ հրաշալի հնարավորություն ունեին նրանք (Թուոց 13։3, 4, 19–21

բ) Ինչո՞ւ էր Հեսուի և Քաղեբի մտածելակերպը տարբերվում մյուս հետախույզների մտածելակերպից, և սա մեզ ի՞նչ է սովորեցնում (Թուոց 13։29–31; Մատթ. 17։20; Բ Կորնթ. 5։7

2. Կարդա՛ Թուոց 14։1–38 համարները։

ա) Մենք ի՞նչ նախազգուշացման պետք է ականջ դնենք երկրի վրա Եհովայի կողմից նշանակված ներկայացուցիչների դեմ տրտնջալու հետ կապված (Թուոց 14։2, 3, 27; Մատթ. 25։40, 45; Ա Կորնթ. 10։10

բ) Թուոց 14։24 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան հետաքրքրություն է ցույց տալիս իր ամեն մի ծառայի հանդեպ անհատապես (Գ Թագ. 19։18; Առակ. 15։3

Պատմություն 39

Ահարոնի գավազանը ծաղկում է

1. Ովքե՞ր են ըմբոստանում Մովսեսի և Ահարոնի իշխանության դեմ, ու նրանք ի՞նչ են ասում Մովսեսին։

2. Մովսեսը ի՞նչ է պատվիրում Կորխին ու իր 250 կողմնակիցներին, որ անեն։

3. Մովսեսն ի՞նչ է ասում ժողովրդին, և ի՞նչ է տեղի ունենում, երբ նա ավարտում է իր խոսքը։

4. Ի՞նչ է պատահում Կորխին ու նրա 250 կողմնակիցներին։

5. Եղիազարը՝ Ահարոնի որդին, ի՞նչ է անում մեռած մարդկանց խնկամանները և ինչո՞ւ։

6. Եհովան ինչո՞ւ է այնպես անում, որ Ահարոնի գավազանը ծաղկի (տե՛ս նկարը)։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Թուոց 16։1–49 համարները։

ա) Ի՞նչ արեցին Կորխը և իր կողմնակիցները, և այդ արարքը ինչո՞ւ էր ըմբոստություն Եհովայի դեմ (Թուոց 16։9, 10, 18; Ղեւտ. 10։1, 2; Առակ. 11։2

բ) Կորխը ու «ժողովքի [250] խորհրդական գլխաւորները» թույլ էին տվել, որ ի՞նչ սխալ մտածելակերպ զարգանա իրենց մեջ (Թուոց 16։1–3; Առակ. 15։33; Ես. 49։7

2. Կարդա՛ Թուոց 17։1–11; 26։10; Եբրայեցիս 9։4 համարները։

ա) Ի՞նչ էր նշանակում այն, որ Ահարոնի գավազանի ծաղկեց, և ինչո՞ւ Եհովան հրամայեց, որ այն պահվի տապանակի մեջ (Թուոց 17։5, 8, 10

բ) Ի՞նչ կարևոր դաս կարող ենք քաղել այն բանից, որ Ահարոնի գավազանի վրա նշան հայտնվեց (Թուոց 17։10; Գործք 20։28; Փիլիպ. 2։14; Եբր. 13։17

Պատմություն 40

Մովսեսը հարվածում է ապառաժին

1. Եհովան ինչպե՞ս էր հոգ տանում իսրայելացիներին, մինչ նրանք գտնվում էին անապատում։

2. Ինչո՞ւ իսրայելացիները սկսեցին տրտնջալ այն ժամանակ, երբ իրենց վրանները տարածել էին Կադեսի մոտ։

3. Եհովան ինչպե՞ս ջուր տվեց ժողովրդին ու կենդանիներին։

4. Ո՞վ է նկարում պատկերված այս մարդը, որը մատով ինքն իրեն է ցույց տալիս, և ինչո՞ւ է նա այդպես անում։

5. Ինչո՞ւ է Եհովան բարկանում Մովսեսի ու Ահարոնի վրա, ու նրանք ինչպե՞ս են պատժվում։

6. Ի՞նչ է տեղի ունենում Հովր լեռան մոտ, և ո՞վ է դառնում Իսրայելի քահանայապետը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Թուոց 20։1–13, 22–29; Բ Օրինաց 29։5 համարները։

ա) Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Եհովան ինչպես էր հոգ տանում իսրայելացիներին, երբ նրանք գտնվում էին անապատում (Բ Օրին. 29։5; Մատթ. 6։31; Եբր. 13։5; Յակ. 1։17

բ) Եհովան ինչպե՞ս վերաբերվեց Մովսեսի ու Ահարոնի այն արարքին, որ նրանք չփառավորեցին Աստծուն Իսրայել ազգի առաջ (Թուոց 20։12; Ա Կորնթ. 10։12; Յայտն. 4։11

գ) Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Մովսեսն ինչպես արձագանքեց Եհովայից ստացած խրատին (Թուոց 12։3; 20։12, 27, 28; Բ Օրին. 32։4; Եբր. 12։7–11

Պատմություն 41

Պղնձե օձը

1. Ինչպես պատկերված է նկարում, ի՞նչ է փաթաթված սյանը, և Եհովան ինչո՞ւ Մովսեսին այդպիսի բան պատվիրեց։

2. Ժողովուրդը ինչպե՞ս երախտամոռ գտնվեց Աստծու արած բոլոր բաների համար։

3. Այն բանից հետո, երբ Եհովան թունավոր օձեր է ուղարկում ժողովրդի վրա, իսրայելացիները Մովսեսին ի՞նչ են խնդրում։

4. Ինչո՞ւ է Եհովան պատվիրում Մովսեսին պղնձե օձ պատրաստել։

5. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս պատմությունից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Թուոց 21։4–9 համարները։

ա) Ի՞նչ նախազգուշացում է մեզ համար այն, որ իսրայելացիները տրտնջում էին այն ամենի համար, որ Եհովան տվել էր իրենց (Թուոց 21։5, 6; Հռովմ. 2։4

բ) Հետագայում Իսրայել ազգն ինչպե՞ս օգտագործեց պղնձե օձը, և Եզեկիա թագավորն ի՞նչ քայլ ձեռնարկեց (Թուոց 21։9; Դ Թագ. 18։1–4

2. Կարդա՛ Յովհաննէս 3։14, 15 համարները։

Պղնձե օձը սյանը փաթաթելը ինչպե՞ս է ներկայացնում Հիսուս Քրիստոսի ցից հանվելը (Գաղ. 3։13; Ա Պետ. 2։24

Պատմություն 42

Խոսող էշը

1. Ո՞վ է Բաղակը, և նա ինչո՞ւ է կանչել տալիս Բաղաամին։

2. Բաղաամի էշը ինչո՞ւ է պառկել ճանապարհին։

3. Էշը ի՞նչ է ասում Բաղաամին։

4. Մի հրեշտակ ի՞նչ է ասում Բաղաամին։

5. Ի՞նչ է պատահում, երբ Բաղաամը փորձում է անիծել Իսրայելին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Թուոց 21։21–35 համարները։

Ինչո՞ւ իսրայելացիները հաղթեցին ամորհացիների Սեհոն թագավորին և Բասանի Ովգ թագավորին (Թուոց 21։21, 23, 33, 34

2. Կարդա՛ Թուոց 22։1–40 համարները։

Ի՞նչն էր դրդում Բաղաամին անիծելու Իսրայելին, և ի՞նչ դասեր կարող ենք քաղել դրանից (Թուոց 22։16, 17; Առակ. 6։16, 18; Բ Պետ. 2։15; Յուդա 11

3. Կարդա՛ Թուոց 23։1–30 համարները։

Թեև Բաղաամը այնպես էր խոսում, կարծես Եհովայի երկրպագու լիներ, նրա կատարած գործերն ինչպե՞ս հակառակը ցույց տվեցին (Թուոց 23։3, 11–14; Ա Թագ. 15։22

4. Կարդա՛ Թուոց 24։1–25 համարները։

Աստվածաշնչյան այս դրվագն ինչպե՞ս է զորացնում մեր հավատը Եհովայի նպատակի կատարման առնչությամբ (Թուոց 24։10; Ես. 54։17

Պատմություն 43

Հեսուն դառնում է առաջնորդ

1. Ովքե՞ր են նկարում պատկերված երկու մարդիկ, որ կանգնած են Մովսեսի կողքին։

2. Եհովան ի՞նչ է ասում Հեսուին։

3. Մովսեսն ինչո՞ւ է բարձրանում Նաբավ լեռան գագաթը, ու Եհովան նրան ի՞նչ է ասում։

4. Մովսեսը քանի՞ տարեկան էր, երբ մահացավ։

5. Ժողովուրդն ինչո՞ւ է վշտանում, բայց նրանք ուրախանալու ի՞նչ պատճառ ունեն։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Թուոց 27։12–23 համարները։

Հեսուն ի՞նչ կարևոր հանձնարարություն է ստանում Եհովայից, և ինչպե՞ս է Եհովան հոգատարություն դրսևորում իր ժողովրդի հանդեպ այսօր (Թուոց 27։15–19; Գործք 20։28; Եբր. 13։7

2. Կարդա՛ Բ Օրինաց 3։23–29 համարները։

Եհովան ինչո՞ւ թույլ չտվեց Մովսեսին ու Ահարոնին մտնել Ավետյաց երկիր, և ի՞նչ դաս կարող ենք սովորել դրանից (Բ Օրին. 3։25–27; Թուոց 20։12, 13

3. Կարդա՛ Բ Օրինաց 31։1–8, 14–23 համարները։

Իսրայելին ուղղված Մովսեսի հրաժեշտի խոսքերն ինչպե՞ս են ցույց տալիս, որ նա խոնարհաբար ընդունել էր Եհովայի տված խրատը (Բ Օրին. 31։6–8, 23

4. Կարդա՛ Բ Օրինաց 32։45–52 համարները։

Աստծու Խոսքը ի՞նչ ազդեցություն պետք է թողնի մեր կյանքի վրա (Բ Օրին. 32։47; Ղեւտ. 18։5; Եբր. 4։12

5. Կարդա՛ Բ Օրինաց 34։1–12 համարները։

Թեպետ Մովսեսը իրականում երբեք չէր տեսել Եհովային, Բ Օրինաց 34։10 համարն ի՞նչ է հայտնում Եհովայի հետ նրա ունեցած փոխհարաբերությունների մասին (Ելից 33։11, 20; Թուոց 12։8

Պատմություն 44

Ռախաբը թաքցնում է հետախույզներին

1. Որտե՞ղ է ապրում Ռախաբը։

2. Ովքե՞ր են նկարում պատկերված երկու տղամարդիկ, ու ինչո՞ւ են նրանք եկել Երիքով։

3. Երիքովի թագավորը ի՞նչ է հրամայում Ռախաբին, իսկ նա ի՞նչ է պատասխանում։

4. Ռախաբը ինչպե՞ս է օգնում այս երկու տղամարդկանց ու ի՞նչ է խնդրում նրանց։

5. Երկու հետախույզները ի՞նչ են խոստանում Ռախաբին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յեսու 2։1–24 համարները։

Եհովայի խոստումը, որն արձանագրված է Ելից 23։28–ում, ինչպե՞ս իրականացավ, երբ իսրայելացիները հարձակվեցին Երիքովի վրա (Յեսու 2։9–11

2. Կարդա՛ Եբրայեցիս 11։31 համարը։

Ռախաբի օրինակն ինչպե՞ս է շեշտում հավատի կարևորությունը (Հռովմ. 1։17; Եբր. 10։39; Յակ. 2։25

Պատմություն 45

Հորդանան գետն անցնելը

1. Եհովան ի՞նչ հրաշք է գործում, որպեսզի իսրայելացիները կարողանան անցնել Հորդանան գետը։

2. Իսրայելացիները ինչպիսի՞ հավատ պիտի դրսևորեին, որպեսզի կարողանային անցնել Հորդանան գետը։

3. Եհովան ինչո՞ւ է պատվիրում Հեսուին գետի հունից հավաքել 12 մեծ քարեր։

4. Երբ քահանաները Հորդանան գետից դուրս են գալիս, ի՞նչ է տեղի ունենում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յեսու 3։1–17 համարները։

ա) Ինչպես տեսանք այս պատմությունից, ի՞նչ է անհրաժեշտ անել Եհովայի օգնությունն ու օրհնությունը ստանալու համար (Յեսու 3։13, 15; Առակ. 3։5; Յակ. 2։22, 26

բ) Ի՞նչ վիճակում էր Հորդանան գետը, երբ իսրայելացիները նրա միջով անցան դեպի Ավետյաց երկիր, ու դրա շնորհիվ ինչպե՞ս փառավորվեց Եհովայի անունը (Յեսու 3։15; 4։18; Սաղ. 66։5–7

2. Կարդա՛ Յեսու 4։1–18 համարները։

Ի՞նչ նպատակի ծառայեցին այն 12 քարերը, որ վերցվեցին Հորդանանից և դրվեցին Գաղգաղայում (Յեսու 4։4–7

Պատմություն 46

Երիքովի պարիսպները

1. Եհովան ռազմիկներին ու քահանաներին ի՞նչ է հանձնարարում անել վեց օր շարունակ։

2. Յոթերորդ օրը մարդիկ ի՞նչ պետք է անեն։

3. Ինչպես տեսնում ես նկարում, ի՞նչ է պատահում Երիքովի պարիսպներին։

4. Ինչո՞ւ է պատուհանից կարմիր պարան կախված։

5. Հեսուն ռազմիկներին պատվիրում է, որ ի՞նչ անեն քաղաքը ու նրա բնակիչներին, նաև արծաթը, ոսկին, պղինձն ու երկաթը։

6. Երկու հետախույզներ ի՞նչ պատվեր են ստանում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յեսու 6։1–25 համարները։

ա) Ի՞նչ նմանություն կա յոթերորդ օրը Երիքովի շուրջը իսրայելացիների պտտվելու և այս վերջին օրերում Եհովայի վկաների կատարած քարոզչական գործունեության միջև (Յեսու 6։15, 16; Ես. 60։22; Մատթ. 24։14; Ա Կորնթ. 9։16

բ) Յեսու 6։26–ում արձանագրված մարգարեությունը ինչպե՞ս կատարվեց մոտավորապես 500 տարի հետո, և սա ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովայի խոսքի մասին (Յեսու 6։26; Գ Թագ 16։34; Ես. 55։11

Պատմություն 47

Գող՝ Իսրայելում

1. Ո՞վ է նկարում պատկերված այս մարդը, որ թաքցնում է Երիքովից վերցրած թանկարժեք իրերը, և ովքե՞ր են նրան օգնողները։

2. Աքարի ու նրա ընտանիքի կատարածը ինչո՞ւ է այդքան լուրջ մեղք։

3. Եհովան ի՞նչ է ասում, երբ Հեսուն հարցնում է, թե ինչու իսրայելացիները պարտություն կրեցին Գայիի պատերազմում։

4. Ի՞նչ է պատահում Աքարին ու նրա ընտանիքի անդամներին, երբ նրանց բերում են Հեսուի մոտ։

5. Ի՞նչ կարևոր դաս ենք սովորում այն բանից, որ Աքարը պատժվեց։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յեսու 7։1–26 համարները։

ա) Հեսուի աղոթքները ի՞նչ են հայտնում Արարչի հետ ունեցած նրա փոխհարաբերությունների մասին (Յեսու 7։7–9; Սաղ. 119։145; Ա Յովհ. 5։14

բ) Աքարի հետ պատահած դեպքը ի՞նչ է ցույց տալիս, և այն ի՞նչ նախազգուշական օրինակ է մեզ համար (Յեսու 7։11, 14, 15; Առակ. 15։3; Ա Տիմոթ. 5։24; Եբր. 4։13

2. Կարդա՛ Յեսու 8։1–29 համարները։

Ներկայումս քրիստոնեական ժողովի առջև մենք ի՞նչ պատասխանատվություն ունենք (Յեսու 7։13; Ղեւտ. 5։1; Առակ. 28։13

Պատմություն 48

Իմաստուն գաբավոնացիները

1. Գաբավոնի բնակիչները ինչո՞վ են տարբերվում մոտակա քաղաքներում ապրող քանանացիներից։

2. Ինչպես պատկերված է նկարում, գաբավոնացիներն ի՞նչ են անում և ինչո՞ւ։

3. Հեսուն և Իսրայելի առաջնորդները ի՞նչ են խոստանում գաբավոնացիներին, բայց երեք օր անց ի՞նչ է պարզվում։

4. Ի՞նչ է պատահում, երբ մյուս քաղաքների թագավորները լսում են, որ գաբավոնացիները Իսրայելի հետ խաղաղության դաշինք են կնքել։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յեսու 9։1–27 համարները։

ա) Թեև Եհովան պատվիրել էր Իսրայել ազգին ‘այդ երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անել’, նա ի՞նչ հատկություններ դրսևորեց՝ խնայելով գաբավոնացիների կյանքը (Յեսու 9։22, 24; Մատթ. 9։13; Գործք 10։34, 35; Բ Պետ. 3։9

բ) Գաբավոնացիների հետ կապած ուխտին հավատարիմ մնալով՝ Հեսուն ի՞նչ հրաշալի օրինակ է թողել ներկայիս քրիստոնյաների համար (Յեսու 9։18, 19; Մատթ. 5։37; Եփես. 4։25

2. Կարդա՛ Յեսու 10։1–5 համարները։

Այսօր մեծ բազմությունը ինչպե՞ս է ընդօրինակում գաբավոնացիներին և այդպիսով ինչի՞ թիրախ է դառնում (Յեսու 10։4; Զաք. 8։23; Մատթ. 25։35–40; Յայտն. 12։17

Պատմություն 49

Արևը կանգ է առնում

1. Ինչպես տեսնում ես նկարում, Հեսուն ի՞նչ է ասում և ինչո՞ւ։

2. Եհովան ինչպե՞ս է օգնում Հեսուին ու նրա ռազմիկներին։

3. Քանի՞ թշնամի թագավորների է բնաջինջ անում Հեսուն և որքա՞ն ժամանակում։

4. Ինչո՞ւ է Հեսուն բաժանում Քանանի երկիրը։

5. Քանի՞ տարեկանում է մահանում Հեսուն, և դրանից հետո ժողովրդին ի՞նչ է պատահում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յեսու 10։6–15 համարները։

Երբ իմանում ենք, որ Իսրայելի օրերում Եհովան կանգնեցրեց արևն ու լուսինը, դա մեզ ի՞նչ վստահություն է տալիս այսօր (Յեսու 10։8, 10, 12, 13; Սաղ. 18։3; Առակ. 18։10

2. Կարդա՛ Յեսու 12։7–24 համարները։

Իրականում ո՞վ էր Քանանի 31 թագավորներին բնաջինջ անողը, և այդ բանն իմանալը ինչո՞ւ է կարևոր մեզ համար (Յեսու 12։7; 24։11–13; Բ Օրին. 31։8; Ղուկ. 21։9, 25–28

3. Կարդա՛ Յեսու 14։1–5 համարները։

Երկիրը ինչպե՞ս բաժանվեց Իսրայելի ցեղերի միջև, և սա ի՞նչ է ցույց տալիս Դրախտում ժառանգություն ստանալու վերաբերյալ (Յեսու 14։2; Ես. 65։21; Եզեկ. 47։21–23; Ա Կորնթ. 14։33

4. Կարդա՛ Դատաւորաց 2։8–13 համարները։

Ինչպես Հեսուի օրերում էր, ներկայումս ովքե՞ր թույլ չեն տալիս, որ հավատուրացությունը տարածվի (Դատ. 2։8, 10, 11; Մատթ. 24։45–47; Բ Թեսաղ. 2։3–6; Տիտոս 1։7–9; Յայտն. 1։1; 2։1, 2

Պատմություն 50

Երկու խիզախ կանայք

1. Ովքե՞ր են դատավորները, և ի՞նչ էր առաջին դատավորի անունը։

2. Դեբորան ի՞նչ առանձնաշնորհում ունի, և այն ի՞նչ է իրենից ներկայացնում։

3. Երբ Հաբին թագավորը և նրա զորագլուխ Սիսարան սպառնում են իսրայելացիներին, Դեբորան Եհովայի կողմից ի՞նչ լուր է ուղարկում Բարակ դատավորին և ասում է, որ հաղթանակի համար ո՞վ փառքի կարժանանա։

4. Հայելը ինչպե՞ս է ցույց տալիս, որ քաջ կին է։

5. Ի՞նչ է տեղի ունենում Հաբին թագավորի մահից հետո։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դատաւորաց 2։14–22 համարները։

Ինչպե՞ս իսրայելացիները բարկացրին Եհովային, և դրանից ի՞նչ կարող ենք սովորել (Դատ. 2։20; Առակ. 3։1, 2; Եզեկ. 18։21–23

2. Կարդա՛ Դատաւորաց 4։1–24 համարները։

Ներկայումս քրիստոնյա կանայք հավատի և քաջության առնչությամբ ի՞նչ դասեր կարող են քաղել Դեբորայի ու Հայելի օրինակներից (Դատ. 4։4, 8, 9, 14, 21, 22; Առակ. 31։30; Ա Կորնթ. 16։13

3. Կարդա՛ Դատաւորաց 5։1–31 համարները։

Բարակի և Դեբորայի հաղթական երգը ինչպե՞ս կարելի է գործածել որպես աղոթք գալիք Արմագեդոն պատերազմի առնչությամբ (Դատ. 5։3, 31; Ա Մնաց. 16։8–10; Յայտն. 7։9, 10; 16։16; 19։19–21

Պատմություն 51

Հռութ և Նոեմի

1. Ինչպե՞ս եղավ, որ Նոեմին եկավ Մովաբի երկիր։

2. Ովքե՞ր են Հռութն ու Որփան։

3. Ինչպե՞ս արձագանքեց Հռութը, և ինչպե՞ս արձագանքեց Որփան, երբ Նոեմին նրանց ասաց, որ վերադառնան իրենց ժողովրդի մոտ։

4. Ո՞վ է Բոոսը, և նա ինչպե՞ս է օգնում Հռութին ու Նոեմիին։

5. Բոոսից և Հռութից ծնված երեխայի անունն ի՞նչ է, և ինչո՞ւ պետք է հիշենք նրան։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Հռութ 1։1–17 համարները։

ա) Հռութը ի՞նչ խոսքեր է ասում, որոնք ցույց են տալիս նրա նվիրված սերը (Հռութ 1։16, 17

բ) Հռութի տրամադրվածությունը ինչպե՞ս է պատկերում այն վերաբերմունքը, որ ունեն «ուրիշ ոչխարներ[ը]» երկրի վրա ապրող օծյալների հանդեպ (Յովհ. 10։16; Զաք. 8։23

2. Կարդա՛ Հռութ 2։1–23 համարները։

Հռութը ի՞նչ հրաշալի օրինակ է թողել մեր օրերի երիտասարդ կանանց համար (Հռութ 2։17, 18; Առակ. 23։22; 31։15

3. Կարդա՛ Հռութ 3։5–13 համարները։

ա) Բոոսը ինչպե՞ս վերաբերվեց այն բանին, որ Հռութը պատրաստ էր ամուսնանալ իր հետ և ոչ թե ավելի երիտասարդ տղամարդու։

բ) Հռութի վերաբերմունքից ի՞նչ ենք սովորում նվիրված սիրո մասին (Հռութ 3։10; Ա Կորնթ. 13։4, 5

4. Կարդա՛ Հռութ 4։7–17 համարները։

Քրիստոնյա տղամարդիկ այսօր ինչպե՞ս կարող են նմանվել Բոոսին (Հռութ 4։9, 10; Ա Տիմոթ. 3։1, 12, 13; 5։8

Պատմություն 52

Գեդեոնն ու իր 300 ռազմիկները

1. Ինչպե՞ս է պատահում, որ իսրայելացիները անախորժությունների մեջ են ընկնում, և ինչո՞ւ։

2. Եհովան ինչո՞ւ է ասում Գեդեոնին, որ նրա բանակի մարդկանց թիվը չափազանց շատ է։

3. Երբ Գեդեոնը պատվիրում է, որ վախեցող մարդիկ տուն վերադառնան, քանի՞ մարդ է մնում։

4. Ինչպես ցույց է տրված նկարում, բացատրի՛ր, թե ինչպես Եհովան Գեդեոնի բանակի մարդկանց թիվը նվազեցրեց մինչև 300։

5. Գեդեոնը ինչպե՞ս է դասավորում իր 300 մարտիկներից բաղկացած զորքը, և ինչպե՞ս է Իսրայել ազգը հաղթանակ տանում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դատաւորաց 6։36–40 համարները։

ա) Գեդեոնը ինչպե՞ս համոզվեց, թե որն է Եհովայի կամքը։

բ) Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է Եհովայի կամքը (Առակ. 2։3–6; Մատթ. 7։7–11; Բ Տիմոթ. 3։16, 17

2. Կարդա՛ Դատաւորաց 7։1–25 համարները։

ա) Ի՞նչ կարող ենք սովորել այն 300 մարդկանցից, որոնք զգուշություն ցուցաբերեցին՝ ի տարբերություն նրանց, ովքեր այդպես չվարվեցին (Դատ. 7։3, 6; Հռովմ. 13։11, 12; Եփես. 5։15–17

բ) Ինչպես որ 300 զինվորները, նայելով Գեդեոնին, սովորեցին նրանից, ինչպե՞ս ենք մենք սովորում Մեծ Գեդեոնից՝ Հիսուս Քրիստոսից՝ նայելով նրան (Դատ. 7։17; Մատթ. 11։29, 30; 28։19, 20; Ա Պետ. 2։21

գ) Դատաւորաց 7։21 համարն ինչպե՞ս է օգնում մեզ լինել գոհունակ, ուր էլ որ նշանակված լինենք ծառայելու Եհովայի կազմակերպության մեջ (Դատ. 7։21; Ա Կորնթ. 4։2; 12։14–18; Յակ. 4։10

3. Կարդա՛ Դատաւորաց 8։1–3 համարները։

Երբ հարցը վերաբերում է եղբոր կամ քրոջ հետ ունեցած անհամաձայնություններին, ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Գեդեոնն ինչպես հարթեց եփրեմյանների հետ ծագած վեճը (Առակ. 15։1; Մատթ. 5։23, 24; Ղուկ. 9։48

Պատմություն 53

Հեփթայեի խոստումը

1. Ո՞վ է Հեփթայեն, և ի՞նչ ժամանակներում էր նա ապրում։

2. Հեփթայեն ի՞նչ է խոստանում Եհովային։

3. Հեփթայեն ինչո՞ւ է տխրում, երբ ամմոնացիների դեմ հաղթանակ տանելուց հետո տուն է վերադառնում։

4. Հեփթայեի աղջիկն ի՞նչ է ասում, երբ իմանում է իր հոր խոստման մասին։

5. Ժողովուրդն ինչո՞ւ է սիրում Հեփթայեի աղջկան։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դատաւորաց 10։6–18 համարները։

Ի՞նչ նախազգուշացում է մեզ համար այն, որ իսրայելացիները անհավատարմություն դրսևորեցին Եհովայի հանդեպ (Դատ. 10։6, 15, 16; Հռովմ. 15։4; Յայտն. 2։10

2. Կարդա՛ Դատաւորաց 11։1–11, 29–40 համարները։

ա) Որտեղի՞ց գիտենք, որ այն, որ Հեփթայեն իր աղջկան տվեց որպես «ողջակէզ», չի նշանակում, թե նա իր աղջկան կրակի վրա այրեց (Դատ. 11։31; Ղեւտ. 16։24; Բ Օրին. 18։10, 12

բ) Հեփթայեն ի՞նչ իմաստով իր աղջկան զոհաբերեց։

գ) Ի՞նչ կարող ենք սովորել Հեփթայեի վերաբերմունքից, որ նա ուներ Եհովային տված իր խոստման հանդեպ (Դատ. 11։35, 39; Ժող. 5։4, 5; Մատթ. 16։24

դ) Հեփթայեի աղջիկը ի՞նչ հրաշալի օրինակ է երիտասարդ քրիստոնյաների համար, որոնք ձգտում են լիաժամ ծառայությունը դարձնել իրենց կյանքի ուղին (Դատ. 11։36; Մատթ. 6։33; Փիլիպ. 3։8

Պատմություն 54

Ամենաուժեղ մարդը

1. Երբևէ ապրած ամենաուժեղ մարդու անունը ի՞նչ է, և ո՞վ էր նրան ուժ տվել։

2. Մի անգամ Սամսոնը ի՞նչ է անում մի մեծ առյուծի, ինչպես որ տեսնում ես նկարում։

3. Ինչպես պատկերված է նկարում, Սամսոնը ի՞նչ գաղտնիք է հայտնում Դալիլային, և այդ պատճառով ինչպե՞ս են փղշտացիները գերի վերցնում նրան։

4. Սամսոնը ինչպե՞ս է 3 000 փղշտացիների մահվան պատճառ դառնում այն օրը, երբ ինքն էլ է մահանում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դատաւորաց 13։1–14 համարները։

Մանուեն ու նրա կինը երեխաներին դաստիարակելու հարցում ի՞նչ լավ օրինակ են թողել ծնողների համար (Դատ. 13։8; Սաղ. 127։3; Եփես. 6։4

2. Կարդա՛ Դատաւորաց 14։5–9; 15։9–16 համարները։

ա) Այն պատմությունները, թե ինչպես Սամսոնը սպանեց առյուծին, քանդեց նոր պարանները, որոնցով կապկպել էին իրեն, և թե ինչպես էշի ծնոտով 1 000 հոգու սպանեց, ի՞նչ են հայտնում Եհովայի սուրբ ոգու ազդեցության մասին։

բ) Այսօր սուրբ ոգին ինչպե՞ս է օգնում մեզ (Դատ. 14։6; 15։14; Զաք. 4։6; Գործք 4։31

3. Կարդա՛ Դատաւորաց 16։18–31 համարները։

Չար ընկերակցությունը ի՞նչ ազդեցություն թողեց Սամսոնի վրա, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից (Դատ. 16։18, 19; Ա Կորնթ. 15։33

Պատմություն 55

Փոքրիկ տղան սկսում է ծառայել Աստծուն

1. Նկարում պատկերված փոքրիկ տղայի անունն ի՞նչ է, և ովքե՞ր են մյուսները։

2. Մի անգամ Եհովայի խորանը գալով՝ Աննան աղոթքով ի՞նչ է խնդրում Եհովայից և ի՞նչ պատասխան է ստանում։

3. Սամուելը քանի՞ տարեկան է, երբ նրան տանում են Եհովայի խորանում ծառայելու, ու նրա մայրը ամեն տարի ի՞նչ է անում նրա համար։

4. Հեղիի մյուս որդիների անուններն ի՞նչ են, և ինչպիսի՞ մարդիկ են նրանք։

5. Եհովան ինչպե՞ս է կանչում Սամուելին և ի՞նչ է հայտնում նրան։

6. Սամուելը ի՞նչ է դառնում, երբ մեծանում է, և ի՞նչ է պատահում, երբ ծերանում է։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Թագաւորաց 1։1–28 համարները։

ա) Եղկանան ի՞նչ հրաշալի օրինակ է ընտանիքի գլխի համար ճշմարիտ երկրպագության մեջ առաջնորդություն վերցնելու հարցում (Ա Թագ. 1։3, 21; Մատթ. 6։33; Փիլիպ. 1։10

բ) Ի՞նչ դաս կարող ենք քաղել Աննայի օրինակից դժվարին խնդիրները լուծելու հարցում (Ա Թագ. 1։10, 11; Սաղ. 55։22; Հռովմ. 12։12

2. Կարդա՛ Ա Թագաւորաց 2։11–36 համարները։

Հեղին ինչպե՞ս իր որդիներին ավելի շատ պատվեց, քան Եհովային, և ի՞նչ նախազգուշացում է դա մեզ համար (Ա Թագ. 2։22–24, 27, 29; Բ Օրին. 21։18–21; Մատթ. 10։36, 37

3. Կարդա՛ Ա Թագաւորաց 4։16–18 համարները։

Հեղին պատերազմից ի՞նչ լուր է ստանում, ինչպես մարգարեացված էր, և դա ի՞նչ ազդեցություն է թողնում նրա վրա։

4. Կարդա՛ Ա Թագաւորաց 8։4–9 համարները։

Իսրայել ազգն ինչպե՞ս տխրեցրեց Եհովային, և մենք այսօր ինչպե՞ս կարող ենք հավատարմորեն թիկունք կանգնել Թագավորությանը (Ա Թագ. 8։5, 7; Յովհ. 17։16; Յակ. 4։4

Պատմություն 56

Սավուղը՝ Իսրայելի առաջին թագավոր

1. Նկարում ի՞նչ է անում Սամուելը և ինչո՞ւ։

2. Ինչո՞ւ է Եհովան հավանում Սավուղին, և ինչպիսի՞ մարդ է նա։

3. Սավուղի որդու անունն ի՞նչ է, և այդ որդին ի՞նչ է անում։

4. Ինչո՞ւ է Սավուղը զոհ մատուցում՝ փոխանակ սպասելու, որ Սամուելը դա անի։

5. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Սավուղի մասին պատմող դեպքից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Թագաւորաց 9։15–21; 10։17-27 համարները։

Սավուղի համեստությունը ինչպե՞ս օգնեց նրան հապճեպ քայլեր չձեռնարկել, երբ մի քանի մարդիկ ոչ հարգալից կերպով արտահայտվեցին իր մասին (Ա Թագ. 9։21; 10։21, 22, 27; Առակ. 17։27

2. Կարդա՛ Ա Թագաւորաց 13։5–14 համարները։

Սավուղը ի՞նչ մեղք գործեց Գաղգաղայում (Ա Թագ. 10։8; 13։8, 9, 13

3. Կարդա՛ Ա Թագաւորաց 15։1–35 համարները։

ա) Սավուղը ի՞նչ լուրջ մեղք գործեց կապված ամաղեկացիների Ագագ թագավորի հետ (Ա Թագ. 15։2, 3, 8, 9, 22

բ) Սավուղը ինչպե՞ս փորձեց արդարացնել իր գործելակերպը և իր մեղքը ուրիշի վրա գցել (Ա Թագ. 15։24

գ) Այսօր ինչի՞ց պետք է զգուշանանք, երբ խորհուրդ ենք ստանում (Ա Թագ. 15։19–21; Սաղ. 141։5; Առակ. 9։8, 9; 11։2

Պատմություն 57

Աստված ընտրում է Դավթին

1. Նկարում պատկերված պատանու անունը ի՞նչ է, և որտեղի՞ց գիտենք, որ նա քաջ տղա է։

2. Դավիթը որտե՞ղ է ապրում, և ի՞նչ են նրա հոր ու պապի անունները։

3. Եհովան ինչո՞ւ է ասում Սամուելին, որ նա գնա Բեթլեհեմ՝ Հեսսեի տուն։

4. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հեսսեն իր յոթ որդիներին բերում է Սամուելի մոտ։

5. Երբ Դավթին բերում են, Եհովան ի՞նչ է հայտնում Սամուելին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Թագաւորաց 17։34, 35 համարները։

Այս դեպքերն ինչպե՞ս են շեշտում այն միտքը, որ Դավիթը քաջ էր ու ապավինում էր Եհովային (Ա Թագ. 17։37

2. Կարդա՛ Ա Թագաւորաց 16։1–14 համարները։

ա) Եհովայի խոսքերը, որ արձանագրված են Ա Թագաւորաց 16։7–ում ինչպե՞ս են օգնում մեզ լինել անաչառ և խուսափել, մարդու արտաքինին նայելով, կանխակալ կարծիք կազմելուց (Գործք 10։34, 35; Ա Տիմոթ. 2։4

բ) Սավուղի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ երբ Եհովան իր սուրբ ոգին վերցնում է որևէ անհատից, դատարկ մնացած տեղը այսպես ասած կարող է լցվել չար ոգով կամ սխալ գործելու ներքին ցանկությամբ (Ա Թագ. 16։14; Մատթ. 12։43–45; Գաղ. 5։16

Պատմություն 58

Դավիթ ու Գողիաթ

1. Գողիաթը ի՞նչ մարտահրավեր է նետում իսրայելական բանակին։

2. Որքա՞ն մեծ է Գողիաթը, և Սավուղ թագավորը ի՞նչ է խոստանում այն մարդուն, որը կկարողանա սպանել Գողիաթին։

3. Դավիթն ի՞նչ է պատասխանում Սավուղին, երբ վերջինս ասում է, թե նա չի կարող կռվել Գողիաթի դեմ, քանի որ պատանի է։

4. Իր պատասխանի մեջ Դավիթն ինչպե՞ս է ցույց տալիս, որ ապավինում է Եհովային։

5. Ինչպես տեսնում ես նկարում, Դավիթն ինչո՞վ է սպանում Գողիաթին, և դրանից հետո ի՞նչ է պատահում փղշտացիներին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Թագաւորաց 17։1–54 համարները։

ա) Դավթի խիզախության գաղտնիքը ո՞րն էր, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրա քաջությունը (Ա Թագ. 17։37, 45; Եփես. 6։10, 11

բ) Քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է հեռու մնան այնպիսի մրցակցության ոգի դրսևորելուց, ինչպիսին դրսևորեց Գողիաթը, երբ նրանք խաղեր են խաղում կամ զվարճանում են (Ա Թագ. 17։8; Գաղ. 5։26; Ա Տիմոթ. 4։8

գ) Դավթի խոսքերից ինչպե՞ս է երևում, որ նա հավատում էր, որ Աստված իրեն թիկունք կկանգնի (Ա Թագ. 17։45–47; Բ Մնաց. 20։15

դ) Ինչպե՞ս է այս պատմությունը ցույց տալիս, որ պայքարը իրականում կեղծ աստվածների և ճշմարիտ Աստծու՝ Եհովայի միջև էր, և ոչ թե երկու հակառակորդ բանակների (Ա Թագ. 17։43, 46, 47

ե) Օծյալ մնացորդը Եհովային ապավինելու հարցում ինչպե՞ս է ընդօրինակում Դավթին (Ա Թագ. 17։37; Երեմ. 1։17–19; Յայտն. 12։17

Պատմություն 59

Ինչո՞ւ Դավիթը ստիպված է փախչել

1. Սավուղը ինչո՞ւ է նախանձում Դավթին, իսկ Սավուղի որդի Հովնաթանը ինչո՞վ է տարբերվում իր հորից։

2. Մի օր ի՞նչ է տեղի ունենում, երբ Դավիթը քնար է նվագում Սավուղի համար։

3. Սավուղը Դավթին ի՞նչ է պատվիրում անել նախքան Մեղքողի՝ Սավուղի աղջկա հետ ամուսնանալը, և ինչո՞ւ է Սավուղը այդպիսի բան ասում։

4. Երբ երրորդ անգամ Դավիթը Սավուղի համար քնար է նվագում, ի՞նչ է տեղի ունենում, ինչպես որ տեսնում ես նկարում։

5. Մեղքողը ինչպե՞ս է փրկում Դավթի կյանքը, և Դավիթը յոթ տարի շարունակ ստիպված է լինում ի՞նչ անել։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Թագաւորաց 18։1–30 համարները։

ա) Դավթի հանդեպ Հովնաթանի անքակտելի սերը ինչպե՞ս է պատկերում այն սերը, որ կա ‘ուրիշ ոչխարների’ և ‘փոքր հոտի’ անդամների միջև (Ա Թագ. 18։1; Յովհ. 10։16; Ղուկ. 12։32; Զաք. 8։23

բ) Հաշվի առնելով այն, որ իրականում Հովնաթանն էր Սավուղի թագաժառանգը՝ Ա Թագաւորաց 18։4 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Հովնաթանը ակնառու կերպով հնազանդվում էր ընտրված թագավորին։

գ) Սավուղի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ նախանձը կարող է լուրջ մեղքի առաջնորդել, և սա ի՞նչ նախազգուշացում է մեզ համար (Ա Թագ. 18։7–9, 25; Յակ. 3։14–16

2. Կարդա՛ Ա Թագաւորաց 19։1–17 համարները։

Հովնաթանը իր կյանքը ինչպե՞ս վտանգի ենթարկեց՝ ասելով այն խոսքերը, որ արձանագրված են Ա Թագաւորաց 19։4, 5 համարներում (Ա Թագ. 19։1, 6

Պատմություն 60

Աբիգեա և Դավիթ

1. Նկարում պատկերված այս կնոջ անունն ի՞նչ է, որ գալիս է Դավթին ընդառաջ, ու ինչպիսի՞ անձնավորություն է նա։

2. Ո՞վ է Նաբաղը։

3. Դավիթը ինչո՞ւ է իր մարդկանցից ոմանց ուղարկում Նաբաղի մոտ և խնդրում շնորհ անել իրեն։

4. Նաբաղը ի՞նչ է պատասխանում Դավթի մարդկանց, ու Դավիթն ինչպե՞ս է արձագանքում։

5. Աբիգեան ինչպե՞ս է ցույց տալիս, որ ողջամիտ կին է։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Թագաւորաց 22։1–4 համարները։

Դավթի ընտանիքը ի՞նչ հրաշալի օրինակ է թողել այն հարցում, թե քրիստոնեական եղբայրության մեջ ինչպես պետք է թիկունք կանգնենք մեկս մյուսիս (Առակ. 17։17; Ա Թեսաղ. 5։14

2. Կարդա՛ Ա Թագաւորաց 25։1–43։

ա) Ինչո՞ւ է Նաբաղը նկարագրվում որպես մեծամիտ մարդ (Ա Թագ. 25։2–5, 10, 14, 21, 25

բ) Այսօր քրիստոնյա կանայք ի՞նչ կարող են սովորել Աբիգեայի օրինակից (Ա Թագ. 25։32, 33; Առակ. 31։26; Եփես. 5։24

գ) Աբիգեան ի՞նչ երկու վատ արարք գործելուց Դավթին ետ պահեց (Ա Թագ. 25։31, 33; Հռովմ. 12։19; Եփես. 4։26

դ) Այն, թե ինչպես Դավիթը արձագանքեց Աբիգեայի խոսքերին, ինչպե՞ս է օգնում տղամարդկանց այսօր կանանց հանդեպ ունենալ Եհովայի տեսակետը (Գործք 21։8, 9; Հռովմ. 2։11; Ա Պետ. 3։7

Պատմություն 61

Դավիթը թագավոր է հռչակվում

1. Դավիթն ու Աբեսսան ի՞նչ են անում, մինչ Սավուղը քնած է լինում իր բանակատեղում։

2. Դավիթը ի՞նչ հարցեր է տալիս Սավուղին։

3. Սավուղից հեռանալուց հետո Դավիթը ո՞ւր է գնում։

4. Ի՞նչն է Դավթին շատ տխրեցնում, ինչն էլ պատճառ է դառնում, որ նա մի գեղեցիկ երգ գրի։

5. Դավիթը քանի՞ տարեկանում է Քեբրոնում թագավոր հռչակվում, և ի՞նչ են նրա որդիներից մի քանիսի անունները։

6. Հետագայում Դավիթը որտե՞ղ է թագավորում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Թագաւորաց 26։1–25 համարները։

ա) Դավթի խոսքերը, որ արձանագրված են Ա Թագաւորաց 26։11–ում, ի՞նչ են ցույց տալիս աստվածապետական կարգի հանդեպ նրա տեսակետի մասին (Սաղ. 37։7; Հռովմ. 13։2

բ) Երբ մեծ ջանքեր ենք գործադրում սիրառատ բարություն դրսևորելու համար, բայց արձագանք չենք գտնում, ինչպե՞ս կարող ենք պատշաճ տեսակետ պահպանել Դավթի խոսքերի օգնությամբ, որ արձանագրված են Ա Թագաւորաց 26։23–ում (Գ Թագ 8։32; Սաղ. 18։20

2. Կարդա՛ Բ Թագաւորաց 1։26 համարը։

Քրիստոնյաներն այսօր ինչպե՞ս կարող են այնպիսի «սերտ սեր» զարգացնել միմյանց հանդեպ, ինչպիսին որ գոյություն ուներ Դավթի և Հովնաթանի միջև (Ա Պետ. 4։8; Կող. 3։14; Ա Յովհ. 4։12

3. Կարդա՛ Բ Թագաւորաց 5։1–10 համարները։

ա) Դավիթը քանի՞ տարի իշխեց որպես թագավոր, և այդ ժամանակը ի՞նչ մասերի էր բաժանվում (Բ Թագ. 5։4, 5

բ) Դավիթը ո՞ւմ շնորհիվ էր հզորացել, և դա այսօր ի՞նչ է հիշեցնում մեզ (Բ Թագ. 5։10; Ա Թագ. 16։13; Ա Կորնթ. 1։31; Փիլիպ. 4։13, ԱԱ

Պատմություն 62

Դժբախտություններ Դավթի ընտանիքում

1. Եհովայի օգնության շնորհիվ վերջիվերջո ի՞նչ է պատահում Քանանի երկրին։

2. Ի՞նչ է տեղի ունենում մի օր, երբ Դավիթը շրջում է իր պալատի տանիքում։

3. Եհովան ինչո՞ւ է խիստ բարկանում Դավթի վրա։

4. Ինչպես պատկերված է նկարում, Եհովան ո՞ւմ է ուղարկում Դավթի մոտ՝ նրան իր մեղքերի մասին հայտնելու, և այդ մարդն ասում է, որ Դավթին ի՞նչ է պատահելու։

5. Դավիթն ի՞նչ փորձանքների մեջ է ընկնում։

6. Դավթից հետո ո՞վ է դառնում Իսրայելի թագավոր։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Բ Թագաւորաց 11։1–27 համարները։

ա) Եհովայի ծառայությամբ զբաղված լինելը ինչպե՞ս է մեզ պաշտպանում։

բ) Ինչպե՞ս եղավ, որ Դավիթը մեղք գործեց, և դա այսօր ի՞նչ նախազգուշացում է Եհովայի ծառաների համար (Բ Թագ. 11։2; Մատթ. 5։27–29; Ա Կորնթ. 10։12; Յակ. 1։14, 15

2. Կարդա՛ Բ Թագաւորաց 12։1–18 համարները։

ա) Երեցներն ու ծնողները ի՞նչ դաս կարող են քաղել այն բանից, թե Նաթանը ի՞նչ ձևով մոտեցավ Դավթին՝ նրան խորհուրդ տալու համար (Բ Թագ. 12։1–4; Առակ. 12։18; Մատթ. 13։34

բ) Եհովան ինչո՞ւ ողորմածաբար վերաբերվեց Դավթի հետ (Բ Թագ. 12։13; Սաղ. 32։5; Բ Կորնթ. 7։9, 10

Պատմություն 63

Իմաստուն թագավոր Սողոմոնը

1. Եհովան ի՞նչ է հարցնում Սողոմոնին, և Սողոմոնը ինչպե՞ս է պատասխանում։

2. Քանի որ Եհովային դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը, նա ի՞նչ է խոստանում Սողոմոնին։

3. Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։

4. Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։

5. Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում և ինչո՞ւ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գ Թագաւորաց 3։3–28 համարները։

ա) Աստծու կազմակերպության մեջ պատասխանատվություններ ունեցող տղամարդիկ այսօր ի՞նչ կարող են սովորել Սողոմոնի՝ Գ Թագաւորաց 3։7–ում արձանագրված անկեղծ խոսքերից (Սաղ. 119։105; Առակ. 3։5, 6

բ) Ի՞նչ հրաշալի օրինակ է Սողոմոնի աղոթքն այն հարցում, թե ինչ բաների մասին է պատշաճ խնդրել Աստծուց (Գ Թագ 3։9, 11; Առակ. 30։8, 9; Ա Յովհ. 5։14

գ) Այն, թե ինչպես Սողոմոնը վերջ դրեց երկու կանանց միջև ծագած վեճին, ի՞նչ հավաստիացում է տալիս մեզ ապագայում Մեծ Սողոմոնի՝ Հիսուս Քրիստոսի կառավարման հետ կապված (Գ Թագ 3։28; Ես. 9։6, 7; 11։2–4

2. Կարդա՛ Գ Թագաւորաց 4։29–34 համարները։

ա) Եհովան ինչպե՞ս պատասխանեց Սողոմոնի այն խնդրանքին, որ իրեն հնազանդ սիրտ տա (Գ Թագ 4։29

բ) Հաշվի առնելով այն, որ մարդիկ մեծ ջանքեր էին գործադրում, որպեսզի գային ու լսեին Սողոմոնի իմաստությունը՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք Աստծու Խոսքը ուսումնասիրելուն (Գ Թագ 4։29, 34; Յովհ. 17։3; Բ Տիմոթ. 3։16

Պատմություն 64

Սողոմոնը տաճար է կառուցում

1. Սողոմոնից քանի՞ տարի է պահանջվում տաճարը կառուցելու համար, և ինչո՞ւ է այդքան շատ գումար ծախսվում։

2. Քանի՞ գլխավոր սենյակ կա տաճարում, և ի՞նչ է դրված ներսի սենյակում։

3. Երբ տաճարի շինարարությունն ավարտվում է, Սողոմոնն իր աղոթքի մեջ ի՞նչ է ասում։

4. Եհովան ինչպե՞ս է ցույց տալիս, որ իրեն հաճելի է Սողոմոնի աղոթքը։

5. Սողոմոնի կանայք նրան ինչի՞ են դրդում, և ի՞նչ է պատահում Սողոմոնին։

6. Եհովան ինչո՞ւ է բարկանում Սողոմոնի վրա և ի՞նչ է ասում նրան։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Մնացորդաց 28։9, 10 համարները։

Ըստ Դավթի՝ Ա Մնացորդաց 28։9, 10 համարներում արձանագրված խոսքերի՝ ամեն օր պետք է ջանք թափենք ի՞նչ անել (Սաղ. 19։14; Փիլիպ. 4։8, 9

2. Կարդա՛ Բ Մնացորդաց 6։12–21, 32–42 համարները։

ա) Սողոմոնն ինչպե՞ս ցույց տվեց, որ մարդու ձեռքով կառուցված ոչ մի շինություն չի կարող ամփոփել Բարձրյալ Աստծուն (Բ Մնաց. 6։18; Գործք 17։24, 25

բ) Սողոմոնի խոսքերը, որ արձանագրված են Բ Մնացորդաց 6։32, 33–ում, ի՞նչ են հայտնում Եհովայի մասին (Գործք 10։34, 35; Գաղ. 2։6

3. Կարդա՛ Բ Մնացորդաց 7։1–5 համարները։

Ճիշտ ինչպես որ Իսրայելի որդիները, Եհովայի փառքը տեսնելով, մղվեցին նրան փառաբանության խոսքեր ասելու, մենք էլ, խորհելով այն մասին, թե ինչպես է Եհովան օրհնում իր ժողովրդին, պետք է մղվենք ի՞նչ անելու (Բ Մնաց. 7։3; Սաղ. 22։22; 34։1; 96։2

4. Կարդա՛ Գ Թագաւորաց 11։9–13 համարները։

Սողոմոնի ապրած կյանքը ինչպե՞ս է ցույց տալիս, որ շատ կարևոր է մինչև վերջ հավատարիմ մնալ Աստծուն (Գ Թագ. 11։4, 9; Մատթ. 10։22; Յայտն. 2։10

Պատմություն 65

Թագավորությունը բաժանվում է

1. Նկարում պատկերված երկու մարդկանց անուններն ի՞նչ են, և ովքե՞ր են նրանք։

2. Աքիան իր վերնազգեստը ի՞նչ է անում, ու այս քայլը ի՞նչ է նշանակում։

3. Սողոմոնը փորձում է ի՞նչ անել Հերոբովամին։

4. Ինչո՞ւ է ժողովուրդը տասը ցեղերի վրա թագավոր նշանակում Հերոբովամին։

5. Հերոբովամը ինչո՞ւ է երկու ոսկե հորթ պատրաստում, և շատ չանցած երկրի վիճակը ինչպիսի՞ն է դառնում։

6. Ի՞նչ է պատահում երկցեղ թագավորությանը և Եհովայի՝ Երուսաղեմում գտնվող տաճարին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գ Թագաւորաց 11։26–43 համարները։

Ինչպիսի՞ անձնավորություն էր Հերոբովամը, ու Եհովան նրան ի՞նչ էր խոստանում, եթե նա պահեր Աստծու օրենքները (Գ Թագ. 11։28, 38

2. Կարդա՛ Գ Թագաւորաց 12։1–33 համարները։

ա) Ռոբովամի վատ օրինակից ի՞նչ կարող են սովորել ծնողներն ու երեցները իշխանությունը չչարաշահելու առնչությամբ (Գ Թագ. 12։13; Ժող. 7։7; Ա Պետ. 5։2, 3

բ) Հուսալի առաջնորդության համար երիտասարդները ո՞ւմ պետք է դիմեն, երբ կյանքում լուրջ որոշումներ կայացնեն (Գ Թագ. 12։6, 7; Առակ. 1։8, 9; Բ Տիմոթ. 3։16, 17; Եբր. 13։7

գ) Ի՞նչը մղեց Հերոբովամին, որ հորթի պաշտամունքի երկու կենտրոններ պատրաստի, և դրանով նա ինչպե՞ս ցույց տվեց, որ բավականաչափ հավատ չունի Եհովայի հանդեպ (Գ Թագ 11։37; 12։26–28

դ) Ո՞ւմ առաջնորդությամբ տասցեղ թագավորությունը ըմբոստացավ ճշմարիտ երկրպագության դեմ (Գ Թագ. 12։32, 33

Պատմություն 66

Չար թագուհի Հեզաբելը

1. Ո՞վ է Հեզաբելը։

2. Ինչո՞ւ է մի օր Աքաաբ թագավորը տխրում։

3. Հեզաբելը ի՞նչ է անում, որ իր ամուսնու՝ Աքաաբի համար ձեռք բերի Նաբովթի խաղողի այգին։

4. Եհովան ո՞ւմ է ուղարկում Հեզաբելին պատժելու համար։

5. Ինչպես տեսնում ես նկարում, ի՞նչ է տեղի ունենում, երբ Հեուն գալիս է Հեզաբելի պալատ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գ Թագաւորաց 16։29–33; 18։3, 4 համարները։

Աքաաբ թագավորի օրոք իրավիճակը Իսրայելում ի՞նչ աստիճան էր վատացել (Գ Թագ. 14։9

2. Կարդա՛ Գ Թագաւորաց 21։1–16 համարները։

ա) Ինչպե՞ս Նաբովթը ցույց տվեց, որ քաջ ու Եհովային նվիրված անձնավորություն է (Գ Թագ 21։1–3; Ղեւտ. 25։23–28

բ) Աքաաբի պատմությունից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել վհատությունը (Գ Թագ 21։4; Հռովմ. 5։3–5

3. Կարդա՛ Դ Թագաւորաց 9։30–37 համարները։

Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Հեուն ինչպիսի նախանձախնդրություն դրսևորեց Եհովայի կամքը կատարելու մեջ (Դ Թագ 9։4–10; Բ Կորնթ. 9։1, 2; Բ Տիմոթ. 4։2

Պատմություն 67

Հովսափատն ապավինում է Եհովային

1. Ո՞վ է Հովսափատը, և ի՞նչ ժամանակներում է նա ապրում։

2. Իսրայելացիներն ինչո՞ւ են վախենում, ու նրանցից շատերն ի՞նչ են անում։

3. Եհովան ինչպե՞ս է պատասխանում Հովսափատի աղոթքին։

4. Նախքան պատերազմը սկսվելը Եհովան ի՞նչ է անում։

5. Ի՞նչ կարող ենք սովորել Հովսափատի օրինակից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Բ Մնացորդաց 20։1–30 համարները։

ա) Հովսափատն ինչպե՞ս ցույց տվեց, թե Աստծու հավատարիմ ծառաներն ինչ պետք է անեն, երբ հայտնվեն վտանգավոր իրավիճակներում (Բ Մնաց. 20։12; Սաղ. 25։15; 62։1

բ) Անցյալում Եհովան իր ժողովրդի հետ հաղորդակցվելու համար միշտ որևէ միջոց էր օգտագործում։ Իսկ ի՞նչ միջոց է օգտագործում նա այսօր (Բ Մնաց. 20։14, 15; Մատթ. 24։45–47; Յովհ. 15։15

գ) Երբ սկսվի «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմ[ը]», մեր իրավիճակն ինչպե՞ս կնմանվի այն իրավիճակին, որի մեջ գտնվում էր Հովսափատը (Բ Մնաց. 20։15, 17; 32։8; Յայտն. 16։14, 16

դ) Ղևտացիների նման՝ այսօր ռահվիրաներն ու միսիոներները ի՞նչ ներդրում ունեն համաշխարհային քարոզչական գործի մեջ (Բ Մնաց. 20։19; Հռովմ. 10։13–15; Բ Տիմոթ. 4։2

Պատմություն 68

Երկու տղաներ, որոնք կյանքի բերվեցին

1. Ովքե՞ր են նկարում պատկերված երեք մարդիկ, և ի՞նչ է պատահում այդ փոքրիկ տղային։

2. Եղիան տղայի մասին ի՞նչ է աղոթում, և ապա ի՞նչ է տեղի ունենում։

3. Ի՞նչ է Եղիայի օգնականի անունը։

4. Ինչո՞ւ է սունամացի կինը Եղիսեին հրավիրում իր տուն։

5. Ի՞նչ է անում Եղիսեն, և ի՞նչ է պատահում մահացած տղային։

6. Եհովան ի՞նչ զորություն ունի, ինչը երևաց Եղիայի ու Եղիսեի միջոցով։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գ Թագաւորաց 17։8–24 համարները։

ա) Ինչպե՞ս են փորձվում Եղիայի հնազանդությունն ու հավատը (Գ Թագ. 17։9; 19։1–4, 10

բ) Սարեփթա քաղաքում բնակվող այրու հավատը ինչո՞վ է ուշագրավ (Գ Թագ. 17։12–16; Ղուկ. 4։25, 26

գ) Սարեփթա քաղաքի այրու պատմությունը ինչպե՞ս է հաստատում ճշմարտացիությունը Հիսուսի խոսքերի, որ արձանագրված են Մատթէոս 10։41, 42 համարներում (Գ Թագ. 17։10–12, 17, 23, 24

2. Կարդա՛ Դ Թագաւորաց 4։8–37 համարները։

ա) Սունամացի կնոջից ի՞նչ ենք սովորում հյուրասիրության մասին (Դ Թագ. 4։8; Ղուկ. 6։38; Հռովմ. 12։13; Ա Յովհ. 3։17

բ) Ի՞նչ կերպերով այսօր կարող ենք բարի գործեր անել Աստծու ծառաների համար (Գործք 20։35; 28։1, 2; Գաղ. 6։9, 10; Եբր. 6։10

Պատմություն 69

Համարձակ աղջնակը

1. Ինչպես երևում է նկարից, փոքրիկ աղջիկը ի՞նչ է պատմում այս տիկնոջը։

2. Ո՞վ է նկարում պատկերված տիկինը, և փոքրիկ աղջիկը ինչպե՞ս է հայտնվել նրա տանը։

3. Ի՞նչ է Եղիսեն պատվիրում իր ծառային, որ նա հայտնի Նեեմանին, ու Նեեմանն ինչո՞ւ է բարկանում։

4. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Նեեմանը լսում է իր ծառաներին։

5. Եղիսեն ինչո՞ւ է հրաժարվում Նեեմանի նվերներից, և ի՞նչ է անում Գեեզին։

6. Ի՞նչ է պատահում Գեեզիին, և ի՞նչ կարող ենք սովորել այս միջադեպից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դ Թագաւորաց 5։1–27 համարները։

ա) Իսրայելացի փոքրիկ աղջկա օրինակն ինչպե՞ս կարող է այսօր քաջալերել երեխաներին (Դ Թագ. 5։3; Սաղ. 8։2; 148։12, 13

բ) Ինչո՞ւ է մեզ համար օգտակար հիշել Նեեմանի օրինակը, երբ սուրբգրային խորհուրդ ենք ստանում (Դ Թագ. 5։15; Եբր. 12։5, 6; Յակ. 4։6

գ) Ի՞նչ դասեր կարող ենք քաղել՝ Եղիսեի լավ օրինակը հակադրելով Գեեզիի վատ օրինակին (Դ Թագ. 5։9, 10, 14–16, 20; Մատթ. 10։8; Գործք 5։1–5; Բ Կորնթ. 2։17, ԷԹ

Պատմություն 70

Հովնանը և հսկայական ձուկը

1. Ո՞վ է Հովնանը, և Եհովան նրան ի՞նչ է պատվիրում անել։

2. Հովնանը ի՞նչ է անում՝ չցանկանալով գնալ այն տեղը, ուր Եհովան է նրան ուղարկում։

3. Հովնանը նավաստիներին ի՞նչ է ասում, որ նրանք անեն, որպեսզի փոթորիկը դադարի։

4. Ինչպես ցույց է տրված նկարում, ի՞նչ է տեղի ունենում, երբ Հովնանը ընկղմվում է ջրի մեջ։

5. Հովնանը որքա՞ն է մնում ձկան փորում և այնտեղ ի՞նչ է անում։

6. Մեծ ձկան փորից դուրս գալուց հետո Հովնանը ո՞ւր է գնում, և այս դեպքից ի՞նչ ենք սովորում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յովնան 1։1–17 համարները։

Ըստ երևույթին, Հովնանն ի՞նչ է զգում, երբ Նինվեում քարոզելու հանձնարարություն է ստանում (Յովն. 1։2, 3; Առակ. 3։7; Ժող. 8։12

2. Կարդա՛ Յովնան 2։1, 2, 10 համարները։

Հովնանի օրինակը ինչպե՞ս է մեզ հավաստիացնում այն բանում, որ Եհովան կպատասխանի մեր աղոթքներին (Սաղ. 22։24; 34։6; Ա Յովհ. 5։14

3. Կարդա՛ Յովնան 3։1–10 համարները։

ա) Ի՞նչ քաջալերանք ենք ստանում այն բանից, որ չնայած Հովնանը սկզբում խուսափեց կատարել իր հանձնարարությունը, բայց Եհովան երես չթեքեց նրանից (Սաղ. 103։14; Ա Պետ. 5։10

բ) Հովնանի ու նինվեցիների հետ կապված դեպքը մեզ ի՞նչ է սովորեցնում նախօրոք եզրակացություններ անելու առնչությամբ (Յովն. 3։6–9; Ժող. 11։6; Գործք 13։48

Պատմություն 71

Աստված դրախտ է խոստանում

1. Ո՞վ էր Եսայիան, ե՞րբ է նա ապրել, ու Եհովան ի՞նչ է ցույց տվել նրան։

2. «Դրախտ» բառը ի՞նչ է նշանակում և քեզ ինչի՞ մասին է հիշեցնում։

3. Եհովան Եսայիային պատվիրեց, որ ի՞նչ գրի առնի նոր Դրախտի մասին։

4. Ինչո՞ւ Ադամն ու Եվան կորցրին իրենց գեղեցիկ տունը։

5. Եհովան ի՞նչ է խոստանում բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Եսայիա 11։6–9 համարները։

ա) Աստծու Խոսքում ինչպե՞ս է նկարագրվում այն խաղաղությունը, որ նոր աշխարհում կտիրի կենդանիների ու մարդկանց միջև (Սաղ. 148։10, 13; Ես. 65։25; Եզեկ. 34։25

բ) Եսայիայի խոսքերը հոգևոր իմաստով ինչպե՞ս են կատարվում այսօր Աստծու ժողովրդի առնչությամբ (Հռովմ. 12։2; Եփես. 4։23, 24

գ) Ո՞վ է պատվի արժանի մարդու անձնավորությունը փոխելու համար այսօր և նոր աշխարհում (Ես. 48։17, 18; Գաղ. 5։22, 23; Փիլիպ. 4։7

2. Կարդա՛ Յայտնութիւն 21։3, 4 համարները։

ա) Գրություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Աստծու՝ մարդկանց հետ բնակվելը ունի փոխաբերական իմաստ և չի նշանակում, որ նա ֆիզիկապես գտնվում է երկրի վրա (Ղեւտ. 26։11, 12; Բ Մնաց. 6։18; Ես. 66։1; Յայտն. 21։2, 3, 22–24

բ) Ի՞նչ արցունքներ ու ցավեր կվերանան (Ղուկ. 8։49–52; Հռովմ. 8։21, 22; Յայտն. 21։4

Պատմություն 72

Աստված օգնության է հասնում Եզեկիա թագավորին

1. Ո՞վ է նկարում պատկերված մարդը, և ինչո՞ւ է նա նեղ դրության մեջ։

2. Այդ ի՞նչ նամակներ է Եզեկիան դրել Աստծու առաջ, ու նա ինչի՞ մասին է աղոթում։

3. Ինչպիսի՞ թագավոր է Եզեկիան, և Եհովան Եսայիա մարգարեի միջոցով նրան ի՞նչ պատգամ է հաղորդում։

4. Եհովայի հրեշտակը ասորեստանցիներին ի՞նչ է անում, ինչպես պատկերված է նկարում։

5. Թեև երկցեղ թագավորության մեջ կյանքը միառժամանակ խաղաղ է, բայց Եզեկիայի մահից հետո ի՞նչ է տեղի ունենում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դ Թագաւորաց 18։1–36 համարները։

ա) Ասորեստանյան բանակի խոսնակ Ռաբսակը ինչպե՞ս փորձեց թուլացնել իսրայելացիների հավատը (Դ Թագ. 18։19, 21; Ելից 5։2; Սաղ. 64։3

ա) Հակառակորդների հետ առնչվելիս Եհովայի վկաներն ինչպե՞ս են հետևում Եզեկիայի օրինակին (Դ Թագ. 18։36; Սաղ. 39։1; Առակ. 26։4; Բ Տիմոթ. 2։24

2. Կարդա՛ Դ Թագաւորաց 19։1–37 համարները։

ա) Եհովայի ժողովուրդը այսօր ինչպե՞ս է ընդօրինակում Եզեկիային, երբ նեղության մեջ է ընկնում (Դ Թագ. 19։1, 2; Առակ. 3։5, 6; Եբր. 10։24, 25; Յակ. 5։14, 15

բ) Ի՞նչ եռակի պարտություն կրեց Սենեքերիմը, և ո՞ւմ է պատկերում նա մարգարեական իմաստով (Դ Թագ. 19։32, 35, 37; Յայտն. 20։2, 3

3. Կարդա՛ Դ Թագաւորաց 21։1–6, 16 համարները։

Ինչո՞ւ կարելի է ասել, որ Մանասեն Երուսաղեմի չար թագավորներից մեկն է եղել (Բ Մնաց. 33։4–6, 9

Պատմություն 73

Իսրայելի վերջին աստվածավախ թագավորը

1. Հովսիան քանի՞ տարեկանում է թագավոր դառնում և յոթ տարի թագավորելուց հետո ի՞նչ է անում։

2. Առաջին նկարում Հովսիան ի՞նչ է անում։

3. Տաճարի վերանորոգման ժամանակ քահանայապետը ի՞նչ է գտնում։

4. Ինչո՞ւ է Հովսիան պատռում իր հագուստը։

5. Ողդա մարգարեուհին Եհովայի ո՞ր պատգամն է հայտնում Հովսիային։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Բ Մնացորդաց 34։1–28 համարները։

ա) Հովսիան ի՞նչ օրինակ է նրանց համար, ովքեր գուցե ծանր մանկություն են ունեցել (Բ Մնաց. 33։21–25; 34։1, 2; Սաղ. 27։10

բ) Իր իշխանության 8–րդ, 12–րդ և 18–րդ տարիներին Հովսիան ի՞նչ կարևոր քայլեր ձեռք առավ ճշմարիտ երկրպագության առաջխաղացման համար (Բ Մնաց. 34։3, 8

գ) Մեր երկրպագության վայրերը բարվոք վիճակում պահելու հարցում ի՞նչ կարող ենք սովորել Հովսիա թագավորի և Քեղկիա քահանայապետի օրինակներից (Բ Մնաց. 34։9–13; Առակ. 11։14; Ա Կորնթ. 10։31

Պատմություն 74

Անվախ մարդը

1. Ո՞վ է նկարում պատկերված երիտասարդը։

2. Երեմիան ի՞նչ է մտածում իր՝ մարգարե դառնալու մասին, բայց Եհովան նրան ի՞նչ է ասում։

3. Երեմիան ի՞նչ լուր է շարունակում հայտնել ժողովրդին։

4. Քահանաներն ինչպե՞ս են փորձում արգելել Երեմիային, բայց նա ինչպե՞ս է ցույց տալիս, որ չի վախենում նրանցից։

5. Ի՞նչ է տեղի ունենում, երբ իսրայելացիները ետ չեն դառնում իրենց չար գործերից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Երեմիա 1։1–8 համարները։

ա) Ինչպես ցույց է տալիս Երեմիայի օրինակը, ի՞նչն է անհատին որակյալ դարձնում Եհովային ծառայելու համար (Բ Կորնթ. 3։5, 6

բ) Երեմիայի օրինակը ինչո՞վ է քաջալերական երիտասարդների համար այսօր (Ժող. 12։1; Ա Տիմոթ. 4։12

2. Կարդա՛ Երեմիա 10։1–5 համարները։

Երեմիան ի՞նչ ազդեցիկ օրինակ է գործածում ցույց տալու համար, որ կուռքերին ապավինելն անիմաստ է (Երեմ. 10։5, ՆԱ; Ես. 46։7; Ամբ. 2։19

3. Կարդա՛ Երեմիա 26։1–16 համարները։

ա) Այսօր հռչակելով նախազգուշական պատգամը՝ օծյալ մնացորդը ինչպե՞ս է հետևում Եհովայի պատվերին, որ նա տվել էր Երեմիային, այն է՝ «մի խօսք չ’պակասեցնես» (Երեմ. 26։2; Բ Օրին. 4։2; Գործք 20։27

բ) Եհովայի նախազգուշացումները ազգերին հռչակելով՝ Երեմիան ի՞նչ հրաշալի օրինակ է թողել ներկայիս Եհովայի ծառաների համար (Երեմ. 26։8, 12, 14, 15; Բ Տիմոթ. 4։1–5

4. Կարդա՛ Դ Թագաւորաց 24։1–17 համարները։

Երբ Հուդան անհավատարիմ գտնվեց Եհովայի հանդեպ, ի՞նչ տխուր հետևանքներ եղան (Դ Թագ. 24։2–4, 14

Պատմություն 75

Չորս պատանիներ Բաբելոնում

1. Ովքե՞ր են նկարում պատկերված չորս պատանիները, և ինչո՞ւ են նրանք գտնվում Բաբելոնում։

2. Նաբուգոդոնոսորը պատանիների համար ի՞նչ պլաններ է ծրագրում և իր ծառաներին ի՞նչ հրաման է տալիս։

3. Դանիելը իր և իր երեք ընկերների համար ուտելիքի և խմիչքի հետ կապված ի՞նչ խնդրանք է ներկայացնում։

4. Տասը օր բանջարեղեն ուտելուց հետո Դանիելն ու իր երեք ընկերները ինչպե՞ս են իրենց զգում՝ համեմատած մյուս երիտասարդների հետ։

5. Ինչպե՞ս է պատահում, որ Դանիելն ու իր երեք ընկերները հայտնվում են թագավորի պալատում, և նրանք ի՞նչ առումով են գերազանցում քահանաներին ու իմաստուններին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դանիէլ 1։1–21 համարները։

ա) Ինչպիսի՞ ջանքեր են պահանջվում գայթակղություններին դիմադրելու ու մեր տկարությունները հաղթահարելու համար (Դան. 1։8; Ծննդ. 39։7, 10; Գաղ. 6։9

բ) Երիտասարդներին այսօր ի՞նչ կերպերով կարող են փորձել կամ նրանց վրա ճնշում գործադրել, որ նրանք անձնատուր լինեն այն բաներին, ինչը ոմանք համարում են «համեղ» կերակուր (Դան. 1։8; Առակ. 20։1; Բ Կորնթ. 6։17–7։1

գ) Չորս պատանիների մասին պատմող աստվածաշնչյան արձանագրությունը օգնում է, որ ի՞նչ գիտակցենք աշխարհիկ գիտելիքներ ձեռք բերելու վերաբերյալ (Դան. 1։20; Ես. 54։13; Ա Կորնթ. 3։18–20

Պատմություն 76

Երուսաղեմի կործանումը

1. Ի՞նչ է տեղի ունենում Երուսաղեմում, և ի՞նչ է պատահել իսրայելացիներին, ինչպես ցույց է տրված նկարում։

2. Ո՞վ է Եզեկիելը, ու Եհովան ի՞նչ ապշեցուցիչ տեսարաններ է ցույց տալիս նրան։

3. Քանի որ իսրայելացիները հարգանք չեն ցույց տալիս Եհովայի հանդեպ, նա ի՞նչ է խոստանում։

4. Նաբուգոդոնոսոր թագավորն ի՞նչ է անում, երբ իսրայելացիները ըմբոստանում են նրա դեմ։

5. Եհովան ինչո՞ւ է թույլ տալիս, որ նման սարսափելի բան պատահի իսրայելացիներին։

6. Ինչպե՞ս է լինում, որ Իսրայելի երկիրը անմարդաբնակ է դառնում, և որքա՞ն է դա տևում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դ Թագաւորաց 25։1–26 համարները։

ա) Ո՞վ էր Սեդեկիան, ի՞նչ պատահեց նրան, ու դրանով ինչպե՞ս կատարվեց աստվածաշնչյան մարգարեությունը (Դ Թագ. 25։5–7; Եզեկ. 12։13–15

բ) Իսրայելացիների կատարած անհավատարմության համար Եհովան ո՞ւմ կանչեց պատասխանատվության (Դ Թագ. 25։9, 11, 12, 18, 19; Բ Մնաց. 36։14, 17

2. Կարդա՛ Եզեկիէլ 8։1–18 համարները։

Քրիստոնեական աշխարհն ինչպե՞ս է ընդօրինակել հավատուրաց իսրայելացիներին, որոնք արևին էին երկրպագում (Եզեկ. 8։16; Ես. 5։20, 21; Յովհ. 3։19–21; Բ Տիմոթ. 4։3

Պատմություն 77

Նրանք ոչ մի գնով չեն խոնարհվի

1. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ժողովրդին ի՞նչ հրաման է տալիս։

2. Ինչո՞ւ Դանիելի երեք ընկերները չեն խոնարհվում ոսկե արձանի առջև։

3. Երբ Նաբուգոդոնոսորը երեք եբրայեցիներին մի ուրիշ հնարավորություն է տալիս խոնարհվելու, նրանք ինչպե՞ս են ցույց տալիս իրենց ապավինությունը Եհովայի հանդեպ։

4. Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ իր ծառաներն ի՞նչ անեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին։

5. Նաբուգոդոնոսորը ի՞նչ է տեսնում, երբ նայում է հնոցի մեջ։

6. Թագավորն ինչո՞ւ է փառաբանում Սեդրաքի, Միսաքի ու Աբեդնագովի Աստծուն, և ի՞նչ օրինակ են թողել մեզ համար այս երիտասարդները։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դանիէլ 3։1–30 համարները։

ա) Երեք եբրայեցի երիտասարդների ո՞ր դիրքորոշումը քրիստոնյաները պետք է ընդօրինակեն այսօր անարատություն պահելու հետ կապված փորձությունների ենթարկվելիս (Դան. 3։17, 18; Մատթ. 10։28; Հռովմ. 14։7, 8

բ) Եհովա Աստված ի՞նչ կարևոր դաս տվեց Նաբուգոդոնոսորին (Դան. 3։28, 29; 4։34, 35

Պատմություն 78

Ձեռքը գրում է պատի վրա

1. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Բաբելոնի թագավորը մեծ խնջույք է կազմակերպում՝ օգտագործելով Երուսաղեմում գտնվող Եհովայի տաճարից բերված գավաթներն ու բաժակները։

2. Բաղդասարը իր իմաստուններին ի՞նչ է ասում, բայց նրանք ի՞նչ չեն կարողանում անել։

3. Թագավորի մայրը նրան ի՞նչ խորհուրդ է տալիս։

4. Դանիելի խոսքերի համաձայն՝ Աստված ինչո՞ւ է ուղարկել այդ ձեռքը, որպեսզի այն գրի պատի վրա։

5. Դանիելն ինչպե՞ս է բացատրում պատի վրա գրված խոսքերի նշանակությունը։

6. Ի՞նչ է տեղի ունենում, մինչ Դանիելը խոսում է։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դանիէլ 5։1–31 համարները։

ա) Աստվածավախությունը համեմատիր այն վախի հետ, որ զգաց Բաղդասարը, երբ տեսավ պատի վրայի ձեռքը (Դան. 5։6, 7; Սաղ. 19։9; Հռովմ. 8։35–39

բ) Ինչպե՞ս Դանիելը մեծ քաջություն դրսևորեց, երբ զրուցում էր Բաղդասարի ու նրա մեծատոհմիկ մարդկանց հետ (Դան. 5։17, 18, 22, 26–28; Գործք 4։29

գ) Դանիէլ 5–րդ գլխում ինչպե՞ս է ընդգծվում Եհովայի տիեզերական գերիշխանությունը (Դան. 4։17, 25; 5։21

Պատմություն 79

Դանիելը առյուծների գուբի մեջ

1. Ո՞վ է Դարեհը, և նա ինչպե՞ս է վերաբերվում Դանիելին։

2. Մի քանի նախանձ մարդիկ Դարեհին դրդում են, որ ի՞նչ անի։

3. Դանիելն ինչպե՞ս է վարվում, երբ լսում է նոր օրենքի մասին։

4. Ինչո՞ւ է Դարեհը այնքան մտահոգվում, որ չի կարողանում քնել, ու ի՞նչ է անում նա հաջորդ առավոտյան։

5. Դանիելն ի՞նչ է պատասխանում Դարեհին։

6. Ի՞նչ է պատահում այն չար մարդկանց, ովքեր ցանկանում էին սպանել Դանիելին, և Դարեհը ի՞նչ գրավոր հրաման է ուղղում իր թագավորության մեջ ապրող բոլոր մարդկանց։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Դանիէլ 6։1–28 համարները։

ա) Դանիելի դեմ կազմակերպված դավադրությունը ի՞նչ է մեզ հիշեցնում այն մասին, թե ինչ են արել և ինչ են անում հակառակորդները մեր օրերում՝ Եհովայի վկաների գործունեությունը արգելելու համար (Դան. 6։7; Սաղ. 94։20; Ես. 10։1; Հռովմ. 8։31

բ) Աստծու ծառաներն այսօր ինչպե՞ս կարող են ընդօրինակել Դանիելին «բարձր իշխանութիւններին» ենթարկվելու հարցում (Դան. 6։5, 10; Հռովմ. 13։1; Գործք 5։29

գ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դանիելին Եհովային «անդադար» ծառայելու հարցում (Դան. 6։16, 20; Փիլիպ. 3։16; Յայտն. 7։15

Պատմություն 80

Աստծու ժողովուրդը դուրս է գալիս Բաբելոնից

1. Ինչպես պատկերված է նկարում, իսրայելացիներն ի՞նչ են անում։

2. Կյուրոսն ինչպե՞ս իրականացրեց Եսայիայի միջոցով Եհովայի տված մարգարեությունը։

3. Կյուրոսն ի՞նչ է ասում մնացած իսրայելացիներին, որոնք ի վիճակի չեն վերադառնալ Երուսաղեմ։

4. Կյուրոսը ի՞նչ է տալիս ժողովրդին, որ ետ տանի Երուսաղեմ։

5. Որքա՞ն ժամանակ է անցնում, մինչև իսրայելացիները հասնում են Երուսաղեմ։

6. Քանի՞ տարի է քաղաքը մնացել անմարդաբնակ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Եսայիա 44։28; 45։1–4 համարները։

ա) Եհովան ինչպե՞ս շեշտեց, որ Կյուրոսի մասին մարգարեությունը անպայման կկատարվի (Ես. 55։10, 11; Հռովմ. 4։17

բ) Կյուրոսի մասին Եսայիայի մարգարեությունը ի՞նչ է ցույց տալիս Եհովա Աստծու՝ ապագան կանխագուշակելու կարողության մասին (Ես. 42։9; 45։21; 46։10, 11; Բ Պետ. 1։20

2. Կարդա՛ Եզրաս 1։1–11 համարները։

Հետևելով նրանց օրինակին, ովքեր ի վիճակի չէին վերադառնալու Երուսաղեմ՝ այսօր ինչպե՞ս կարող ենք ‘օգնել’ այն քարոզիչներին, ովքեր ի վիճակի են լիաժամ ծառայել (Եզր. 1։4, 6; Հռովմ. 12։13; Կող. 4։12

Պատմություն 81

Նրանք ապավինեցին Աստծուն

1. Քանի՞ մարդ ճանապարհ ընկավ Բաբելոնից դեպի Երուսաղեմ, բայց երբ նրանք տեղ են հասնում, ի՞նչ են տեսնում։

2. Իսրայելացիներն ի՞նչ են սկսում կառուցել, սակայն նրանց թշնամիներն ի՞նչ են անում։

3. Ովքե՞ր են Անգեն ու Զաքարիան, ու նրանք ի՞նչ են հայտնում ժողովրդին։

4. Ինչո՞ւ է Թաթանային նամակ ուղարկում Բաբելոն և ի՞նչ պատասխան է ստանում։

5. Եզրասն ինչպե՞ս է վարվում, երբ իմանում է, որ պետք է վերանորոգել Աստծու տաճարը։

6. Ինչպես ցույց է տրված նկարում, Եզրասն ինչի՞ մասին է աղոթում, նրա աղոթքն ինչպե՞ս է պատասխանվում, և ի՞նչ ենք սովորում դրանից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Եզրաս 3։1–13 համարները։

Եթե երբևիցե հայտնվենք այնպիսի վայրում, որտեղ Աստծու ժողովրդի ժողովներ չկան, ի՞նչ պետք է շարունակենք անել (Եզր. 3։3, 6; Գործք 17։16, 17; Եբր. 13։15

2. Կարդա՛ Եզրաս 4։1–7 համարները։

Զորաբաբելը միջդավանանքային հարցերում ի՞նչ օրինակ թողեց Եհովայի ժողովրդի համար (Ելից 34։12; Ա Կորնթ. 15։33; Բ Կորնթ. 6։14–17

3. Կարդա՛ Եզրաս 5։1–5, 17; 6։1–22 համարները։

ա) Ինչո՞ւ հակառակորդներին չհաջողվեց կանգնեցնել տաճարի շինարարությունը (Եզր. 5։5; Ես. 54։17

բ) Եբրայեցի ծերերի ձեռնարկած քայլը ինչպե՞ս է քաջալերում քրիստոնյա երեցներին, որպեսզի նրանք փնտրեն Եհովայի առաջնորդությունը, երբ դժվարությունների են հանդիպում (Եզր. 6։14; Սաղ. 32։8; Հռովմ. 8։31; Յակ. 1։5

4. Կարդա՛ Եզրաս 8։21–23, 28–36 համարները։

Որևէ գործ ձեռնարկելուց առաջ ո՞ր հարցում լավ կլինի հետևել Եզրասի օրինակին (Եզր. 8։23; Սաղ. 127։1; Առակ. 10։22; Յակ. 4։13–15

Պատմություն 82

Մուրթքե ու Եսթեր

1. Ովքե՞ր են Մուրթքեն ու Եսթերը։

2. Ինչո՞ւ է Արտաշես թագավորը նոր կին փնտրում, և ո՞ւմ է նա ընտրում։

3. Ո՞վ է Համանը, և ի՞նչն է նրան խիստ բարկացնում։

4. Ի՞նչ հրաման է արձակվում, և Մուրթքեից պատգամ ստանալուց հետո Եսթերն ինչպե՞ս է վարվում։

5. Ի՞նչ է պատահում Համանին և Մուրթքեին։

6. Իսրայելացիներն ինչպե՞ս են ազատվում իրենց թշնամիներից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Եսթեր 2։12–18 համարները։

Եսթերն ինչպե՞ս է ցույց տվել, որ «հեզ եւ հանդարտ հոգ[ի]» զարգացնելը մեծ արժեք ունի (Եսթ. 2։15; Ա Պետ. 3։1–5

2. Կարդա՛ Եսթեր 4։1–17 համարները։

Ինչպես որ Եսթերը հնարավորություն ունեցավ թիկունք կանգնելու ճշմարիտ երկրպագությանը, ի՞նչ հնարավորություն ունենք այսօր մենք ցույց տալու մեր նվիրվածությունն ու հավատարմությունը Եհովայի հանդեպ (Եսթ. 4։13, 14; Մատթ. 5։14–16; 24։14

3. Կարդա՛ Եսթեր 7։1–6 համարները։

Ինչպե՞ս են այսօր Աստծու ժողովրդից շատերը հալածանքների ենթարկվում՝ Եսթերի նման (Եսթ. 7։4; Մատթ. 10։16–22; Ա Պետ. 2։12

Պատմություն 83

Երուսաղեմի պարիսպները

1. Այն, որ Երուսաղեմն առանց պարիսպների էր մնացել, ի՞նչ զգացումներ էր արթնացնում իսրայելացիների մեջ։

2. Ո՞վ է Նեեմիան։

3. Ինչո՞վ է զբաղվում Նեեմիան, և ինչո՞ւ է դա կարևոր։

4. Ո՞ր լուրերն են Նեեմիային տխրեցնում, և նա ի՞նչ է անում։

5. Արտաշես թագավորը ինչպե՞ս է բարություն ցուցաբերում Նեեմիայի նկատմամբ։

6. Ինչպե՞ս է Նեեմիան կազմակերպում շինարարական աշխատանքը, որ իսրայելացիների թշնամիները չեն կարողանում կանգնեցնել այն։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Նէեմիա 1։4–6; 2։1–20 համարները։

Ինչպե՞ս Նեեմիան Եհովայի առաջնորդությունը փնտրեց (Նէեմ. 2։4, 5; Հռովմ. 12։12; Ա Պետ. 4։7

2. Կարդա՛ Նէեմիա 3։3–5 համարները։

Երեցներին ու ծառայող օգնականներին ի՞նչ կարող է սովորեցնել այն, որ տարբերություն կար թեկուացիների և նրանց «երեւելիներ[ի]» միջև (Նէեմ. 3։5, 27; Բ Թեսաղ. 3։7–10; Ա Պետ. 5։5

3. Կարդա՛ Նէեմիա 4։1–23 համարները։

ա) Ի՞նչն էր մղում իսրայելացիներին շարունակելու շինարարությունը՝ չնայած խիստ հակառակությանը (Նէեմ. 4։6, 8, 9; Սաղ. 50։15; Ես. 65։13, 14

բ) Ինչպե՞ս է իսրայելացիների օրինակը քաջալերում մեզ այսօր։

4. Կարդա՛ Նէեմիա 6։15 համարը։

Այն, որ Երուսաղեմի պարիսպների շինարարությունը ավարտվեց երկու ամսում, ի՞նչ է ցույց տալիս հավատի զորության մասին (Սաղ. 56։3, 4; Մատթ. 17։19; 19։26

Պատմություն 84

Հրեշտակն այցելում է Մարիամին

1. Ո՞վ է նկարում պատկերված կինը։

2. Գաբրիելը ի՞նչ է հայտնում Մարիամին։

3. Գաբրիելն ինչպե՞ս է բացատրում Մարիամին, որ նա երեխա է ունենալու, չնայած որ տղամարդու հետ չէր ապրել։

4. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Մարիամն այցելության է գնում իր ազգականուհի Եղիսաբեթին։

5. Հովսեփն ի՞նչ է մտածում, երբ իմանում է, որ Մարիամը հղի է, և ինչո՞ւ է նա մտափոխվում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ղուկաս 1։26–56 համարները։

ա) Ղուկաս 1։35 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ ադամական մեղքը չէր ազդել Մարիամի ձվաբջջի վրա, երբ Աստծու Որդու կյանքը ոգեղեն ոլորտից տեղափոխվեց Մարիամի մեջ (Ղուկ. 1։35; Անգէ 2։11–13; Յովհ. 6։70; Եբր. 7։26; 10։5

բ) Հիսուսն ինչպե՞ս պատվի արժանացավ նույնիսկ ծնվելուց առաջ (Ղուկ. 1։41–43

գ) Մարիամն ի՞նչ հրաշալի օրինակ է թողել մեր օրերի այն քրիստոնյաների համար, ովքեր ծառայության մեջ առանձնաշնորհումներ են ստանում (Ղուկ. 1։38, 46–49; 17։10; Առակ. 11։2

2. Կարդա՛ Մատթէոս 1։18–25 համարները։

Թեև Հիսուսի անունը Էմմանուել չէր, ինչպե՞ս նա որպես մարդ ապրեց այդ անվան նշանակության համաձայն (Մատթ. 1։22, 23; Յովհ. 14։8–10; Եբր. 1։1–3

Պատմություն 85

Հիսուսի ծնունդը գոմում

1. Ո՞վ է նկարում պատկերված մանկիկը, և Մարիամը նրան ո՞ւր է դնում։

2. Ինչո՞ւ է Հիսուսը ծնվում գոմում, որտեղ կենդանիներ են պահում։

3. Ովքե՞ր են նկարում պատկերված մարդիկ, որ գոմ են մտնում, և ի՞նչ էր ասել նրանց հրեշտակը։

4. Ինչո՞ւ է Հիսուսը յուրահատուկ։

5. Ինչո՞ւ Հիսուսին իրավացիորեն կարելի է անվանել Աստծու Որդի։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ղուկաս 2։1–20 համարները։

ա) Օգոստոս կայսրը ի՞նչ դեր ունեցավ Հիսուսի ծննդյան հետ կապված մարգարեության կատարման մեջ (Ղուկ. 2։1–4; Միք. 5։2

բ) Ինչպե՞ս անհատը կարող է լինել նրանց թվում, ովքեր ունեն Աստծու հաճությունը (Ղուկ. 2։14, ՆԱ; Մատթ. 16։24; Յովհ. 17։3; Գործք 3։19; Եբր. 11։6

գ) Եթե այն խոնարհ եբրայեցի հովիվները ուրախության պատճառ ունեին Փրկչի ծննդյան համար, ապա ուրախանալու ի՞նչ ավելի մեծ պատճառ ունեն Աստծու ծառաներն այսօր (Ղուկ. 2։10, 11; Եփես. 3։8, 9; Յայտն. 11։15; 14։6

Պատմություն 86

Մարդկանց առաջնորդող աստղը

1. Ովքե՞ր են նկարում պատկերված մարդիկ, և ինչո՞ւ է նրանցից մեկը մատով ցույց տալիս պայծառ աստղը։

2. Հերովդես թագավորն ինչո՞ւ է մտահոգվում ու ի՞նչ է անում։

3. Պայծառ աստղը մարդկանց դեպի ո՞ւր է առաջնորդում, սակայն ինչո՞ւ են նրանք մեկ ուրիշ ճանապարհով տուն վերադառնում։

4. Հերովդեսն ի՞նչ հրաման է արձակում և ինչո՞ւ։

5. Եհովան Հովսեփին ի՞նչ է պատվիրում։

6. Ո՞վ էր այնպես արել, որ նոր աստղը փայլի, և ինչո՞ւ։

Լրացուցիչ հարց

1. Կարդա՛ Մատթէոս 2։1–23 համարները։

Հիսուսը քանի՞ տարեկան էր և որտե՞ղ էր ապրում, երբ աստղագուշակները եկան նրա մոտ (Մատթ. 2։1, 11, 16

Պատմություն 87

Մանկահասակ Հիսուսը տաճարում

1. Ինչպես պատկերված է նկարում, Հիսուսը քանի՞ տարեկան է և որտե՞ղ է գտնվում։

2. Ամեն տարի Հովսեփն իր ընտանիքին ո՞ւր է տանում։

3. Դեպի տուն ճանապարհ ընկնելուց մեկ օր անց Հովսեփն ու Մարիամը ինչո՞ւ են վերադառնում Երուսաղեմ։

4. Հովսեփն ու Մարիամը Հիսուսին որտե՞ղ են գտնում, և մարդիկ ինչո՞ւ են զարմացած մնացել։

5. Հիսուսն ի՞նչ է ասում իր մորը՝ Մարիամին։

6. Աստծու մասին սովորելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ղուկաս 2։41–52 համարները։

ա) Թեպետ, ըստ Օրենքի, միայն տղամարդիկ պետք է ներկա լինեին տարեկան տոներին, Հովսեփն ու Մարիամը ի՞նչ հրաշալի օրինակ են թողել մեր օրերի ծնողների համար (Ղուկ. 2։41; Բ Օրին. 16։16; 31։12; Առակ. 22։6

բ) Հիսուսը ծնողներին հնազանդվելու հարցում ի՞նչ լավ օրինակ է թողել մեր օրերի պատանիների համար (Ղուկ. 2։51; Բ Օրին. 5։16; Առակ. 23։22; Կող. 3։20

2. Կարդա՛ Մատթէոս 13։53–56 համարները։

Աստվածաշնչում Հիսուսի արյունակից եղբայրներից ո՞ր չորսի անուններն են նշվում, և նրանցից երկուսը հետագայում ի՞նչ մասնակցություն բերեցին քրիստոնեական ժողովի գործերում (Մատթ. 13։55; Գործք 12։17; 15։6, 13; 21։18; Գաղ. 1։19; Յակ. 1։1; Յուդա 1։1)։

Պատմություն 88

Հովհաննեսը մկրտում է Հիսուսին

1. Ովքե՞ր են նկարում պատկերված երկու մարդիկ։

2. Ինչպե՞ս են մկրտում մարդուն։

3. Հովհաննեսը սովորաբար ո՞ւմ է մկրտում։

4. Ի՞նչ հատուկ պատճառով է Հիսուսը խնդրում Հովհաննեսին, որ նա մկրտի իրեն։

5. Աստված ինչպե՞ս ցույց տվեց, որ հավանություն է տալիս Հիսուսի մկրտությանը։

6. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հիսուսը գնում է մի ամայի վայր ու մնում այնտեղ 40 օր։

7. Ովքե՞ր են Հիսուսի առաջին հետևորդներից կամ աշակերտներից մի քանիսը, և ո՞րն է Հիսուսի կատարած առաջին հրաշքը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 3։13–17 համարները։

Մկրտվելով՝ Հիսուսը իր աշակերտներին ի՞նչ օրինակ է թողել (Սաղ. 40։7, 8; Մատթ. 28։19, 20; Ղուկ. 3։21, 22

2. Կարդա՛ Մատթէոս 4։1–11 համարները։

Այն, որ Հիսուսը հմտորեն էր գործածում Գրությունները, ինչպե՞ս է մեզ քաջալերում կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը (Մատթ. 4։5–7; Բ Պետ. 3։17, 18; Ա Յովհ. 4։1

3. Կարդա՛ Յովհաննէս 1։29–51 համարները։

Հովհաննես Մկրտիչը իր աշակերտների ուշադրությունը ո՞ւմ վրա հրավիրեց, և այսօր ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան (Յովհ. 1։29, 35, 36; 3։30; Մատթ. 23։10

4. Կարդա՛ Յովհաննէս 2։1–12 համարները։

Հիսուսը իր կատարած առաջին հրաշքով ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովան իր ծառաներին ոչ մի բարիքից չի զրկում (Յովհ. 2։9, 10; Սաղ. 84։11; Յակ. 1։17

Պատմություն 89

Հիսուսը մաքրում է տաճարը

1. Ինչո՞ւ են այս մարդիկ տաճարում կենդանիներ վաճառում։

2. Ի՞նչն է Հիսուսին զայրացնում։

3. Ինչպես տեսնում ես նկարում, Հիսուսն ի՞նչ է անում և ի՞նչ է հրամայում աղավնիներ վաճառող մարդկանց։

4. Հիսուսի հետևորդները ի՞նչ են մտաբերում՝ տեսնելով այն, ինչ որ արեց նա։

5. Գալիլեա վերադառնալիս Հիսուսը ո՞ր շրջանով է անցնում։

Լրացուցիչ հարց

1. Կարդա՛ Յովհաննէս 2։13–25 համարները։

Նկատի ունենալով այն, թե Հիսուսը ինչպես վարվեց տաճարում փող փոխանակողների հետ՝ ի՞նչ ճիշտ տեսակետ պետք է ունենանք Թագավորության սրահում առևտրական գործեր անելու առնչությամբ (Յովհ. 2։15, 16; Ա Կորնթ. 10։24, 31–33

Պատմություն 90

Ջրհորի մոտ՝ սամարացի կնոջ հետ

1. Ինչո՞ւ է Հիսուսը կանգնել Սամարիայում գտնվող մի ջրհորի մոտ և ի՞նչ է հայտնում այնտեղ կանգնած մի կնոջ։

2. Ինչո՞ւ է կինը զարմանում, ի՞նչ է Հիսուսը ասում նրան և ինչո՞ւ։

3. Կինը կարծում է, թե Հիսուսը ինչպիսի՞ ջրի մասին է խոսում, սակայն Հիսուսը ի՞նչ ջուր ի նկատի ունի։

4. Ինչո՞ւ է կինը զարմանում, որ Հիսուսը ճանաչում է նրան, և որտեղի՞ց Հիսուսը այդքան բան գիտեր նրա մասին։

5. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այն կնոջ պատմությունից, որը կանգնած էր ջրհորի մոտ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յովհաննէս 4։5–43 համարները։

ա) Հետևելով Հիսուսի օրինակին՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք տարբեր ռասաների ու սոցիալական տարբեր ծագում ունեցող մարդկանց (Յովհ. 4։9; Ա Կորնթ. 9։22; Ա Տիմոթ. 2։3, 4; Տիտոս 2։11

բ) Հոգևոր առումով ի՞նչ օգուտներ է ստանում այն անհատը, որը դառնում է Հիսուսի աշակերտը (Յովհ. 4։14; Ես. 58։11; Բ Կորնթ. 4։16

գ) Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ, ինչպես դա արեց սամարացի կինը, որ փափագում էր պատմել ուրիշներին իր սովորած բաների մասին (Յովհ. 4։7, 28; Մատթ. 6։33; Ղուկ. 10։40–42

Պատմություն 91

Հիսուսը սովորեցնում է լեռան վրա

1. Ինչպես պատկերված է նկարում, Հիսուսը որտե՞ղ է սովորեցնում, և ովքե՞ր են նրա կողքին նստած մարդիկ։

2. Ի՞նչ են 12 առաքյալների անունները։

3. Հիսուսը ի՞նչ Թագավորության մասին է քարոզում։

4. Հիսուսը ժողովրդին սովորեցնում է ինչի՞ մասին աղոթել։

5. Հիսուսը ժողովրդին ի՞նչ է սովորեցնում այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել միմյանց։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 5։1–12 համարները։

Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ գիտակցում ենք մեր հոգևոր կարիքները (Մատթ. 5։3; Հռովմ. 10։13–15; Ա Տիմոթ. 4։13, 15, 16

2. Կարդա՛ Մատթէոս 5։21–26 համարները։

Մատթէոս 5։23, 24 համարներում ինչպե՞ս է շեշտվում այն միտքը, որ մեր եղբայրների հետ ունեցած փոխհարաբերությունները ազդում են Եհովայի ու մեր միջև եղած հարաբերություններին (Մատթ. 6։14, 15; Սաղ. 133։1; Կող. 3։13; Ա Յովհ. 4։20

3. Կարդա՛ Մատթէոս 6։1–8 համարները։

Որո՞նք են սեփական անձը արդարացնելու դրսևորումներից մի քանիսը, որոնցից խուսափում են քրիստոնյաները (Ղուկ. 18։11, 12; Ա Կորնթ. 4։6, 7; Բ Կորնթ. 9։7

4. Կարդա՛ Մատթէոս 6։25–34 համարները։

Հիսուսը ի՞նչ սովորեցրեց մեր նյութական կարիքները բավարարելու հարցում Եհովային ապավինելու մասին (Ելից 16։4; Սաղ. 37։25; Փիլիպ. 4։6

5. Կարդա՛ Մատթէոս 7։1–11 համարները։

Ի՞նչ ենք մենք սովորում Մատթէոս 7։5 համարում արձանագրված տպավորիչ օրինակից (Առակ. 26։12; Հռովմ. 2։1; 14։10; Յակ. 4։11, 12

Պատմություն 92

Հիսուսը հարություն է տալիս մահացածներին

1. Ո՞վ է նկարում պատկերված աղջկա հայրը։ Ինչո՞ւ են նա և իր կինը խիստ անհանգստանում։

2. Հայրոսը ի՞նչ է անում, երբ հանդիպում է Հիսուսին։

3. Ի՞նչ է տեղի ունենում, մինչ Հիսուսը գնում է Հայրոսի տուն, և ճանապարհին Հայրոսը ի՞նչ լուր է ստանում։

4. Հայրոսի տանը գտնվող մարդիկ ինչո՞ւ են ծիծաղում Հիսուսի վրա։

5. Հիսուսը, աղջկա հոր, մոր և իր առաքյալներից երեքի հետ սենյակ մտնելով, ի՞նչ է անում։

6. Ուրիշ ո՞ւմ է հարություն տվել Հիսուսը, և դա ի՞նչ է ցույց տալիս։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ղուկաս 8։40–56 համարները։

Հիսուսը ինչպե՞ս կարեկցանք ու ողջամտություն դրսևորեց արյունահոսությամբ տառապող կնոջ հանդեպ, և քրիստոնյա երեցները այսօր ի՞նչ կարող են սովորել այդ դեպքից (Ղուկ. 8։43, 44, 47, 48; Ղեւտ. 15։25–27; Մատթ. 9։12, 13; Կող. 3։12–14

2. Կարդա՛ Ղուկաս 7։11–17 համարները։

Նրանք, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, ինչպե՞ս կարող են մեծապես մխիթարվել այն բանից, թե Հիսուսն ինչպես վերաբերվեց Նային քաղաքում ապրող որբևայրու հետ (Ղուկ. 7։13; Բ Կորնթ. 1։3, 4; Եբր. 4։15

3. Կարդա՛ Յովհաննէս 11։17–44 համարները։

Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ երբ մահանում է մեր սիրելիներից որևէ մեկը, բնական է, որ վշտանում ենք (Յովհ. 11։33–36, 38; Բ Թագ. 18։33; 19։1–4

Պատմություն 93

Հիսուսը կերակրում է բազում մարդկանց

1. Ի՞նչ սարսափելի բան է կատարվել Հովհաննես Մկրտչի հետ, և դա ինչպե՞ս է ազդում Հիսուսի վրա։

2. Հիսուսն ինչպե՞ս է կերակրում իրեն հետևող բազմությանը, և որքա՞ն սննդամթերք է ավելանում։

3. Աշակերտները ինչո՞ւ են գիշերը վախի մեջ ընկնում, և ի՞նչ է պատահում Պետրոսին։

4. Երկրորդ անգամ Հիսուսն ինչպե՞ս է կերակրում հազարավոր մարդկանց։

5. Ինչո՞ւ հրաշալի կլինի, երբ Հիսուսը իշխի երկրի վրա որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 14։1–32 համարները։

ա) Մատթէոս 14։23–32 համարներում արձանագրված խոսքերը ի՞նչ են հայտնում Պետրոսի մասին։

բ) Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Պետրոսը հոգևորապես աճեց և իր մեջ հաղթահարեց բռնկվող բնավորության գիծը (Մատթ. 14։27–30; Յովհ. 18։10; 21։7; Գործք 2։14, 37–40; Ա Պետ. 5։6, 10

2. Կարդա՛ Մատթէոս 15։29–38 համարները։

Հիսուսն ինչպե՞ս գնահատանք ցույց տվեց իր Հոր տված նյութական բարիքների համար (Մատթ. 15։37; Յովհ. 6։12; Կող. 3։15

3. Կարդա՛ Յովհաննէս 6։1–21 համարները։

Այսօր քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են հետևել Հիսուսի օրինակին իշխանությունների հանդեպ ճիշտ տեսակետ ունենալու հարցում (Յովհ. 6։15; Մատթ. 22։21; Հռովմ. 12։2; 13։1–4

Պատմություն 94

Նա սիրում է փոքրիկներին

1. Աշակերտներն ինչի՞ մասին են վիճում երկար ճանապարհորդությունից վերադառնալիս։

2. Հիսուսը ինչո՞ւ է կանչում մի փոքրիկ երեխայի և նրան կանգնեցնում առաքյալների առջև։

3. Առաքյալները ի՞նչ իմաստով պետք է երեխաների պես լինեին։

4. Մի քանի ամիս անց Հիսուսն ինչպե՞ս է ցույց տալիս, որ սիրում է երեխաներին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 18։1–4 համարները։

Հիսուսը ուսուցանելիս ինչո՞ւ էր առակներ գործածում (Մատթ. 13։34, 36; Մարկ. 4։33, 34

2. Կարդա՛ Մատթէոս 19։13–15 համարները։

Երեխաների ո՞ր հատկությունները պետք է ընդօրինակենք, եթե ցանկանում ենք վայելել Թագավորության օրհնությունները (Սաղ. 25։9; 138։6; Ա Կորնթ. 14։20

3. Կարդա՛ Մարկոս 9։33–37 համարները։

Հիսուսը աշակերտներին ի՞նչ դաս սովորեցրեց բարձր դիրք ունենալու վերաբերյալ (Մարկ. 9։35; Մատթ. 20։25, 26; Գաղ. 6։3; Փիլիպ. 2։5–8

4. Կարդա՛ Մարկոս 10։13–16 համարները։

Հիսուսը որքանո՞վ էր մատչելի, և քրիստոնյա երեցները ի՞նչ կարող են սովորել նրա օրինակից (Մարկ. 6։30–34; Փիլիպ. 2։1–4; Ա Տիմոթ. 4։12

Պատմություն 95

Ինչպես է Հիսուսը սովորեցնում

1. Մի մարդ Հիսուսին ի՞նչ հարց է տալիս և ինչո՞ւ։

2. Որևէ բան սովորեցնելիս Հիսուսը երբեմն ի՞նչ է օգտագործում, ու մենք ի՞նչ ենք սովորել արդեն հրեաների ու սամարացիների մասին։

3. Ըստ Հիսուսի պատմության՝ ի՞նչ է պատահում մի հրեա մարդու, երբ նա ճանապարհորդում է դեպի Երիքով քաղաքը։

4. Ի՞նչ է պատահում, երբ մի հրեա քահանա, ապա մի ղևտացի անցնում են ճանապարհով։

5. Ինչպես պատկերված է նկարում, ո՞վ է օգնում վիրավոր հրեային։

6. Երբ Հիսուսն ավարտում է պատմությունը, ի՞նչ հարց է տալիս, ու այդ մարդն ինչպե՞ս է պատասխանում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ղուկաս 10։25–37 համարները։

ա) Ուղղակի պատասխան տալու փոխարեն՝ Հիսուսը ինչպե՞ս օգնեց Օրենքը լավ իմացող մի մարդու մտածել իր տված հարցի շուրջ (Ղուկ. 10։26; Մատթ. 16։13–16

բ) Հիսուսը առակներն ինչպե՞ս օգտագործեց, որպեսզի օգնի իր ունկնդիրներին ազատվել նախապաշարումից (Ղուկ. 10։36, 37; 18։9–14; Տիտոս 1։9

Պատմություն 96

Հիսուսը բուժում է հիվանդներին

1. Ի՞նչ է անում Հիսուսը ամբողջ երկրով ճանապարհորդելիս։

2. Իր մկրտությունից մոտ երեք տարի հետո Հիսուսն ի՞նչ է հայտնում իր առաքյալներին։

3. Ովքե՞ր են նկարում պատկերված մարդիկ, և Հիսուսը այս կնոջ համար ի՞նչ է անում։

4. Պատասխանելով կրոնական առաջնորդների առարկություններին՝ Հիսուսն ինչպե՞ս է նրանց ամաչեցնում։

5. Երբ Հիսուսն ու իր առաքյալները գտնվում են Երիքովի մոտ, Հիսուսը ի՞նչ է անում երկու կույր մուրացկանների համար։

6. Հիսուսը ինչո՞ւ է հրաշքներ գործում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 15։30, 31 համարները։

Եհովայի ուժը ինչպե՞ս է հրաշալիորեն դրսևորվում Հիսուսի միջոցով, և դա ինչպե՞ս պետք է ազդի մեր հասկացողության վրա այն բանի վերաբերյալ, թե Եհովան ինչ է խոստացել նոր աշխարհի հետ կապված (Սաղ. 37։29; Ես. 33։24

2. Կարդա՛ Ղուկաս 13։10–17 համարները։

Այն փաստը, որ զարմանալի հրաշքների մի մասը Հիսուսը կատարեց շաբաթ օրը, ինչպե՞ս է ցույց տալիս, թե իր Հազարամյա Իշխանության ընթացքում նա ինչ թեթևացում կբերի մարդկանց (Ղուկ. 13։10–13; Սաղ. 46։9; Մատթ. 12։8; Կող. 2։16, 17; Յայտն. 21։1–4

3. Կարդա՛ Մատթէոս 20։29–34 համարները։

Այս արձանագրությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Հիսուսը երբեք այնքան զբաղված չէր լինում, որ չկարողանար օգնել մարդկանց, և ի՞նչ ենք սովորում դրանից (Բ Օրին. 15։7; Յակ. 2։15, 16; Ա Յովհ. 3։17

Պատմություն 97

Հիսուսի մուտքը՝ որպես Թագավոր

1. Երբ Հիսուսը գալիս է Երուսաղեմի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղ, իր աշակերտներին ի՞նչ է պատվիրում։

2. Ըստ նկարի՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ Հիսուսը մոտենում է Երուսաղեմ քաղաքին։

3. Փոքրիկ երեխաներն ի՞նչ են անում, երբ տեսնում են, որ Հիսուսը բուժում է կույր ու հաշմանդամ մարդկանց։

4. Հիսուսն ի՞նչ է ասում բարկացած քահանաներին։

5. Ինչպե՞ս կարող ենք լինել այն երեխաների պես, որոնք գովաբանում են Հիսուսին։

6. Աշակերտներն ի՞նչ են ուզում իմանալ։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 21։1–17 համարները։

ա) Ի տարբերություն հաղթանակած հռոմեական զորավարների՝ Հիսուսն ինչպե՞ս մտավ Երուսաղեմ որպես Թագավոր (Մատթ. 21։4, 5; Զաք. 9։9; Փիլիպ. 2։5–8; Կող. 2։15

բ) Պատանիները ի՞նչ կարող են սովորել իսրայելացի երեխաներից, որոնք բարձրաձայն ասում էին 118–րդ սաղմոսից վերցված որոշ խոսքեր, երբ Հիսուսը մտավ տաճար (Մատթ. 21։9, 15; Սաղ. 118։25, 26; Բ Տիմոթ. 3։15; Բ Պետ. 3։18

2. Կարդա՛ Յովհաննէս 12։12–16 համարները։

Ի՞նչ են խորհրդանշում արմավենու ճյուղերը, որ մարդիկ գործածեցին Հիսուսին ողջունելիս (Յովհ. 12։13; Փիլիպ. 2։10; Յայտն. 7։9, 10

Պատմություն 98

Ձիթենյաց լեռան վրա

1. Նկարում պատկերված մարդկանցից ո՞ր մեկն է Հիսուսը, և ովքե՞ր են նրա շուրջը գտնվողները։

2. Քահանաները տաճարում փորձում են ի՞նչ անել Հիսուսին, ու նա ի՞նչ է ասում նրանց։

3. Առաքյալները ի՞նչ են հարցնում Հիսուսին։

4. Հիսուսը ինչո՞ւ է առաքյալներին պատմում այն դեպքերից մի քանիսի մասին, որոնք պետք է տեղի ունենային երկրի վրա, երբ նա երկնքից իշխեր որպես Թագավոր։

5. Հիսուսն ասում է, որ ի՞նչ է տեղի ունենալու այն բանից առաջ, երբ նա վերջ դնի երկրի վրայի չարությանը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 23։1–39 համարները։

ա) Թեև Սուրբ Գրություններում նշվում է, որ թերևս կարելի է աշխարհիկ տիտղոսներով դիմել մարդկանց, Հիսուսի՝ Մատթէոս 23։8–11-ում արձանագրված խոսքերն ի՞նչ են ցույց տալիս քրիստոնեական ժողովում մարդկանց մեծարելու նպատակով տիտղոսներ օգտագործելու վերաբերյալ (Գործք 26։25; Հռովմ. 13։7; Ա Պետ. 2։13, 14

բ) Փարիսեցիներն ի՞նչ միջոցներ էին օգտագործում՝ փորձելով խանգարել մարդկանց, որ քրիստոնյա չդառնային, և ինչպե՞ս են մեր օրերի կրոնական առաջնորդները կիրառում այդ նույն մեթոդները (Մատթ. 23։13; Ղուկ. 11։52; Յովհ. 9։22; 12։42; Ա Թեսաղ. 2։16

2. Կարդա՛ Մատթէոս 24։1–14 համարները։

ա) Մատթէոս 24։13–ում (ԱՆԹ) ինչպե՞ս է շեշտվում տոկունության կարևորությունը։

բ) Մատթէոս 24։13–ում նշված «վերջը» ի՞նչ է նշանակում (Մատթ.16։27; Հռովմ. 14։10–12; Բ Կորնթ. 5։10

3. Կարդա՛ Մարկոս 13։3–10 համարները։

Մարկոս 13։10–ում նշված ո՞ր արտահայտությունն է ցույց տալիս, որ բարի լուրը քարոզելը հրատապ է, և Հիսուսի խոսքերը ի՞նչ ազդեցություն պետք է թողնեն մեզ վրա (Հռովմ. 13։11, 12; Ա Կորնթ. 7։29–31; Բ Տիմոթ. 4։2

Պատմություն 99

Վերնատանը

1. Ինչպես պատկերված է նկարում, Հիսուսն ու իր 12 առաքյալները ինչո՞ւ են հավաքվել վերնատանը։

2. Ո՞վ է սենյակից դուրս եկող մարդը, և նա մտադիր է ի՞նչ անել։

3. Հիսուսն ի՞նչ հատուկ ընթրիք է սկսում, երբ ավարտվում է Պասեքի ընթրիքը։

4. Պասեքը իսրայելացիներին ի՞նչ էր հիշեցնում, և ինչի՞ մասին է հիշեցնում այդ հատուկ ընթրիքը Հիսուսի հետևորդներին։

5. Տիրոջ ընթրիքից հետո Հիսուսն իր հետևորդներին ի՞նչ է հայտնում, ու նրանք ի՞նչ են անում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 26։14–30 համարները։

ա) Մատթէոս 26։15 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Հուդան գիտակցաբար մատնեց Հիսուսին։

բ) Հիսուսի թափած արյունը ի՞նչ երկու նպատակների է ծառայում (Մատթ. 26։27, 28; Երեմ. 31։31–33; Եփես. 1։7; Եբր. 9։19, 20

2. Կարդա՛ Ղուկաս 22։1–39 համարները։

Ի՞նչ իմաստով Սատանան մտավ Հուդայի մեջ (Ղուկ. 22։3; Յովհ. 13։2; Գործք 1։24, 25

3. Կարդա՛ Յովհաննէս 13։1–20 համարները։

ա) Ըստ Յովհաննէս 13։2 համարի՝ կարելի՞ է Հուդային մեղադրել իր արարքի համար, և Աստծու ծառաները ի՞նչ դաս կարող են քաղել դրանից (Ծննդ. 4։7; Բ Կորնթ. 2։11; Գաղ. 6։1; Յակ. 1։13, 14

բ) Հիսուսն ի՞նչ ազդեցիկ դաս սովորեցրեց (Յովհ. 13։15; Մատթ. 23։11; Ա Պետ. 2։21

4. Կարդա՛ Յովհաննէս 17։1–26 համարները։

Հիսուսը աղոթեց, որ իր հետևորդները ի՞նչ իմաստով «մէկ լինեն» (Յովհ. 17։11, 21–23; Հռովմ. 13։8; 14։19; Կող. 3։14

Պատմություն 100

Հիսուսը պարտեզում

1. Հիսուսն ու իր առաքյալները ո՞ւր են գնում վերնատնից դուրս գալուց հետո, և նա նրանց ի՞նչ է պատվիրում։

2. Հիսուսն ի՞նչ է տեսնում, երբ վերադառնում է առաքյալների մոտ, և սա քանի՞ անգամ է կրկնվում։

3. Ովքե՞ր են պարտեզ մտնում, և ինչպես պատկերված է նկարում, Հուդա Իսկարիովտացին ի՞նչ է անում։

4. Հուդան ինչո՞ւ է համբուրում Հիսուսին, և ի՞նչ է անում Պետրոսը։

5. Հիսուսը ի՞նչ է ասում Պետրոսին, բայց ինչո՞ւ չի խնդրում Աստծուն, որ նա հրեշտակներ ուղարկի։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 26։36–56 համարները։

ա) Ինչո՞ւ է Հիսուսը իր աշակերտներին խորհուրդ տալու մեջ հրաշալի օրինակ քրիստոնյա երեցների համար այսօր (Մատթ. 20։25–28; 26։40, 41; Գաղ. 5։17; Եփես. 4։29, 31, 32

բ) Հիսուսը ի՞նչ տեսակետ ուներ մեկ ուրիշ մարդու դեմ բառացի զենք օգտագործելու վերաբերյալ (Մատթ. 26։52; Ղուկ. 6։27, 28; Յովհ. 18։36

2. Կարդա՛ Ղուկաս 22։39–53 համարները։

Այն, որ Գեթսեմանի պարտեզում մի հրեշտակ հայտնվեց, որպեսզի զորացնի Հիսուսին, մի՞թե նշանակում էր, որ Հիսուսի հավատը թուլացել էր։ Բացատրի՛ր (Ղուկ. 22։41–43; Ես. 49։8; Մատթ. 4։10, 11; Եբր. 5։7

3. Կարդա՛ Յովհաննէս 18։1–12 համարները։

Հիսուսը իր առաքյալներին ինչպե՞ս պաշտպանեց հակառակորդներից, և ի՞նչ կարող ենք սովորել այդ օրինակից (Յովհ. 10։11, 12; 18։1, 6–9; Եբր. 13։6; Յակ. 2։25

Պատմություն 101

Հիսուսին մահվան են դատապարտում

1. Գլխավորապես ո՞վ է պատասխանատու Հիսուսի մահվան համար։

2. Առաքյալներն ի՞նչ են անում, երբ կրոնական առաջնորդները ձերբակալում են Հիսուսին։

3. Ի՞նչ է տեղի ունենում քահանայապետ Կայիափայի տանը։

4. Պետրոսը ինչո՞ւ է մի կողմ գնում և լաց լինում։

5. Երբ Հիսուսին նորից բերում են Պիղատոսի մոտ, քահանայապետներն ի՞նչ են աղաղակում։

6. Ուրբաթ օրը՝ կեսօրից անմիջապես հետո, ի՞նչ է տեղի ունենում, և Հիսուսը ի՞նչ է խոստանում իր կողքի հանցագործին, որ գամված էր ցցին։

7. Որտե՞ղ է գտնվելու այն Դրախտը, որի մասին խոսեց Հիսուսը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 26։57–75 համարները։

Հրեական բարձրագույն ատյանի անդամները ինչպե՞ս ցույց տվեցին, որ իրենց սրտերը չար են (Մատթ. 26։59, 67, 68

2. Կարդա՛ Մատթէոս 27։1–50 համարները։

Ինչո՞ւ կարող ենք ասել, որ իրականում Հուդան անկեղծորեն չէր զղջացել (Մատթ. 27։3, 4; Մարկ. 3։29; 14։21; Բ Կորնթ. 7։10, 11

3. Կարդա՛ Ղուկաս 22։54–71 համարները։

Ի՞նչ դաս կարող ենք քաղել այն բանից, որ Պետրոսը ուրացավ Հիսուսին նրա մատնության և ձերբակալության գիշերը (Ղուկ. 22։60–62; Մատթ. 26։31–35; Ա Կորնթ. 10։12

4. Կարդա՛ Ղուկաս 23։1–49 համարները։

Հիսուսն ինչպե՞ս արձագանքեց իր հանդեպ ցուցաբերված անարդարությանը, և ի՞նչ դաս կարող ենք քաղել դրանից (Ղուկ. 23։33, 34; Հռովմ. 12։17–19; Ա Պետ. 2։23

5. Կարդա՛ Յովհաննէս 18։12–40 համարները։

Ի՞նչ է երևում այն բանից, որ թեև Պետրոսը մի պահ ընկավ մարդավախության մեջ, բայց հետո հոգևորապես ամրացավ ու դարձավ հայտնի առաքյալ (Յովհ. 18։25–27; Ա Կորնթ. 4։2; Ա Պետ. 3։14, 15; 5։8, 9

6. Կարդա՛ Յովհաննէս 19։1–30 համարները։

ա) Հիսուսը նյութական իրերի հանդեպ ի՞նչ հավասարակշռված տեսակետ ուներ (Յովհ. 2։1, 2, 9, 10; 19։23, 24; Մատթ. 6։31, 32; 8։20

բ) Մահից առաջ Հիսուսի ասած հաղթական խոսքերը ինչպե՞ս են վկայում այն մասին, որ նա ջատագովում էր Եհովայի գերիշխանությունը (Յովհ. 16։33; 19։30; Բ Պետ. 3։14; Ա Յովհ. 5։4

Պատմություն 102

Հիսուսը ողջ է

1. Ո՞վ է նկարում պատկերված կինը, ովքե՞ր են այն երկու տղամարդիկ, և որտե՞ղ են նրանք գտնվում։

2. Ինչո՞ւ է Պիղատոսը քահանաներին ասում, որ զինվորներին ուղարկեն՝ հսկելու Հիսուսի դամբարանը։

3. Հիսուսի մահվան երրորդ օրը՝ վաղ առավոտյան, մի հրեշտակ ի՞նչ է անում, իսկ ի՞նչ են անում քահանաները։

4. Կանանցից մի քանիսը ինչո՞ւ են զարմանում, երբ գնում են Հիսուսի դամբարան։

5. Պետրոսն ու Հովհաննեսը ինչո՞ւ են վազում Հիսուսի դամբարան և ի՞նչ են տեսնում։

6. Ի՞նչ պատահել Հիսուսի մարմնին, բայց նա ի՞նչ է անում իր աշակերտներին ցույց տալու համար, որ ողջ է։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Մատթէոս 27։62–66 և 28։1–15 համարները։

Երբ Հիսուսն արդեն հարություն էր առել, ինչպե՞ս քահանաները, փարիսեցիներն ու ծերերը մեղք գործեցին սուրբ ոգու դեմ (Մատթ. 12։24, 31, 32; 28։11–15

2. Կարդա՛ Ղուկաս 24։1–12 համարները։

Հիսուսի հարության մասին պատմող արձանագրությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան կանանց համարում է վստահելի վկաներ (Ղուկ. 24։4, 9, 10; Մատթ. 28։1–7

3. Կարդա՛ Յովհաննէս 20։1–12 համարները։

Յովհաննէս 20։8, 9 համարներն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ համբերության կարևորությունը, երբ ամբողջովին չենք հասկանում աստվածաշնչյան որևէ մարգարեություն (Առակ. 4։18; Մատթ. 17։22, 23; Ղուկ. 24։5–8; Յովհ. 16։12

Պատմություն 103

Փակ դռներից ներս

1. Մարիամը ի՞նչ է ասում մի մարդու, որն իր կարծիքով՝ պարտիզպան է, բայց ի՞նչն է նրան օգնում հասկանալ, որ իրականում դա Հիսուսն է։

2. Ի՞նչ է պատահում երկու աշակերտներին, որոնք քայլում են դեպի Էմմաուս գյուղը։

3. Ի՞նչ զարմանալի բան է տեղի ունենում, երբ երկու աշակերտները հայտնում են առաքյալներին, որ տեսել են Հիսուսին։

4. Հիսուսը քանի՞ անգամ է երևում իր հետևորդներին։

5. Թովմասն ի՞նչ է ասում, երբ իմանում է, որ աշակերտները տեսել են Հիսուսին, բայց ի՞նչ է տեղի ունենում ութ օր հետո։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յովհաննէս 20։11–29 համարները։

Յովհաննէս 20։23 համարում Հիսուսը մի՞թե ուզում էր ասել, որ մարդիկ մեղքեր ներելու իշխանություն ունեն (Սաղ. 49։2, 7; Ես. 55։7; Ա Տիմոթ. 2։5, 6; Ա Յովհ. 2։1, 2

2. Կարդա՛ Ղուկաս 24։13–43 համարները։

Ինչպե՞ս կարող ենք մեր սիրտը նախապատրաստել, որ այն ընկալունակ լինի աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ (Ղուկ. 24։32, 33; Եզր. 7։10; Մատթ. 5։3; Գործք 16։14; Եբր. 5։11–14

Պատմություն 104

Հիսուսը վերադառնում է երկինք

1. Մի առիթով աշակերտներից քանի՞ հոգի են տեսնում Հիսուսին, ու նա ինչի՞ մասին է խոսում նրանց հետ։

2. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և երկրի վրա կյանքն ինչպիսի՞ն կլինի, երբ Հիսուսը հազար տարի իշխի որպես Թագավոր։

3. Քանի՞ օր է Հիսուսը երևում իր աշակերտներին, սակայն ժամանակը հասնում է, որ նա ի՞նչ անի։

4. Նախքան իր աշակերտներից բաժանվելը Հիսուսը նրանց ի՞նչ է պատվիրում։

5. Ի՞նչ է պատկերված նկարում, և Հիսուսն ինչպե՞ս է ծածկվում աշակերտներից։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Ա Կորնթացիս 15։3–8 համարները։

Պողոս առաքյալն ինչո՞ւ կարող էր այդքան վստահ խոսել Հիսուսի հարության մասին, և ինչի՞ մասին կարող են քրիստոնյաները վստահությամբ խոսել այսօր (Ա Կորնթ. 15։4, 7, 8; Ես. 2։2, 3; Մատթ. 24։14; Բ Տիմոթ. 3։1–5

2. Կարդա՛ Գործք 1։1–11 համարները։

Քարոզչական գործը ի՞նչ չափով ընդարձակվեց, ինչպես մարգարեացված էր Գործք 1։8 համարում (Գործք 6։7; 9։31; 11։19–21; Կող. 1։23

Պատմություն 105

Սպասում են Երուսաղեմում

1. Ինչպես նկարում է պատկերված, ի՞նչ է պատահում Հիսուսի հետևորդներին, որոնք սպասում են նրան Երուսաղեմում։

2. Երուսաղեմում գտնվող այցելուների համար ի՞նչ անակնկալ է լինում։

3. Պետրոսը ժողովրդին ի՞նչ է բացատրում։

4. Լսելով Պետրոսին՝ մարդիկ ի՞նչ են զգում, ու նա ի՞նչ է պատվիրում նրանց։

5. Մ.թ.ա. 33–ի Պենտեկոստեին քանի՞ հոգի են մկրտվում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 2։1–47 համարները։

ա) Պետրոսի խոսքերը, որ արձանագրված են Գործք 2։23, 36 համարներում, ինչպե՞ս են ցույց տալիս, որ ամբողջ հրեա ազգն էր պատասխանատու Հիսուսի մահվան համար (Ա Թեսաղ. 2։14, 15

բ) Պետրոսը ի՞նչ լավ օրինակ է թողել Գրությունների հիման վրա տրամաբանելու հարցում (Գործք 2։16, 17, 29, 31, 36, 39; Կող. 4։6

գ) Պետրոսը ինչպե՞ս է օգտագործում «երկնքի արքայութեան բանալիներ[ից]» առաջինը, որը Հիսուսը խոստացել էր տալ նրան (Գործք 2։14, 22–24, 37, 38; Մատթ. 16։19

Պատմություն 106

Ազատ են արձակվում բանտից

1. Մի օր կեսօրին ի՞նչ է պատահում Պետրոսին ու Հովհաննեսին տաճար գնալիս։

2. Պետրոսն ի՞նչ է ասում կաղ մարդուն և նրան ի՞նչ է տալիս, որն ավելի արժեքավոր է, քան դրամը։

3. Կրոնական առաջնորդներն ինչո՞ւ են բարկանում և ինչպե՞ս են վարվում Պետրոսի ու Հովհաննեսի հետ։

4. Պետրոսն ի՞նչ է ասում կրոնական առաջնորդներին, և առաքյալներն ի՞նչ նախազգուշացում են ստանում։

5. Ինչո՞ւ են կրոնական առաջնորդները նախանձով լցվում, բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ երկրորդ անգամ առաքյալներին բանտ են նստեցնում։

6. Առաքյալներն ինչպե՞ս են պատասխանում, երբ Ատյան են տարվում։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 3։1–10 համարները։

Չնայած մենք չենք կարող հրաշքներ կատարել, Պետրոսի՝ Գործք 3։6–ում արձանագրված խոսքերն ինչպե՞ս են օգնում մեզ գնահատել Թագավորության պատգամը (Յովհ. 17։3; Բ Կորնթ. 5։18–20; Փիլիպ. 3։8

2. Կարդա՛ Գործք 4։1–31 համարները։

Ծառայության մեջ հակառակության հանդիպելիս ի՞նչ կերպով պետք է ընդօրինակենք առաջին դարի մեր քրիստոնյա եղբայրներին (Գործք 4։29, 31; Եփես. 6։18–20; Ա Թեսաղ. 2։2

3. Կարդա՛ Գործք 5։17–42 համարները։

Թե՛ անցյալում և թե՛ ներկայումս որոշ ոչ Վկաներ ինչպե՞ս են ողջամտություն դրսևորել քարոզչական գործի առնչությամբ (Գործք 5։34–39

Պատմություն 107

Ստեփանոսը քարկոծվում է

1. Ո՞վ է Ստեփանոսը, և Աստծու օգնությամբ նա ի՞նչ է անում։

2. Ստեփանոսն ի՞նչ է ասում, որը խիստ զայրացնում է կրոնական առաջնորդներին։

3. Երբ մարդիկ Ստեփանոսին բռնում ու տանում են քաղաքից դուրս, ինչպե՞ս են վարվում նրա հետ։

4. Ո՞վ է նկարում պատկերված այն երիտասարդը, որ կանգնած է վերնազգեստների մոտ։

5. Նախքան իր մահը Ստեփանոսը Աստծուն ինչի՞ մասին է աղոթում։

6. Ընդօրինակելով Ստեփանոսին՝ մենք ինչպե՞ս պիտի վարվենք, եթե ինչ–որ մեկը մեզ դեմ չար արարք գործի։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 6։8–15 համարները։

Կրոնական առաջնորդները ի՞նչ խարդախ միջոցներ են օգտագործել դադարեցնելու համար Եհովայի վկաների քարոզչական գործը (Գործք 6։9, 11, 13

2. Կարդա՛ Գործք 7։1–60 համարները։

ա) Ի՞նչը օգնեց Ստեփանոսին հմտորեն պաշտպանել բարի լուրը Ատյանի առջև, և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից (Գործք 7։51–53; Հռովմ. 15։4; Բ Տիմոթ. 3։14–17; Ա Պետ. 3։15

բ) Մեր գործունեությանը հակառակություն ցույց տվողների հանդեպ ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք (Գործք 7։58–60; Մատթ. 5։44; Ղուկ. 23։33, 34

Պատմություն 108

Դամասկոսի ճանապարհին

1. Ստեփանոսի սպանվելուց հետո Սողոսը ի՞նչ է անում։

2. Դամասկոսի ճանապարհին ի՞նչ զարմանալի դեպք է տեղի ունենում Սողոսի հետ։

3. Հիսուսը Սողոսին ի՞նչ է պատվիրում։

4. Հիսուսը ի՞նչ հրահանգներ է տալիս Անանիային, ու ինչպե՞ս է պատահում, որ Սողոսը նորից կարողանում է տեսնել։

5. Սողոսը ի՞նչ անունով է հայտնի դառնում, և Աստված ինչպե՞ս է գործում նրա միջոցով։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 8։1–4 համարները։

Հալածանքի ալիքը, որ հարվածեց քրիստոնեական ժողովին, ինչպե՞ս նպաստեց քրիստոնեական հավատի տարածմանը, և մեր ժամանակներում համանման ի՞նչ դեպքեր են տեղի ունեցել (Գործք 8։4; Ես. 54։17

2. Կարդա՛ Գործք 9։1–20 համարները։

Ի՞նչ երեք հանձնարարության մասին նշեց Հիսուսը, որ ուզում էր տալ Սողոսին (Գործք 9։15; 13։5; 26։1; 27։24; Հռովմ. 11։13

3. Կարդա՛ Գործք 22։6–16 համարները։

Ինչպե՞ս կարող ենք նմանվել Անանիային, և ինչո՞ւ է դա կարևոր (Գործք 22։12; Ա Տիմոթ. 3։7; Ա Պետ. 1։14–16; 2։12

4. Կարդա՛ Գործք 26։8–20 համարները։

Այն, որ Պողոսը քրիստոնյա դարձավ, ինչպե՞ս է քաջալերում նրանց, ովքեր այսօր անհավատ կողակից ունեն (Գործք 26։11; Ա Տիմոթ. 1։14–16; Բ Տիմոթ. 4։2; Ա Պետ. 3։1–3

Պատմություն 109

Պետրոսն այցելում է Կոռնելիոսին

1. Ո՞վ է նկարում պատկերված այս մարդը, որ ծնկի է իջել։

2. Մի հրեշտակ ի՞նչ է ասում Կոռնելիոսին։

3. Աստված Պետրոսին ի՞նչ է ցույց տալիս, երբ նա գտնվում է Սիմոնի տան տանիքի վրա։

4. Ինչո՞ւ է Պետրոսը Կոռնելիոսին ասում, որ նա չպետք է խոնարհվի ու երկրպագի նրան։

5. Պետրոսի հետ եկած հրեա աշակերտները ինչո՞ւ են ապշում։

6. Ի՞նչ կարևոր դաս ենք քաղում այն դեպքից, որ Պետրոսը այցելեց Կոռնելիոսին։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 10։1–48 համարները։

Պողոսի խոսքերը, որ արձանագրված են Գործք 10։42–ում, ի՞նչ են ցույց տալիս Թագավորության բարի լուրի քարոզելու առնչությամբ (Մատթ. 28։19; Մարկ. 13։10; Գործք 1։8

2. Կարդա՛ Գործք 11։1–18 համարները։

Պետրոսը ի՞նչ մոտեցում հանդես բերեց, երբ ակնհայտ դարձավ, թե որն է Եհովայի կամքը հեթանոսների առնչությամբ, և ինչպե՞ս կարող ենք հետևել Պետրոսի օրինակին (Գործք 11։17, 18; Բ Կորնթ. 10։5; Եփես. 5։17

Պատմություն 110

Տիմոթեոսը՝ Պողոսի նոր օգնական

1. Ո՞վ է նկարում պատկերված երիտասարդը, որտե՞ղ է նա ապրում, և նրա մոր ու տատի անունները ի՞նչ են։

2. Տիմոթեոսը ի՞նչ է պատասխանում, երբ Պողոսը հարցնում է, թե արդյոք նա կցանկանա միանալ իրեն ու Շիղային՝ հեռավոր վայրերում քարոզելու համար։

3. Որտե՞ղ են Քրիստոսի աշակերտները առաջին անգամ քրիստոնյաներ կոչվում։

4. Երբ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքից հեռանում են, ի՞նչ քաղաքներ են այցելում։

5. Տիմոթեոսն ինչպե՞ս է օգնում Պողոսին, և մեր օրերի երիտասարդներն ի՞նչ հարց պետք է տան իրենք իրենց։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 9։19–30 համարները։

Պողոս առաքյալն ինչպե՞ս խոհեմություն դրսևորեց, երբ հակառակության հանդիպեց բարի լուրը քարոզելիս (Գործք 9։22–25, 29, 30; Մատթ. 10։16

2. Կարդա՛ Գործք 11։19–26 համարները։

Գործք 11։19–21, 26 համարներում արձանագրված դեպքից ինչպե՞ս է երևում, որ Եհովայի ոգին առաջնորդություն և ուղղություն է տալիս քարոզչական գործում։

3. Կարդա՛ Գործք 13։13–16, 42–52 համարները։

Գործք 13։51, 52 համարներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ աշակերտները թույլ չտվեցին, որ հալածանքը վհատեցնի իրենց (Մատթ. 10։14; Գործք 18։6; Ա Պետ. 4։14

4. Կարդա՛ Գործք 14։1–6, 19–28 համարները։

‘Նրանց հանձնեցին Տիրոջը’ արտահայտությունն ինչպե՞ս է ազատում մեզ անտեղի մտահոգությունից, երբ աջակցում ենք նորերին (Գործք 14։21–23; 20։32; Յովհ. 6։44

5. Կարդա՛ Գործք 16։1–5 համարները։

Այն, որ Տիմոթեոսը պատրաստակամորեն համաձայնեց թլփատվել, ինչպե՞ս է ընդգծում ամեն բան ‘անել ավետարանի համար’ խոսքերի կարևորությունը (Գործք 16։3; Ա Կորնթ. 9։23; Ա Թեսաղ. 2։8

6. Կարդա՛ Գործք 18։1–11, 18–22 համարները։

Գործք 18։9, 10 համարներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Հիսուսն անձամբ առաջնորդում է քարոզչական գործը, ու դա մեզ ո՞ր հարցում է վստահեցում այսօր (Մատթ. 28։20

Պատմություն 111

Տղան, որը քնով ընկավ

1. Ո՞վ է նկարում պատկերված տղան, որ ընկել է գետնին, և ի՞նչ է պատահել նրան։

2. Պողոսն ի՞նչ է անում, երբ տեսնում է, որ տղան մահացել է։

3. Պողոսը, Տիմոթեոսը ու նրանց ճամփորդակիցները ո՞ւր են գնում, և ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանք կանգ են առնում Միլետոսում։

4. Ագաբոս անունով մարգարեն ինչի՞ մասին է նախազգուշացնում Պողոսին, և ինչպե՞ս է դա իրականանում՝ համաձայն նրա խոսքերի։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 20։7–38 համարները։

ա) Ըստ Գործք 20։26, 27 համարներում արձանագրված՝ Պողոսի խոսքերի՝ ինչպե՞ս կարող ենք ‘ամենի արյունից անմեղ’ լինել (Եզեկ. 33։8; Գործք 18։6, 7

բ) Ուսուցանելիս երեցները ինչո՞ւ պետք է ‘հաստատ բռնեն վարդապետության հավատարիմ խոսքը’ (Գործք 20։17, 29, 30; Տիտոս 1։7–9; Բ Տիմոթ. 1։13

2. Կարդա՛ Գործք 26։24–32 համարները։

Հիսուսից ստացած քարոզելու հանձնարարությունը կատարելու համար Պողոսն ինչպե՞ս օգտագործեց այն հանգամանքը, որ Հռոմի քաղաքացի էր (Գործք 9։15; 16։37, 38; 25։11, 12; 26։32; Ղուկ. 21։12, 13

Պատմություն 112

Նավաբեկություն կղզու մոտ

1. Ի՞նչ է պատահում այն նավին, որի վրա գտնվում էր Պողոսը, երբ այն անցնում էր Կրետե կղզու մոտով։

2. Պողոսն ի՞նչ է ասում նավում գտնվողներին։

3. Ինչպե՞ս է պատահում, որ նավը կտոր–կտոր է լինում։

4. Հարյուրապետը ի՞նչ հրահանգներ է տալիս, ու քանի՞ մարդ է ապահով հասնում ափ։

5. Ինչպե՞ս է կոչվում այն կղզին, որտեղ նրանք կանգ են առնում, և ի՞նչ է պատահում Պողոսին, երբ եղանակը բացվում է։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 27։1–44 համարները։

Աստվածաշնչյան արձանագրությունների հանդեպ մեր վստահությունն ինչպե՞ս է ամրանում, երբ կարդում ենք Պողոսի՝ դեպի Հռոմ կատարած ճանապարհորդության մասին (Գործք 27։16–19, 27–32; Ղուկ. 1։3; Բ Տիմոթ. 3։16, 17

2. Կարդա՛ Գործք 28։1–14 համարները։

Եթե Մալթա կղզու հեթանոս բնակիչները Պողոսի ու նրա ճանապարհակիցների հանդեպ «մարդասիրութիւն ցոյց տուին», ապա ի՞նչ պետք է ձգտեն անել քրիստոնյաները և հատկապես ի՞նչ կերպ (Գործք 28։1, 2; Եբր. 13։1, 2; Ա Պետ. 4։9

Պատմություն 113

Պողոսը Հռոմում

1. Պողոսը ո՞ւմ է քարոզում Հռոմում բանտարկված ժամանակ։

2. Նկարում սեղանի մոտ նստած մարդը ո՞վ է, ու նա ի՞նչ է անում Պողոսի համար։

3. Ո՞վ է Եպափրոդիտոսը, և նա իր հետ ինչե՞ր է տանում, երբ վերադառնում է Փիլիպպե։

4. Ինչո՞ւ է Պողոսը նամակ գրում իր մտերիմ ընկեր Փիլիմոնին։

5. Ազատ արձակվելուց հետո Պողոսն ի՞նչ է անում, ու հետագայում նրան ի՞նչ է պատահում։

6. Եհովան ո՞ւմ միջոցով է գրում Աստվածաշնչի վերջին գրքերը։ Ինչի՞ մասին է պատմում «Յայտնութիւն» գիրքը։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Գործք 28։16–31 և Փիլիպպեցիս 1։13 համարները։

Պողոսն ինչպե՞ս օգտագործեց իր ժամանակը, երբ բանտարկված էր, ու նրա անսասան հավատն ի՞նչ ազդեցություն թողեց քրիստոնեական ժողովի վրա (Գործք 28։23, 30; Փիլիպ. 1։14

2. Կարդա՛ Փիլիպպեցիս 2։19–30 համարները։

Պողոսը երախտագիտության ի՞նչ խոսքեր ասաց Տիմոթեոսի ու Եպափրոդիտոսի մասին, ու ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին (Փիլիպ. 2։20, 22, 25, 29, 30; Ա Կորնթ. 16։18; Ա Թեսաղ. 5։12, 13

3. Կարդա՛ Փիլիմոն 1–25 համարները։

ա) Ինչի՞ հիման վրա Պողոսը հորդորեց Փիլիմոնին անել այն, ինչ պատշաճ էր, ու սա երեցների համար ի՞նչ առաջնորդություն է այսօր (Փիլիմ. 9; Բ Կորնթ. 8։8; Գաղ. 5։13

բ) Պողոսի՝ Փիլիմոն 13, 14 համարներում արձանագրված խոսքերն ինչպե՞ս են ցույց տալիս, որ նա հարգում էր ժողովի անդամների խիղճը (Ա Կորնթ. 8։7, 13; 10։31–33

4. Կարդա՛ Բ Տիմոթէոս 4։7–9 համարները։

Ընդօրինակելով Պողոս առաքյալին՝ ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ կվարձատրի, եթե մինչև վերջ հավատարիմ մնանք (Մատթ. 24։13; Եբր. 6։10

Պատմություն 114

Չարության վերջը

1. Ինչո՞ւ է Աստվածաշունչը խոսում երկնային ձիերի մասին։

2. Ինչպե՞ս է կոչվում այն պատերազմը, որ Աստված կմղի չար մարդկանց դեմ ու ի՞նչ նպատակով դա կանի։

3. Ըստ նկարի՝ ո՞վ է առաջնորդելու պատերազմը, ինչո՞ւ է նա թագ կրում, ու նրա սուրը ի՞նչ է ցույց տալիս։

4. Անդրադառնալով 10–րդ, 15–րդ և 33–րդ պատմություններին՝ ինչո՞ւ չպետք է զարմանանք, որ Աստված կոչնչացնի չար մարդկանց։

5. Ինչպե՞ս են 36–րդ և 76–րդ պատմությունները ցույց տալիս, որ Աստված կործանելու է չար մարդկանց, նույնիսկ եթե նրանք պնդում են, որ երկրպագում են նրան։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յայտնութիւն 19։11–16 համարները։

ա) Սուրբ Գրություններն ինչպե՞ս են պարզ ցույց տալիս, որ սպիտակ ձիու վրա նստողը Հիսուս Քրիստոսն է (Յայտն. 1։5; 3։14; 19։11; Ես. 11։4

բ) Հիսուսի հանդերձների վրա քսված արյունը ինչպե՞ս է հաստատում, որ նա վճռական ու լիակատար հաղթանակ կտանի (Յայտն. 14։18–20; 19։13; Ես. 63։1–6

գ) Ովքե՞ր են մտնում հեծելազորի կազմի մեջ, որ հետևում է Հիսուսին, որ նստած է սպիտակ ձիու վրա (Յայտն. 12։7; 19։14; Մատթ. 25։31, 32

Պատմություն 115

Երկրի վրա՝ նոր դրախտ

1. Աստվածաշնչում ի՞նչ պայմանների մասին է խոսվում, որ կվայելենք երկրային Դրախտում։

2. Աստվածաշունչը ի՞նչ է խոստանում նրանց, ովքեր կապրեն Դրախտում։

3. Հիսուսը ե՞րբ հոգ կտանի, որ այս հրաշալի փոփոխությունները իրականություն դառնան։

4. Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա ինչպե՞ս գործերով ցույց տվեց, թե ինչեր կանի որպես Աստծու Թագավորության Թագավոր։

5. Հիսուսը և իր երկնային իշխանակիցները ի՞նչ կանեն, երբ երկնքից իշխեն ամբողջ երկրի վրա։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յայտնութիւն 5։9, 10 համարները։

Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հազարամյա Իշխանության ընթացքում երկրի վրա կառավարողները կարեկից ու գթառատ թագավորներ և քահանաներ կլինեն (Եփես. 4։20–24; Ա Պետ. 1։7; 3։8; 5։6–10

2. Կարդա՛ Յայտնութիւն 14։1–3 համարները։

Ի՞նչ է նշանակում այն, որ Հոր անունը ու Գառան անունը գրված են 144 հազար անհատների ճակատներին (Ա Կորնթ. 3։23; Բ Տիմոթ. 2։19; Յայտն. 3։12

Պատմություն 116

Ինչ պետք է անենք հավիտյան ապրելու համար

1. Հավիտյան ապրելու համար ի՞նչ է հարկավոր իմանալ։

2. Ինչպե՞ս կարող ենք սովորել Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես այս փոքրիկ աղջիկն ու նրա ընկերները, որ պատկերված են նկարում։

3. Ուրիշ ի՞նչ գիրք ես տեսնում նկարում, և ինչո՞ւ այն կանոնավորաբար պետք է կարդանք։

4. Եհովային ու Հիսուսին ճանաչելուց բացի, ուրիշ ի՞նչ է հարկավոր հավիտենական կյանք ստանալու համար։

5. Ի՞նչ ենք սովորում 69–րդ պատմությունից։

6. Ի՞նչ ենք սովորում փոքրիկ Սամուելի օրինակից, որի մասին գրված է 55–րդ պատմության մեջ։

7. Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, և եթե դա անենք, ապագայում ինչի՞ կարժանանանք։

Լրացուցիչ հարցեր

1. Կարդա՛ Յովհաննէս 17։3 համարը։

Սուրբ Գրություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ձեռք բերելը ավելին է նշանակում, քան պարզապես փաստեր մտապահելը (Մատթ. 7։21; Յակ. 2։18–20; Ա Յովհ. 2։17

2. Կարդա՛ Սաղմոս 145։1–21 համարները։

ա) Որո՞նք են այն մի շարք պատճառները, որոնց համար փառաբանում ենք Եհովային (Սաղ. 145։8–11; Յայտն. 4։11

բ) Եհովան ինչպե՞ս է ‘բարի ամենի համար’, և սա ինչպե՞ս է մեզ ավելի մոտեցնում նրան (Սաղ. 145։9; Մատթ. 5։43–45

գ) Եթե Եհովան թանկ է մեզ համար, կմղվենք ի՞նչ անելու նրան (Սաղ. 119։171, 172, 175; 145։11, 12, 21