Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 13

Մարդիկ, որ դարձան Հիսուսի աշակերտներ

Ո՞վ է այս մարդը. ինչպե՞ս նա դարձավ Հիսուսի աշակերտը

Մարդիկ, որ դարձան Հիսուսի աշակերտներ

Աստծո ամենալավ ծառան ո՞վ է եղել։ ~ Ճիշտ է, Հիսուս Քրիստոսը։ Քո կարծիքով՝ մենք կարո՞ղ ենք նմանվել նրան։ ~ Աստվածաշնչում ասվում է, որ նա մեզ համար օրինակ է թողել, որին պետք է հետևենք։ Նա հրավիրում է մեզ իր աշակերտները լինել։

Գիտե՞ս, թե ինչ է նշանակում լինել Հիսուսի աշակերտ։ ~ Հիսուսի աշակերտը դառնալու համար պետք է առաջին հերթին սովորենք նրա ուսուցանածը։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Նաև պետք է հավատանք նրա ասածներին։ Իսկ եթե հավատում ենք, ապա կանենք այն ամենը, ինչ որ նա սովորեցնում է։

Շատերն են ասում, թե հավատում են Հիսուսին։ Ի՞նչ ես կարծում, այդ բոլոր մարդիկ նրա աշակերտնե՞րն են։ ~ Ոչ, նրանց մեծ մասը Հիսուսի աշակերտները չեն։ Գուցե նրանք եկեղեցի են գնում, բայց նրանցից շատերը երբեք ժամանակ չեն հատկացրել ծանոթանալու Հիսուսի ուսուցանածին։ Իրականում միայն այնպիսի մարդիկ կարող են Հիսուսի աշակերտ համարվել, ովքեր հետևում են նրա թողած օրինակին։

Այժմ ծանոթանանք մի քանի անձնավորությունների հետ, ովքեր Հիսուսի աշակերտները դարձան դեռևս այն ժամանակ, երբ նա երկրի վրա էր։ Առաջիններից էր Փիլիպպոսը։ Նա գնաց ու կանչեց իր ընկեր Նաթանայելին (նրան կոչում էին նաև Բարդուղիմեոս), որը, ինչպես պատկերված է նկարում, նստած էր ծառի տակ։ Երբ Նաթանայելը եկավ Հիսուսի մոտ, Հիսուսը ասաց. «Ահա՛ ազնիվ մարդ, ճշմարիտ իսրայելացի»։ Նաթանայելը զարմացած հարցրեց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։

Ո՞ւմ է Հիսուսը կանչում՝ իր աշակերտը լինելու

«Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած՝ տեսա քեզ, որ թզենու տակ էիր»,— պատասխանեց Հիսուսը։ Նաթանայելը շատ զարմացավ, որ Հիսուսը ճշգրիտ գիտեր, թե ինքը որտեղ է եղել։ Նա ասաց. «Դու Աստծո Որդին ես, դու Իսրայելի թագավորն ես» (Յովհաննէս 1։49

Հուդա Իսկարիովտացին, Հուդան (նաև Թադեոս) և Սիմոնը

Փիլիպպոսից ու Նաթանայելից մի օր առաջ մի քանի հոգի արդեն դարձել էին Հիսուսի աշակերտներ. Անդրեասն ու նրա եղբայր Պետրոսը, Հովհաննեսը և հավանաբար նաև նրա եղբայր Հակոբոսը (Յովհաննէս 1։35–51)։ Սակայն այս չորս աշակերտները վերադարձել էին իրենց նախկին գործին՝ ձկնորսությանը։ Մի օր, երբ Հիսուսը անցնում էր Գալիլեայի ծովի մոտով, տեսավ Պետրոսին ու Անդրեասին ուռկանը ծովը գցելիս ու ձայն տվեց նրանց. «Եկե՛ք իմ ետևից»։

Հակոբոսը (Ալփեոսի որդին), Թովմասը և Մատթեոսը

Մի փոքր հեռվում Հիսուսը տեսավ նաև Հակոբոսին ու Հովհաննեսին. նրանք իրենց հոր հետ ուռկանն էին նորոգում։ Հիսուսը նրանց էլ կանչեց՝ իրեն հետևելու։ Ի՞նչ կանեիր դու, եթե Հիսուսը քեզ էլ կանչեր։ Անմիջապես կգնայի՞ր նրա հետ։ ~ Այս մարդիկ գիտեին, թե ով է Հիսուսը։ Գիտեին, որ նրան Աստված էր ուղարկել։ Ուստի անմիջապես թողեցին իրենց ուռկաններն ու հետևեցին Հիսուսին (Մատթէոս 4։18–22

Նաթանայելը, Փիլիպպոսը և Հովհաննեսը

Այն, որ այս մարդիկ դարձան Հիսուսի հետևորդներ, նշանակո՞ւմ է, որ դրանից հետո նրանք ոչ մի սխալ բան չէին անելու։ ~ Ո՛չ։ Երևի հիշում ես, որ նրանք նույնիսկ վիճեցին իրար հետ, թե ով է իրենցից ամենամեծը։ Բայց նրանք լսեցին Հիսուսին և փոխեցին իրենց մտածելակերպն ու պահվածքը։ Եթե մենք էլ պատրաստ ենք փոխվելու, նույնպես կարող ենք Հիսուսի աշակերտը լինել։

Հակոբոսը (Հովհաննեսի եղբայրը), Անդրեասը և Պետրոսը

Հիսուսը ամեն տեսակի մարդկանց հրավիրում էր իր աշակերտը լինել։ Մի անգամ մի հարուստ երիտասարդ իշխանավոր եկավ Հիսուսի մոտ ու հարցրեց նրան, թե ինչպես կարող է հավիտենական կյանքի արժանանալ։ Երբ նա ասաց, որ դեռ մանկուց պահել է Աստծո պատվիրանները, Հիսուսը հրավիրեց նրան. «Ե՛կ, հետևիր ինձ»։ Գիտե՞ս, թե ինչ տեղի ունեցավ հետո։ ~

Երբ այդ երիտասարդը իմացավ, որ Հիսուսի աշակերտ լինելը հարուստ լինելուց ավելի կարևոր է, տխրեց։ Նա Հիսուսի աշակերտը չդարձավ, որովհետև հարստությունն ավելի շատ էր սիրում, քան Աստծուն (Ղուկաս 18։18–25

Մեկ ու կես տարի էր անցել, ինչ Հիսուսը սկսել էր քարոզել, երբ նա իր աշակերտների միջից տասներկու հոգու ընտրեց որպես առաքյալներ։ Առաքյալը դա այն մարդն է, որին ուղարկում են հատուկ գործ կատարելու։ Գիտե՞ս Հիսուսի առաքյալների անունները։ ~ Կարող ենք սովորել։ Ե՛կ նայենք նկարներին և ասենք նրանց անունները։ Իսկ հիմա փորձենք հիշելով ասել դրանք։

Ովքե՞ր էին այն կանայք, որ օգնում էին Հիսուսին, երբ նա գնում էր քարոզելու

Վերջում Հիսուսի առաքյալներից մեկը վատը դարձավ։ Դա Հուդա Իսկարիովտացին էր։ Հետագայում նրա փոխարեն մեկ ուրիշ աշակերտ ընտրվեց որպես առաքյալ։ Կուզե՞ս իմանալ նրա անունը։ ~ Նրա անունը Մատաթիա էր։ Ավելի ուշ Պողոսն ու Բառնաբասն էլ դարձան առաքյալներ, բայց նրանք չէին պատկանում տասներկու առաքյալների խմբին (Գործք 1։23–26; 14։13

Ինչպես իմացանք այս գրքի առաջին գլխից, Հիսուսը սիրում էր երեխաներին։ Ինչո՞ւ էր նա ուշադիր երեխաների հանդեպ։ ~ Նա գիտեր, որ երեխաները նույնպես կարող են դառնալ իր աշակերտները։ Նույնիսկ մեծահասակները, նրանց լսելով, թերևս ցանկանան սովորել Մեծ Ուսուցչի մասին։

Հիսուսի աշակերտների մեջ կային նաև բազմաթիվ կանայք։ Նրանցից ոմանք ճամփորդում էին նրա հետ քաղաքից քաղաք, երբ նա գնում էր քարոզելու։ Հիսուսի հետ էին լինում Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան և Շուշանը։ Գուցե նրանք նաև օգնում էին Հիսուսին՝ ուտելիք պատրաստելով ու հագուստները լվանալով (Ղուկաս 8։1–3

Ուզո՞ւմ ես դառնալ Հիսուսի աշակերտ։ ~ Հիշիր՝ միայն խոսքով չենք կարող դա անել։ Մեր գործերից պետք է երևա, որ նրա աշակերտն ենք, ընդ որում՝ ոչ միայն քրիստոնեական հանդիպումների ժամանակ, այլև ամենուրեք։ Կարո՞ղ ես ասել, թե, օրինակ, որտեղ։ ~

Իհարկե, մենք պետք է մեզ Հիսուսի աշակերտին վայել պահենք տանը։ Չպետք է մոռանանք այդ մասին նաև դպրոցում։ Միշտ պետք է հիշենք, որ Հիսուսի ճշմարիտ աշակերտը այնպիսի գործեր պիտի անի, ինչպիսին որ Հիսուսն էր անում։ Եվ դա պետք է անի ամեն օր՝ ամբողջ օրվա ընթացքում, և անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։

Որտե՞ղ է կարևոր Հիսուսի աշակերտին վայել պահվածք ունենալ

Այժմ Հիսուսի աշակերտների մասին կարդանք Աստվածաշնչում. Մատթէոս 28։19, 20; Ղուկաս 6։13–16; Յովհաննէս 8։31, 32 և Ա Պետրոս 2։21։