Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ երեք հրեա երիտասարդները

Լավ օրինակ՝ երեք հրեա երիտասարդները

Լավ օրինակ՝ երեք հրեա երիտասարդները

Հանանիան, Միսայելը և Ազարիան կանգնած են Դուրայի դաշտում՝ հավանաբար Բաբելոն քաղաքի մոտակայքում։ Բազմաթիվ մարդիկ խոնարհվել են հսկայական արձանի առաջ։ Չնայած շրջապատի ճնշմանն ու թագավորի սպառնալիքներին՝ այս երիտասարդները չկոտրվեցին։ Հարգանքով, բայց միևնույն ժամանակ հաստատակամորեն նրանք Նաբուգոդոնոսորին ասացին, որ Եհովային ծառայելու իրենց որոշումը անփոփոխ է (Դանիել 1։6; 3։17, 18

Այս երիտասարդները պատանի էին, երբ գերի տարվեցին Բաբելոն։ Բայց դեռ այդ տարիքից նրանք ցույց էին տվել իրենց հավատարմությունը՝ հրաժարվելով այնպիսի կերակուրներից, որոնք արգելված էր ուտել Աստծու Օրենքով։ Դա նրանց նախապատրաստեց այն փորձություններին, որոնց հետագայում բախվելու էին (Դանիել 1։6–20)։ Նրանք իրենց փորձով համոզվեցին, որ Եհովային հնազանդվելը ճիշտ է։ Դու է՞լ ես որոշել պինդ կառչել Աստծու չափանիշներից՝ չնայած հասակակիցներիդ ճնշմանը։ Եթե պատանեկան տարիքից սովորես հնազանդվել Եհովային նույնիսկ փոքր թվացող հարցերում, ապա հետագայում հավատարիմ կմնաս մեծ փորձությունների բախվելիս (Առակներ 3։5, 6; Ղուկաս 16։10