Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչի՞ն եք հավատում

Ինչի՞ն եք հավատում

Շատ քրիստոնյա ֆունդամենտալիստներ հավատում են, որ երկրագունդը և նրա վրա գոյություն ունեցող ամեն բան ստեղծվել է ընդամենը մի քանի հազար տարի առաջ՝ 24 ժամ տևողություն ունեցող 6 օրերի ընթացքում։ Իսկ աթեիստները հավաստիացնում են, թե Աստված չկա, թե Աստվածաշունչը առասպելների գիրք է և թե կյանքի բոլոր տեսակները առաջացել են մի շարք պատահականությունների արդյունքում։

Շատ մարդիկ մասամբ ընդունում են ֆունդամենտալիստների գաղափարները, մասամբ էլ աթեիստների։ Իսկ ո՞րն է ձեր տեսակետը։ Գուցե դուք էլ հավատում եք, որ Աստված կա և հարգում եք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Բայց հնարավոր է՝ ձեզ համար կարևոր նշանակություն ունեն նաև հայտնի գիտնականների տեսակետները, ովքեր չեն ընդունում, որ կյանքը ստեղծագործության արդյունք է։ Իսկ եթե երեխաներ ունեք, գուցե ցանկանաք իմանալ, թե ինչպես կարող եք պատասխանել էվոլյուցիայի կամ ստեղծագործության մասին նրանց հարցերին։

Ո՞րն է այս գրքույկի նպատակը

Այս գրքույկի նպատակը չէ ծաղրի ենթարկել ֆունդամենտալիստների կամ այն մարդկանց տեսակետները, ովքեր չեն հավատում Աստծու գոյությանը։ Ընդհակառակը՝ այն կմղի ձեզ վերանայելու, թե ինչին եք հավատում և ինչու։ Գրքույկում բացատըրվում է արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը, որը գուցե չեք ուսումնասիրել։ Կիմանաք նաև՝ ինչու է իսկապես կարևոր, թե ինչին եք հավատում։

Կվստահե՞ք արդյոք նրանց, ովքեր ասում են, թե չկա բանականություն ունեցող Արարիչ և Աստվածաշնչի արձանագրությունները հավաստի չեն։ Թե՞ ինքներդ կքննեք այն տեղեկությունները, որ հաղորդում է Աստվածաշունչը։ Ո՞ւմ խոսքերին կվստահեք ու կհավատաք՝ Աստվածաշնչի՞, թե՞ էվոլյուցիոնիստների (Եբրայեցիներ 11։1)։ Եկեք միասին քննենք որոշ փաստեր։