Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Պողոս

Լավ օրինակ՝ Պողոս

Լավ օրինակ՝ Պողոս

Պողոս առաքյալը անիրական սպասելիքներ չուներ իրենից։ Նա խոստովանել է. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է»։ Բայց Պողոսը լավ անձնավորություն էր։ Նա գրել է. «Իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից»։ Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը։ «Ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին, որն իմ անդամներում է»։ Պողոսի թերացումները անհանգստացնում էին նրան։ «Ի՜նչ թշվառ մարդ եմ ես» (Հռոմեացիներ 7։21–24

Դու է՞լ ես թերություններիդ պատճառով քեզ թշվառ մարդ համարում։ Եթե այո, մի՛ մոռացիր, թե ժամանակ առ ժամանակ ինչ էր զգում Պողոսը։ Բայց նա նաև գիտեր, որ Քրիստոսը մահացել է իր նման մարդկանց համար. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 7։25)։ Պողոսը հիշեցնում էր իրեն, որ Քրիստոսի կյանքը զոհաբերվել է անձամբ իր համար։ Նա գրել է. «Աստծու Որդին.... սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (Գաղատացիներ 2։20)։ Երբ ընկճված ես լինում, խորհրդածիր Հիսուսի քավիչ զոհի մասին։ Իսկ երբ թերացումներդ վհատեցնում են քեզ, երբեք մի՛ մոռացիր, որ Քրիստոսը մահացել է մեղավոր, ոչ թե կատարյալ մարդկանց համար։