Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ եմ ես հիվանդ

Ինչո՞ւ եմ ես հիվանդ

ԳԼՈՒԽ 8

Ինչո՞ւ եմ ես հիվանդ

«Երբ երիտասարդ ես, թվում է, թե աշխարհը ոտքերիդ տակ է։ Բայց այս զգացողությունը միանգամից անհետանում է, երբ լուրջ հիվանդություն ես ձեռք բերում։ Թվում է, թե մի գիշերվա մեջ ծերացար» (Ջեյսոն)։

ԵՐԲ Ջեյսոնը 18 տարեկան էր, պարզվեց, որ նա Կրոնի հիվանդություն ունի (աղիքների բորբոքային հիվանդություն)։ Գուցե դու էլ ես տառապում որևէ քրոնիկ հիվանդությունից։ Այն, ինչ ուրիշների համար սովորական բան է, օրինակ՝ հագուստ հագնելը, ուտելը, դպրոց գնալը, քեզ համար դժվար բան է։

Քրոնիկ հիվանդության պատճառով գուցե քեզ բանտարկված զգաս։ Հնարավոր է՝ մենակության զգացում ունենաս։ Թերևս մտածես, թե Աստծուն տհաճ ինչ-որ բան ես արել, կամ Աստված փորձում է քեզ։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13Հիվանդությունները այսօրվա կյանքի դաժան իրականությունն են, իսկ մենք՝ «ժամանակ և պատահարի» զոհերը (Ժողովող 9։11

Մխիթարական է իմանալ, որ Եհովան խոստացել է նոր աշխարհ բերել, որտեղ «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ Նույնիսկ մահացածները հարություն կառնեն ու կվայելեն կյանքը նոր աշխարհում (Հովհաննես 5։28, 29)։ Սակայն մինչ այդ ինչպե՞ս կարող ես հարմարվել քո հանգամանքներին։

Եղիր լավատես։ Աստվածաշունչն ասում է. «Ուրախ սիրտը բուժիչ է» (Առակներ 17։22)։ Ոմանք գուցե մտածեն, որ եթե լուրջ հիվանդությունից են տառապում, չի կարելի ուրախ լինել կամ ծիծաղել։ Սակայն լավ հումորը և հաճելի ընկերակցությունը կարող են թարմացնել քո միտքը և մեծացնել ապրելու ցանկությունը։ Ուստի մտածիր, թե ինչ կարող ես անել կյանքդ ավելի ուրախ դարձնելու համար։ Հիշիր, ուրախությունը Աստծու սուրբ ոգու պտղի հատկություններից մեկն է (Գաղատացիներ 5։22)։ Այդ ոգին կարող է օգնել քեզ, որ դիմանաս ու տոկաս՝ չկորցնելով ուրախությունդ (Սաղմոս 41։3

Հասանելի նպատակներ դիր։ «Իմաստությունը համեստների հետ է»,— գրված է Աստվածաշնչում (Առակներ 11։2)։ Համեստությունը կօգնի քեզ ծայրահեղությունների մեջ չընկնելու՝ չլինելու անհոգ կամ չափազանց զգուշավոր։ Օրինակ՝ եթե կարող ես, ապա օգտակար կլինի վարժություններ անել, ինչը կբարելավի ինքնազգացողությունդ։ Դա է պատճառը, որ շատ հիվանդանոցներում երեխաների համար նախատեսված է ֆիզիոթերապիա։ Սովորաբար ճիշտ վարժությունները լավ են անդրադառնում ոչ միայն առողջության, այլև մտավիճակի վրա։ Կարևորն այն է, որ անկեղծորեն գնահատես քո իրավիճակն ու հնարավորությունները և հասանելի նպատակներ դնես։

Սովորիր հաղորդակցվել։ Ինչպե՞ս կարող ես վարվել, երբ քո հիվանդության մասին անմտածված հարցեր են տալիս։ Աստվածաշունչն ասում է. «Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր» (Ժողովող 7։21)։ Երբեմն լավագույն միջոցը պարզապես ուշադրություն չդարձնելն է։ Կամ էլ կարող ես իրավիճակը քո ձեռքում պահել։ Օրինակ՝ եթե մարդիկ անհարմար են զգում քո ներկայությամբ, որ հաշմանդամի սայլակի մեջ ես նստած, փորձիր թուլացնել լարվածությունը։ Կարող ես ասել. «Հավանաբար ուզում եք իմանալ, թե ինչու եմ այս սայլակի մեջ։ Կուզե՞ք՝ պատմեմ»։

Մի՛ հանձնվիր։ Ծանր փորձությունների ներքո Հիսուսն աղոթեց Աստծուն, վստահեց նրան ու կենտրոնացավ ապագա օրհնությունների և ոչ թե իր տառապանքի վրա (Եբրայեցիներ 12։2)։ Դժվարություններից նա շատ բան սովորեց (Եբրայեցիներ 4։15, 16; 5։7–9)։ Հիսուսն ընդունեց իրեն տրված օգնությունն ու քաջալերանքը (Ղուկաս 22։43)։ Նա ջանում էր մտածել ուրիշների մասին, այլ ոչ թե իր դժվարությունների (Ղուկաս 23։39–43; Հովհաննես 19։26, 27

Եհովան «հոգ է տանում քո մասին»

Թեև շատ դժվարություններ ունես, բայց մի՛ մտածիր, որ Աստված ոչ լիարժեք մարդ է համարում քեզ։ Հակառակը՝ Եհովայի համար շատ թանկ ու արժեքավոր են այն մարդիկ, ովքեր ձգտում են հաճեցնել նրան (Ղուկաս 12։7)։ «Նա հոգ է տանում քո մասին» անհատապես և ուրախանում է, որ դու ծառայում ես նրան՝ չնայած քո հիվանդությանը (1 Պետրոս 5։7

Ուստի թող որ անվստահությունն ու վախը հետ չպահեն քեզ անելու այն, ինչ ուզում ես, և ինչ պետք է անես։ Օգնության համար միշտ Եհովային դիմիր։ Նա գիտի քո կարիքները ու հասկանում է քո զգացմունքները։ Բացի այդ, նա կարող է «սովորականին գերազանցող ուժը» տալ քեզ, որ կարողանաս տոկալ (2 Կորնթացիներ 4։7)։ Ժամանակի ընթացքում գուցե դու էլ, Թիմոթիի նման, դրական տրամադրվածություն ունենաս։ 17 տարեկանում նա իմացավ, որ քրոնիկական հոգնածության համախտանիշ ունի։ Նա ասում է. «Ինչպես որ 1 Կորնթացիներ 10։13-ում է գրված, Եհովան թույլ չի տա, որ մեր կարողությունից վեր փորձվենք։ Ես համոզված եմ, որ եթե իմ Ստեղծիչը վստահ է, որ ես կարող եմ տանել այդ փորձությունը, ուրեմն ես ո՞վ եմ, որ հակառակն ասեմ»։

Եթե հիվանդ է քո ծանոթներից մեկը

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հիվանդ է քո ծանոթներից մեկը։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրան։ Շատ կարևոր է լինել «ցավակից» և «խորապես կարեկցող» (1 Պետրոս 3։8)։ Փորձիր մտնել այդ անհատի դրության մեջ։ Դժվարություններին նայիր ոչ թե քո, այլ նրա աչքերով։ Նինան, որը ծնվել է ողնաշարի ճեղքվածքով, ասում է. «Քանի որ մարմինս փոքր է, ու ես գամված եմ սայլակին, ոմանք ինձ հետ խոսում են այնպես, կարծես երեխա լինեմ։ Դա ինձ դուր չի գալիս։ Իսկ մյուսները ինձ հետ խոսելիս նստում են, որպեսզի նույն գծի վրա լինենք։ Այդ ժամանակ ինձ ավելի լավ եմ զգում»։

Եթե չկենտրոնանաս անհատի հիվանդության վրա, կտեսնես, որ նա էլ քեզ պես մարդ է։ Քո խոսքերը նրա համար կարող են «հոգևոր պարգև» լինել։ Դու էլ օրհնված կլինես, քանի որ այդպես վարվելը «փոխադարձ քաջալերություն» է (Հռոմեացիներ 1։11, 12

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 13-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։23, 24

ԱՌԱՋԱՐԿ

Չիմացությունը վախ է առաջացնում։ Ուստի քո հիվանդության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ձեռք բեր։ Եթե ինչ-որ բան չես հասկանում, կոնկրետ հարցեր տուր քո բժշկին։

ԳԻՏԵԻ՞Ր

Դու հիվանդ չես այն պատճառով, որ Աստված պատժել է քեզ, այլ որ բոլոր մարդիկ, այդ թվում նաև դու Ադամից անկատարություն են ժառանգել (Հռոմեացիներ 5։12

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Չնայած իմ հիվանդությանը կամ սահմանափակ լինելուն՝ դրական տրամադրվածություն պահելու համար ես ․․․․․

Ինձ համար հասանելի նպատակ է ․․․․․

Ոչ նրբանկատ խոսքերին թեթև վերաբերվելու համար ինձ կօգնի ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

Այս գլխում տեղ գտած տեղեկություններն ինչպե՞ս կարող են օգնել քրոնիկ հիվանդ անհատին։

Եթե տառապում ես քրոնիկ հիվանդությունից, ո՞ր դրական մտքերը կօգնեն քեզ քո հանգամանքներում անելու լավագույնը։

Ինչո՞ւ կարելի է ասել, որ քո հիվանդությունը Աստծու կողմից պատիժ չէ։

[շրջանակ/նկար 75-րդ էջի վրա]

ԴԱՍՏԻՆ, 22

«Հիշում եմ, թե ինչպես էի լաց լինում մորս գրկում, երբ իմացա, որ ամբողջ կյանքս անցկացնելու եմ հաշմանդամի սայլակի մեջ։ Ես ընդամենը ութ տարեկան էի։

Ես մկանների հետաճում ունեմ։ Չեմ կարող ինքնուրույն հագնվել, լվացվել ու հաց ուտել։ Ձեռքերս չեմ կարող վեր բարձրացնել։ Բայց ես բավականություն եմ ստանում կյանքից, երջանիկ եմ ու երախտապարտ լինելու պատճառ ունեմ։ Կանոնավորաբար քարոզում եմ, ժողովում ծառայող օգնական եմ։ Կյանքը ինձ համար գոյատևման պայքար չէ։ Ծառայելով Եհովային՝ ես միշտ զբաղված եմ և ձգտումներ ունեմ։ Սպասում եմ Աստծու նոր աշխարհին, որտեղ կարող եմ «եղջերուի պես ցատկոտել»» (Եսայիա 35։6

[շրջանակ/նկար 75-րդ էջի վրա]

ՏՈՄՈԿՈ, 21 «Երբ ընդամենը չորս տարեկան էի, բժիշկն ասաց, որ ամբողջ կյանքս ինձ պետք է ինսուլին ներարկեն։

Շաքարախտով հիվանդի համար ամենադժվար բանը շաքարի մակարդակը արյան մեջ պահպանելն է։ Հաճախ չի կարելի ուտել այն ժամանակ, երբ ուզում եմ, ու պետք է ուտել, երբ չեմ ուզում։ Առայսօր մոտ 25 000 ասեղ են սրսկել ինձ, այդ պատճառով ձեռքերիս ու ազդրերիս մաշկը չորանում է ու կոշտանում։ Ծնողներս օգնում են իմ հանգամանքներում անելու լավագույնը։ Նրանք միշտ դրական տրամադրվածություն ունեն և ուրախ են։ Նրանք ինձ սովորեցրել են գնահատել հոգևոր բաները։ Եհովան շատ բարի է իմ նկատմամբ։ Երբ առողջությունս թույլ տվեց, երախտագիտությունս արտահայտեցի՝ լիաժամ ծառայություն սկսելով։» 

[շրջանակ/նկար 76-րդ էջի վրա]

ՋԵՅՄՍ, 18

«Երբեմն մարդիկ չգիտեն, թե ինչպես իրենց պահեն այն մարդկանց ներկայությամբ, ովքեր իրենց նման չեն։ Դա հենց իմ մասին է։

Ես տառապում եմ գաճաճության հազվադեպ տեսակով։ Մարդիկ մեծ նշանակություն են տալիս արտաքին տեսքին, դրա համար միշտ փորձում եմ ապացուցել, որ երեխա չեմ, որը մեծ մարդուն հատուկ ձայնով է խոսում։ Չեմ վհատվում՝ մտածելով, թե ինչ չունեմ, այլ կենտրոնանում եմ այն բանի վրա, ինչ ունեմ, և ուրախություն եմ ստանում կյանքից։ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում ու աղոթում եմ Եհովային՝ ինձ աջակցելու համար։ Ընտանիքս միշտ պատրաստ է օգնության հասնելու։ Անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ Եհովան կվերացնի բոլոր հիվանդությունները։ Իսկ այսօր ապրում եմ իմ հիվանդությամբ, բայց թույլ չեմ տալիս, որ դա մեծ տեղ զբաղեցնի իմ կյանքում։» 

[շրջանակ/նկար 76-րդ էջի վրա]

ԴԱՆԻՏՐԻԱ, 16

«Երբ մեծ դժվարությամբ բարձրացրի ջրով լի բաժակը, հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։

Ես տառապում եմ ֆիբրոմիալգիայից, ինչը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի իմաստով ցավ է պատճառում։ Չեմ ուզում հետ ընկնել ընկերներիցս, բայց հիմա ամեն ինչ ավելի դժվար է ինձ համար, քան առաջ էր։ Թվում է, թե քուն մտնելու համար մի ողջ հավերժություն է պետք։ Բայց Եհովայի օգնությամբ սովորել եմ խնդիրներս հաղթահարել։ Նույնիսկ կարողացա ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզելուն՝ ծառայելով ենթառահվիրա։ Հեշտ չէր, բայց ստացվեց։ Փորձում եմ անել իմ լավագույնը։ Հասկանում եմ, որ պետք է լսեմ իմ օրգանիզմին ու չծանրաբեռնեմ այն։ Եթե մոռանում եմ, մայրս հիշեցնում է այդ մասին։» 

[շրջանակ/նկար 77-րդ էջի վրա]

ԷԼԻՍԻԱ, 20

«Ես գերազանցիկ եմ եղել, իսկ հիմա նույնիսկ մեկ նախադասություն կարդալը դժվար է ինձ համար, ինչի պատճառով վհատվում եմ։

Քրոնիկական հոգնածության համախտանիշը հասարակ բաներ անելը մեծ դժվարություն է դարձնում։ Հաճախ անհնար է լինում պարզապես վեր կենալ անկողնուց։ Բայց թույլ չեմ տալիս, որ հիվանդությունը փոխի ինձ։ Ամեն օր կարդում եմ Աստվածաշունչը, գոնե մի քանի համար։ Կամ էլ խնդրում եմ ընտանիքիս անդամներից որևէ մեկին կարդալ ինձ համար։ Շատ շնորհակալ եմ նրանց։ Հայրս նույնիսկ հրաժարվեց համաժողովում իր հանձնարարությունից, որ օգնի ինձ ներկա լինելու այդ միջոցառմանը։ Նա երբեք չի դժգոհել։ Հայրս ասում է, որ իր համար ամենամեծ առանձնաշնորհումը ընտանիքին հոգ տանելն է։» 

[շրջանակ/նկար 77-րդ էջի վրա]

ԿԱՑՈՒՏՈՇԻ, 20

«Հանկարծ խուճապահար սկսում եմ գոռալ, ուժգին ցնցվում եմ, շուրջս եղող ամեն բան ընկնում է, ջարդվում։

Հինգ տարեկանից էպիլեպսիա ունեմ։ Ամսվա մեջ նոպաները լինում են մինչև յոթ անգամ։ Պետք է ամեն օր դեղ ընդունեմ, այդ պատճառով արագ հոգնում եմ։ Բայց ջանք եմ թափում մտածել ոչ միայն իմ, այլև ուրիշների մասին։ Մեր ժողովից իմ տարիքի երկու լիաժամ քարոզիչներ շատ են աջակցում ինձ։ Երբ ավարտեցի դպրոցը, ընդլայնեցի ծառայությունս։ Չնայած յուրաքանչյուր օրս պայքար է, բայց հենց ընկճվում եմ, փորձում եմ մի քիչ հանգստանալ։ Իսկ հաջորդ օրն ավելի լավ եմ ինձ զգում։» 

[շրջանակ/նկար 78-րդ էջի վրա]

ՄԵԹՅՈՒ, 19

«Դժվար է շահել հասակակիցներիդ հարգանքը, երբ նրանք քեզ նորմալ մարդ չեն համարում։

Կուզեի սպորտով զբաղվել, բայց չեմ կարող։ Ես ուղեղի կաթված եմ ստացել, դրա համար անգամ քայլելը ինձ համար դժվար է։ Բայց չեմ մտածում այն մասին, թե ինչ չեմ կարող անել, հակառակը՝ մտածում եմ՝ ինչ կարող եմ անել։ Օրինակ՝ կարող եմ կարդալ և մեծ հաճույքով տարվում եմ ընթերցանությամբ։ Կա մի վայր, որտեղ ես կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ, ու չանհանգստանալ, թե իմ մասին ինչ կմտածեն. դա Թագավորության սրահն է։ Մխիթարական է նաև իմանալ, որ Եհովան սիրում է ինձ, քանի որ կարևորում է իմ ներքին անձնավորությունը։ Ես ինձ սահմանափակ մարդ չեմ համարում։ Պարզապես պետք է առանձնահատուկ դժվարություն հաղթահարեմ։» 

[շրջանակ/նկար 78-րդ էջի վրա]

ՄԻԿԻ, 25

«Նախկինում կարողանում էի սպորտով զբաղվել, բայց պատանեկան տարիներին ասես անսպասելիորեն ծերացա։

Ես ծնվել եմ սրտի արատով։ Նշանները ակնհայտ դարձան պատանեկան տարիքում։ Ինձ վիրահատեցին։ Սակայն նույնիսկ այսօր՝ վեց տարի անց, արագ հոգնում եմ ու միշտ գլխացավեր ունենում։ Այդ պատճառով իմ առաջ դնում եմ հասանելի փոքր նպատակներ։ Օրինակ՝ կարող եմ լիաժամ ծառայել՝ հիմնականում նամակներ գրելով ու հեռախոսով վկայություն տալով։ Բացի այդ, հիվանդությանս պատճառով ձեռք եմ բերել այնպիսի հատկություններ, որ չունեի, օրինակ՝ համբերություն և համեստություն։» 

[նկար 74-րդ էջի վրա]

Քրոնիկ հիվանդության պատճառով գուցե քեզ բանտարկված զգաս, բայց Աստվածաշունչը ազատվելու հույս է տալիս