Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ աղքատ այրին

Լավ օրինակ՝ աղքատ այրին

Լավ օրինակ՝ աղքատ այրին

Մի անգամ Հիսուսը դիտում էր, թե ինչպես են հարուստները նվիրաբերություն գցում տաճարի գանձանակը։ Հանկարծ ամբոխի մեջ նա մի աղքատ այրու նկատեց, որը «շատ չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ» գցեց այնտեղ (Ղուկաս 21։1, 2)։ Հիսուսը գովեց նրան առատաձեռնության համար։ Ինչո՞ւ։ Քանի որ «ամենքը իրենց ավելացածից գցեցին, իսկ նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը» (Մարկոս 12։44

Այդ կնոջ պես՝ դու է՞լ ես գնահատում Աստծուն մատուցվող քո ծառայությունը։ Առատորե՞ն ես ծախսում քո ժամանակն ու փողը։ Դու էլ կարող ես փող նվիրաբերել երկրպագության վայրերը սարքին վիճակում պահելու համար։ Նաև կարող ես քո ժամանակն ու փողը օգտագործել, որ օգնես ուրիշներին ճանաչելու Աստծուն։ Եհովան նկատեց ու գնահատեց այն փոքր բանը, որ այրի կինը արեց իր համար։ Եթե Եհովայի կամքը կատարելը առաջին տեղում է քո կյանքում, ապա նա կգնահատի դա և կօրհնի քեզ (Մատթեոս 6։33